Lanvin (ապրանքանիշ)
Lanvin | |
---|---|
Տեսակ | նորաձևության տուն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1889 |
Հիմնադիր | Jeanne Lanvin? |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Մայր ընկերություն | Fosun International Limited? |
Կայք | lanvin.com |
Lanvin (clothing) Վիքիպահեստում |
Lanvin (Լանվան), ֆրանսիական նորաձևության տուն, որը հիմնել է Ժաննա Լանվանը 1889 թվականին։ Սա հնությամբ երրորդ ֆրանսիական նորաձևության տունն է, որը դեռ գործում է։ 1990 թվականին այն գնել է Orcofi Group-ը, իսկ 1996 թվականին վաճառվել է L’Oréal-ին։ 2001 թվականին թայվանցի մեգամագնատ Շոու Լան Վոնը Lanvin-ը կրկին դարձրել է մասնավոր ընկերություն։ 2016 թվականի մարտի 14-ին Բուշրա Ջարարը նշանակվել է կանացի հավաքածուի ստեղծագործական տնօրեն՝ փոխարինելով Ալբեր Էլբազին, որը վերափոխել է ընկերությունը հաջորդող 14 տարիների ընթացքում։ Բուշրայի հեռանալու մասին հայտարարվել է 2017 թվականի հուլիսի 6-ին։ Նրան գեղարվեստական ղեկավարի պաշտոնում փոխարինել է Օլիվիե Լապիդուսը, որը ընկերությունը լքել է 2018 թվականի մարտի 22-ին։ Տղամարդկանց հավաքածուները 2005 թվականից գլխավորում է Լուկաս Օսենդրայվերը։ 2019 թվականից ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկանց հավաքածուների դիզայներն է Բրունո Սիալելին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանվինը հագուստ է կարել իր աղջկա՝ Մարի Բլանշ դե Պոլինյակի համար, ինչը սկսել է գրավել շատ հարուստների ուշադրությունը, որոնք խնդրել են նրան նմանատիպ հագուստ կարել նաև իրենց երեխաների համար։ Շուտով Լանվինը սկսել է հագուստ կարել նաև կանանց համար[1]։ Եվրոպայի հայտնի անուններից որոշները ընդգրկված էին նրա նոր բուտիկի, որը գտնվում էր Փարիզի Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում, հաճախորդների մեջ։ 1909 թվականին Լանվինը միացել է Նորաձևության սինդիկատին, ինչն էլ վկայել է նրա՝ կուտյուրեի պաշտոնական կարգավիճակը։ Lanvin-ի պատկերանիշը ոգեշնչվել է Ժաննա Լանվինի համար արված լուսանկարով, երբ նա 1907 թվականին իր դստեր հետ նույն հագուստով ներկա է եղել պարահանդեսին։
1923 թվականից Լանվին կայսրության մեջ է մտել Նանտերում գտնվող ներկատունը[2]։ 1920-ական թվականներին Լանվինը բացել է խանութներ, որոնք նվիրված էին տնային դեկորացիային, տղամարդու հագուստին, մորթուն և ներքնաշորերին, սակայն ամենանշանակալի իրադարձությունը 1924 թվականին օծանելիքի ստեղծումն էր։ Առաջին բույրը, որը կոչվում էր My Sinը, կենդանական ալդեհիդ էր՝ արևադարձի հիմքով, ներկայացվել է 1925 թվականին և մինչ օրս համարվում է եզակի։ Դրան 1927 թվականին հաջորդել է նրա ֆիրմային Arpège բուրմունքը, որը, ինչպես ասում են, ոգեշնչված էր նրա դստեր դաշնամուր նվագելով։
Ժաննա Լանվինից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1946 թվականին Լանվինը մահացել է, ֆիրմայի սեփականության իրավունքը անցել է նրա դստերը՝ Մարգարիտային[3], որը 1942 թվականից ֆիրմայի ղեկավարումը կիսում էր խորթ եղբոր, ապա՝ նորաձևության ինդուստրիայի փորձագետի հետ։ Քանի որ Մարի Բլանշ դե Պոլինյակը անժառանգ էր, նրա մահից հետո 1958 թվականին ֆիրմայի սեփականության իրավունքն անցել է խորթ եղբորը՝ Իվա Լանվինին։
1960-ական թվականների կեսերից մինչև նորաձևության տան՝ L'Oreal ընկերության կողմից 1996 թվականին կլանվելը Lanvin ապրանքանիշը ղեկավարում էր Բերնարդ Լանվինը։ Արտահանման բաժանմունքը գտնվում էր Նանտերի օրգինալ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում և բուտիկներով էին ցրվում բոլոր օծանելիքները։ Գլխավոր վարչական կենտրոնը գտնվում է Փարիզում։ 1979 թվականին ապրանքանիշը վերագնել է իր անկախությունը Squibb USA-ից և նույն թվականին էլ Փարիզը կազմակերպել է խոշոր փիար տուր ողջ Միացյալ Նահանգներով։
1989 թվականի մարտին Midland Bank ընկերությունը ընտանիքից գնել է ընկերության մասնաբաժին և վարձել է Լեոն Բրեսլերին, որ թարմացնի ընկերության նախկին իմիջը։ Սակայն 1990 թվականի փետրվարին Midland Bank-ը ընկրկել և վաճառել է ֆրանսիական Orcofi հոլդինգային ընկերությանը, որը գլխավորում էր Վիտոն ընտանիքը։ L'Oréal ընկերությունը 1994 թվականին ձեռք է բերել նորաձևության տան 50%-ը, 1995 թվականին՝ 66%-ը և 1996 թվականին՝ 100%-ը։
2001 թվականի օգոստոսին Lanvin ապրանքանիշը[4] կրկին վերածվել է Harmonie S. A. խմբի մասնավոր ընկերության, որը ղեկավարում է թայվանցի մեգամագնատ Շոու Լան Վոնը։ 2005 թվականին Joix Corporatic ընկերությունը դարձել է Lanvin լիցենզիայի սեփականատերը Ճապոնիայում՝ 50 միլիոն եվրո մանրածախ արժեքով[5]։
2009 թվականի դեկտեմբերի 4-ին Lanvin ապրանքանիշը իր առաջին բուտիկն է բացել ԱՄՆ-ում՝ Բել Հարբորում՝ Ֆլորիդա նահանգում[6]։
2011 թվականին Lanvin-ի վաճառքները հասել են 203 միլիոն եվրոյի՝ չհաշված լիցենզիայից 4,5 միլիոն եվրոն։
2013 թվականի նոյեմբերի 20-ին ապրանքանիշը սկսել է մարզաշապիկներ կարել Արսենալի համար[7]։
2015 թվականի հոկտեմբերի 28-ին ապրանքանիշը հայտարարել է, որ Էլբազը բաժնետերերի հետ ունեցած տարաձայնության պատճառով այլևս չի աշխատում ընկերությունում։ 2016 թվականի մարտին նրան փոխարինել է Բուշրա Ջարարը, որը հեռացել է հաջորդ տարի, և նրան փոխարինել է Օլիվիե Լապիդուսը, որը հեռացել է 2018 թվականի մարտի 23-ին՝ մնալով ընդամենը երկու սեզոն։ Լապիդուսի իրավահաջորդը չի ճանաչվել։
2018 թվականի փետրվարին Շանհայի Fosun International կոնգլոմերիատը վճարել է 120 միլիոն եվրո այն բանի համար, որ դառնա Lanvin-ի մաժորիտար բաժնետեր[8]։ 2020 թվականի մարտին Ժան Ֆիլիպ Գեկեն 18 ամիս անց հեռացել է գլխավոր տնօրենի պաշտոնից, իսկ Ջոն Չենգը՝ Fosun Fashion Group-ի ներկայացուցիչը՝ Lanvin մայր ընկերության և Lanvin տնօրենների խորհրդի տնօրենը, դարձել է ժամանակավոր գլխավոր տնօրեն[9]։
Ստեղծագործական տնօրեններ 2001 թվականից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբեր Էլբազ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հոկտեմբերին Ալբեր Էլբազը նշանակվել է Lanvin-ի ստեղծագործական տնօրեն՝ գործունեության բոլոր ուղղություններով՝ ներառյալ ինտերիերը։ 2006 թվականին նա ներկայացրել է նորաձևության տան նոր ոճը անմոռուկի գույնով, որը Լանվինի սիրած երանգն էր, որը իբր թե նա տեսել էր Ֆրա Անջելիկոյի ֆրեսկոյում։ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին H&M ապրանքանիշը հայտարարել է, որ կհրավիրի Lanvin-ին իրենց Ձմեռ 2010 հավաքածուի համար[10]։ Հավաքածուի դեմքն է դարձել սուպերմոդել Նատաշա Պոլին[11]։
Լուկաս Օսենդրայվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկաս Օսենդրայվերը իր կարիերան սկսել է Kenzo-ի տղամարդկանց հագուստից 1997 թվականին։ 2000 թվականին նա տեղափոխվել է Մյունխեն, որտեղ նորաձևության դիզայներ Կոստաս Մուրկուդիսը նրան տղամարդկանց հավաքածուում գործողության լիարժեք ազատություն է տվել։ Վերադառնալով Փարիզ՝ նա չորս տարի Էդի Սլիմանի հետ աշխատել է Dior Homme-ում։ 2006 թվականին Լուկաս Օսենդրայվերը նշանակվել է տղամարդկանց գծի ղեկավար։ Տղամարդկանց 2006 թվականի ready-to-wear հավաքածուն ոգեշնչվել է Ժան Լյուկ Գոդարի Ֆիլմով։ Նա թողարկել LANVIN urban առաջին սպորտային կոշիկները, որը ավելի ուշ հասանելի է դարձել կանանց հավաքածուում։ Lanvin-ը ԱՄՆ մամուլում լայն ճանաչում է ստացել 2009 թվականի մայիսին, երբ Միշել Օբաման լուսանկարվել էր Lanvin մարզակոշիկների հանրահայտ գծում։ Սպորտային կոշիկները վաճառվել են մանրածախ 540 դոլար գնով[12]։
Բուշրա Ջարար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշրա Ջարարը Lanvin-ի ստեղծագործական տնօրեն է նշանակվել 2016 թվականի մարտին[13]։ Նա ֆրանսիական Chambre Syndicale de la Couture-ի հիմնական անդամ է հանդիսանում 2014 թվականից։ Նա եղել է Նիկոլյա Ժեսկերի Balenciaga ստուդիայի տնօրեն 10 տարվա ընթացքում։ 2006 թվականին նա տեղափոխվել է Christian Lacroix ֆրանսիական նորաձևության տուն՝ աշխատելով դիզայների հետ որպես տնօրենի haute couture մինչև 2009 թվականին ընկերության փակվելը։ Նա 2010 թվականին հիմնել է իր սեփական ապրանքանիշը։
2017 թվականին, երբ պատրաստվել էր ընդամենը երկու հավաքածու, Ջարարը լքել է պաշտոնը[14]։ Նրա հեռանալուց հետո ապրանքանիշը հայտարարության է հրատարակել, որ Լանվինը և Բուշար Ջարարը համատեղ որոշել են վերջ դնել իրենց համագործակցությանը[15]։
Բրունո Սիալելի
[խմբագրել | խմբագրել կոդը]31-ամյա ֆրանսիացի դիզայներ Բրունո Սիալելեին նշանակվել է Lanvin-ի նոր ստեղծագործական տնօրեն 2019 թվականի հունվարին[16]։ 5 տարուց քիչ ժամանակահատվածում ապրանքանիշը փոխել է 5 ստեղծագործական տնօրեն՝ ներառյալ Օլիվիե Լիպիդուսին, որը հեռացել է 2018 թվականին։ Սիալելին մինչ այս նշանակումը աշխատել է Ջոնաթան Անդերսոնի հետ իսպանական Loewe ապրանքանիշում, և ինչպես ենթադրվում էր, հանդիպել է մեծ ճնշման[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Heart-warming History of the Lanvin Logo». Harper's BAZAAR (անգլերեն). 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «History of Haute Couture: Jeanne Lanvin». History of Fashion (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Lanvin life». The Economist (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Pilling, David (2012 թ․ փետրվարի 17). «Lunch with the FT: Shaw-Lan Wang». Financial Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Chevalier, Michel (2012). Luxury Brand Management. Singapore: John Wiley & Sons. ISBN 978-1-118-17176-9.
- ↑ «Lanvin Opens in Bal Harbour - Designer/Luxury - Retail». WWD.com. 2009 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Arsenal welcomes Lanvin». Arsenal.com. 2013 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Hancock, Tom (2019 թ․ դեկտեմբերի 9). «Fosun banks on Chinese shoppers to revive fashion fortunes». ft.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Chong, Dale Arden (2020 թ․ մարտի 17). «Lanvin CEO to step down after 18 months in position». fashionunited.com. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
- ↑ Drop whatever you are doing, Lanvin is coming to L.A. - The Daily Truffle - 8 November 2010 Արխիվացված Դեկտեմբեր 22, 2010 Wayback Machine
- ↑ «Lanvin for H&M - The Show (Promo 2011)». YouTube. 2010 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «First Lady Michelle Obama steps out in Lanvin sneakers and they're only $540!». NY Daily News. 2009 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Lanvin Confirms Bouchra Jarrar As Artistic Director». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Paton, Elizabeth (2017 թ․ հուլիսի 6). «Bouchra Jarrar, Artistic Director at Lanvin, Is Out After 16 Months». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Bouchra Jarrar Is Leaving Lanvin». Vogue (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Newbold, Alice. «Bruno Sialelli Named As Lanvin's New Creative Director». British Vogue. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Loewe's Bruno Sialelli Becomes Lanvin New Creative Director». Humble & Rich Boutique. Արխիվացված է օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2021-08-19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lanvin (ապրանքանիշ)» հոդվածին։ |
|