Գլասթոնբերի (փառատոն)
Գլասթոնբերի փառատոն (անգլ.՝ Glastonbury Festival) | |
---|---|
![]() | |
Տեսակ | Երաժշտական փառատոն |
Հաճախականություն | 203,500 (2019) |
Երկիր | ![]() |
Վայր | Փիլթոն, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Ակտիվ | 49 տարի |
Առաջինը | Սեպտեմբերի 19, 1970 |
Վերջինը | Հունիսի 26, 2019 – Հունիսի 30, 2019 |
Ժանր | Կատարողական արվեստների փառատոն |
glastonburyfestivals.co.uk | |
51°09′09″ հս․ լ. 02°35′23″ ամ. ե.HGЯO | |
![]() |
Ժամանակակից կատարողական արվեստների Գլասթոնբերիի փառատոն (անգլ.՝ Glastonbury Festival of Contemporary Performing Arts, անվանումը հաճախ կրճատվում է մինչև Գլասթո (անգլ.՝ Glasto) կամ Գլասթոնբերի), երաժշտական փառառոն, որն անցկացվում է 1970 թվականից Մեծ Բրիտանիայի Գլասթոնբերի քաղաքի մոտակայքում[1]։ Միջոցառումն (որն ի սկզբանե անվանվում էր «Glastonbury Fayre») իր գոյության առաջին տարիներից ստացել է «բրիտանական Վուդստոքի» համբավը և ավանդաբար համարվում է Բրիտանիյի երաժշտական տարվա գլխավոր իրադարձություններից մեկը[2][3]։ Գլասթոնբերիի փառատոնը հայտնի է նախևառաջ իր ռոք համերգներով, սակայն դրա շրջանակներում տեղի են ունենում նաև պարային, բանահյուսական, թատերական և կրկեսային կոլեկտիվների բազմաթիվ ելույթներ և կազմակերպվում են գեղարվեստական ցուցադրություններ։
Փառատոնը հիմնադրել է ֆերմեր Մայքլ Իվիսն (անգլ.՝ Michael Eavis) է, որի տարածքում էլ անցկացվում է Գլասթոնբերին։
2009 թվականին փառատոնն այցելել է մոտ 190,000 մարդ[4]։ Տոմսերի գինը բարձրանում է ամեն տարի, և 2011 թվականին մեկ տոմսի արժեք է 195 ֆունտ էր[5]։
2020 թվականի հունիսի 24-ից 28-ը պետք է կայանար հոբելյանական 50-րդ փառատոնը, որի համար վաճառած է եղել ավելի քան 135,000 տոմս։ Սակայն մեկնարկից 3 ամիս առաջ փառատոնը չեղյալ է հայտարարվել COVID-19 համավարակի պատճառով։ 2020 թվականի մարտի 18-ին կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են միջոցառման չեղարկումը և բոլոր տոմս գնողներին առաջարկել են կամ վերադարձնել միջոցները, կամ տեղափոխել այդ գումարը հաջորդ տարվա վրա՝ տոմսեր ձեռք բերելու հնարավորության երաշխիքով[6]։
Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառատոնն անցկացվում է Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Worthy Farm ֆերմայում, որը գտնվում է Փիլթոն և Փիլ փոքր գյուղերի միջև՝ Գլասթոնբերի քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա[7]։ Միջոցառման համար հատկացվող տարածքը մոտավորապես 1100 ակր է (4,4 կմ²)[8]։
Ֆերման գտնվում է Ուայթլեյք գետի ակունքում, որը ֆերմայի տարածքում հոսող երկու վտակներ է ձևավրում։ Այսպիսի դիրքը նպաստում է ջրհեղեղներին, որոնք տեղի են ունեցել 1997, 1998 և 2005 թվականներին, ինչպես նաև հողի վերին շերտի լղոզմանը, որի արդյունքում կեղտը դարձել է փառատոնի տարբերակիչ առանձնահատկությունը։
Վերջին տարիներին փառատոնի տարածքն իրենից սահմանափակ հասանելիությամբ ցանկապատված համալիր է ներկայացնում՝ հյուսիսում գտնվում է Բրգաձև բեմը (անգլ.՝ Pyramid stage), հարավում՝ Լրացուցիչ բեմը (անգլ.՝ Other stage), իսկ արևելքում՝ ատրակցիոններ և կրկես։ Հարավում գտնվող մարգագետինները օգտագործվում են ցուցահանդեսների համար։
Վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այցելուների համար բացվել են փողրակների տեսքով 3225 զուգարաններ և պիսուարներ՝ 700 մետր ընդհանուր երկարությամբ[9]։ Լոնդոնի Օլիմպիաական խաղերի ժամանակ զուգարանի խցիկների մեծ պահանջարկը դարձել է 2012 թվականին փառատոնի չեղարկման պատճառ[10]։
- Փառատոնի հինգ օրվա ընթացքում միջինը մեկ միլիոն գալոն ջուր է սպառվում (≈ 3,780,000 լիտր)[11]։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
DJ Magazine[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
2019 | Աշխարհի լավագույն փառատոն | Գլասթոնբերի՝ Գլասթոնբերի, ՄԹ | 2րդ | [12] |
NME Awards[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
2010 | Լավագույն փառատոն | Գլասթոնբերի | Հաղթանակ | |
2011 | Հաղթանակ | |||
2012 | Հաղթանակ | |||
2014 | Հաղթանակ | |||
2015 | Հաղթանակ | |||
2016 | Հաղթանակ | |||
2017 | Հաղթանակ | |||
2018 | Հաղթանակ | |||
2019 | Հաղթանակ | |||
2020 | Հաղթանակ | [13] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Shearlaw, John; Aubrey, Crispen Glastonbury Festival Tales. — Կաղապար:Нп3, 2005. — ISBN 0-09-189763-7
- Naylor, Royston Stone Free: A Photographic Trip Through 10 Years of Glastonbury Festival. — Southgate publishers, 2002. — ISBN 1-85741-145-5
- McKay, George (2000) Glastonbury: A Very English Fair. London: Victor Gollancz. ISBN 0-575-06807-8
- McKay, George (1996) Senseless Acts of Beauty: Cultures of Resistance Since the Sixties, chapter 1 'The free festivals and fairs of Albion'. London: Verso. ISBN 1-85984-028-0
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Glastonbury Festival» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-07
- ↑ «Flastonbury» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-07
- ↑ Любители музыки раскупили 150 тыс билетов на Glastonbury за 29 минут // «РИА Новости», 2014
- ↑ Фоторепортаж с Гластонбери—2009 в газете The Boston Globe (անգլ.)
- ↑ Фото: яркие моменты фестиваля Гластонбери
- ↑ «A Statement from Glastonbury Festival» (անգլերեն)։ 2020-03-18։ Վերցված է 2020-03-18։ «We are so sorry to announce this, but Glastonbury 2020 will have to be cancelled»
- ↑ Расположение фермы (GeoHack)
- ↑ Fine Guide to the Festival Archived 2009-07-10 at the Wayback Machine. (2009) (անգլ.)
- ↑ Facilities/Toilets Archived 2009-12-16 at the Wayback Machine. — описание на официальном сайте (անգլ.)
- ↑ Glastonbury to skip a year in 2012 as toilets head to London
- ↑ Facilities/Water supply Archived 2009-12-18 at the Wayback Machine. — описание на официальном сайте (անգլ.)
- ↑ «DJ Mag's Top 50 festivals 2019»։ DJMag.com։ մայիսի 16, 2019
- ↑ https://www.expressandstar.com/entertainment/music/2020/02/13/nme-awards-2020-full-list-of-winners/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր Գլասթոնբերի թեմայով Վիքիպահեստում:
- Պաշտոնական կայք
- Boston Globe․ 2009 Գլասթոնբերի փառատոն
- Գլասթոնբերի փառատոն․ Songkick
|