Jump to content

Լիթլ Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Little Armeniaից)
Լոս Անջելեսի թաղամաս
Փոքր Հայաստան
Little Armenia
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգԿալիֆորնիա
ՇրջանԼոս Անջելես
ՀամայնքԼոս Անջելես
Տվյալ կարգավիճակում1970 թվականից
Պաշտոնական լեզուՀայերեն, անգլերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցին
Ժամային գոտիUTC-8
Պաշտոնական կայքlittlearmenia.com
Լիթլ Արմենիա (ԱՄՆ)##
Լիթլ Արմենիա (ԱՄՆ)
Լիթլ Արմենիա (Կալիֆորնիա)##
Լիթլ Արմենիա (Կալիֆորնիա)

Լիթլ Արմենիա կամ Փոքր Հայաստան (անգլ.՝ Little Armenia), թաղամաս է Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանի արևելյան մասում։ Անվանումը ծագել է այստեղ բնակվող ամերիկահայերից։ Թաղամասում 1970-ականներից սկսած տեղակայված են բազմաթիվ հայկական խանութներ, սրճարաններ և հիմնարկներ։ Նաև այստեղ է գտնվում 1978 թվականին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին, որի առջևում է «Ռոզի և Ալեքս Փիլիփոս» հայկական դպրոցը։ Թաղամասը սպասարկվում է Լոս Անջելեսի մետրոպոլիտենի «Red Line» գիծը։

Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ տեղի են ունենում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հանրահավաքներ։

Ներկայումս թաղամասում, ինչպես և ողջ Արևմտյան Հոլիվուդ շրջանում անշարժ գույքը ամենաթանկարժեքն է համարվում՝ Լոս Անջելես քաղաքի այլ շրջանների համեմատ։

Աշխարհագրությւոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հոկտեմբերի 6-ին[1] Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը Հոլիվուդի արևելյան հատվածը անվանեց «Փոքր Հայաստան» ճանաչելու համայնքի հսկայական «ներկայությունը և ձայնը Լոս Անջելեսում»[2]։

Ինչպես սահմանված է Քաղաքային խորհրդում, Փոքր Հայաստանը տարածք է, որը հյուսիսից սահմանակցում է Հոլիվուդյան բուլվարին, որը գտնվում է 101 մայրուղու և Վերմոնթ պողոտայի միջև, արևելքից՝ Վերմոնթ պողոտային՝ Հոլիվուդյան Բուլվարից մինչև Սանտա Մոնիկա բուլվար, հարավից՝ Սանտա Մոնիկա բուլվարին Վերմոնթ պողոտայի և ԱՄՆ 101 երթուղու միջև և արևմուտքից՝ 101 երթուղուն, Սանտա Մոնիկա բուլվարից մինչև Հոլիվուդ բուլվար։

Անունը ծագել է ամերիկահայերի մեծ մասից ովքեր ապրում են այս շրջանում, ինչպես նաև հայկական խանութներից և ընկերություններից, որոնք բացվել էին դեռևս 1970-ական թվականների սկզբում։

Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին հայկական եկեղեցի է, որը տեղակայված է Փոքր Հայաստանում։ Սբ․ Կարապետ եկեղեցին Հոլիվուդում բնակվող հայերի մեծամասնության համար պաշտամունքի վայր է հանդիսանում։ Այն գտնվում է Ալեքսանդրիա պողոտայում և կառուցվել է 1978 թվականին։ Եկեղեցին գտնվում է «Ռոզի և Ալեքս Փիլիպոս հայկական դպրոցի» առջև։

Սանագիտության եկեղեցու Լոս Անջելեսի գլխավոր ճյուղը 1977 թվականից ի վեր գտնվում է Կատալինա փողոցի և Հաբարդ ճանապարհի միջև[3][4]։

Փոքր Հայաստանի միակ հանրային պուրակը Բարնսդալի արվեստի պուրակն է, որում ընդգրկված է Ֆրանկ Լլոյդ Ռայթի նախագծած Հոլիհոկ Հաուսը և քաղաքային արվեստի կենտրոնը, կառուցված 1919-1921 թվականներին։ Պուրակը, որը տեղակայված է փոքր, բայց բեմական Օլիվ Հիլում նավթի ժառանգորդ Ալին Բարնսդալի նվիրատվությունն է Լոս Անջելես քաղաքին։

Չարլզ Բուկովսկին իր նովելներից, պատմվածքներից և պոեմներից շատերը գրել է հենց այս շրջանում բնակվելու տարիներին։

Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը հավաքվում են Հոլիվուդում իրենց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Չնայած Հոլիվուդը տարածաշրջանում ամենամեծ հայկական համայնքն ուներ, Գլենդելը առաջ անցավ Հոլիվուդից բնակչության մեջ հայերի թվաքանակով և համամասնությամբ, չնայած որ Բըրբանքը, Փասադենան, Մոնթեբելլոն, նունպես ունեն հայկական մեծ համայնքներ առանց հատուկ անվանման։

Vermont and Sunset, Children's Hospital in the background

Փոքր Հայաստանը սպասարկում է Red Line մետրոն, որը ընթանում է հյուսիս-հարավ ուղղությամբ Վերմոնթ պողոտայով և արևելք-արևմուտք ուղղությամբ՝ Հոլիվուդ բուլվարով։

Մետրոյի կայարանները ներառում են՝

Արևելյան Հոլիվուդի բնակիչների 13 %-ը 25 և բարձր տարիք ունեցող, իրենց քառամյա կրթության աստիճանը ստացել են մինչև 2000թ․, որը քաղաքի և շրջանի համար միջին ցուցանիշ է, բայց ավագ դպրոցի դիպլոմից ցածր դիպլոմ ունեցող բնակիչների տոկոսը շրջանի համար բարձր է[5]։ Փոքր Հայաստանին սահմանակից դպրոցներն են[6]՝

  • Քինգսլի տարրական դպրոց, Արևմտյան Վիրջինիայի պողոտա
  • Ռամոնա տարրական դպրոց, Հյուսիսային Մարիպոսա պողոտա

«Ռոզա և Ալեքս Փիլիպոս» հայկական դպրոց, Հյուսիսային Ալեքսանդրիա պողոտա Առաջադիմական ուսանող կրթական ակադեմիա, Հյուսիսային Ալեքսանդրիա պողոտա Քենյն Օկս դպրոց, Հյուսիսային Կատալինա փողոց

Նշանավոր վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Little Armenia Designation». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  2. https://www.latimes.com/archives/la-xpm-2000-oct-07-me-32895-story.html
  3. «Church of Scientology of Los Angeles - All Are Welcome!». Church of Scientology of Los Angeles (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «How Scientology got L.A. to name street after L. Ron Hubbard». latimes.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. [1] "East Hollywood," Mapping L.A., Los Angeles Times
  6. [2] "East Hollywood Schools," Mapping L.A., Los Angeles Times

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիթլ Արմենիա» հոդվածին։