Ֆոբուր Սենտ Օնորե (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոբուր Սենտ Օնորե
ֆր.՝ Rue du Faubourg Saint-Honoré
Երկիր Ֆրանսիա
Գտնվում էՓարիզ, Փարիզի 8-րդ շրջան, Quartier de la Madeleine? և Ֆոբուր-դյու-Ռուլ
Երկարություն2070 մետր[1]
Լայնություն14,5 մետր[1]

Ֆոբուր Սենտ Օնորե (ֆր.՝ Rue du Faubourg Saint-Honoré), Փարիզի 8-րդ շրջանի փողոց, հայտնի է նրանով, որ այստեղ են գտնվում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անտիկվարային (հնավաճառքի) խանութներ, պատկերասրահներ։ Այս փողոցում են գտնվում Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի նախագահի նստավայրը (տուն 55), Ներքին գործերի նախարարությունը, բազմաթիվ բարձր մակարդակի նորաոճ իրերի խանութներ։

Փողոցը սկսվում է Ռոյալ փողոցի խաչմերուկից։ Այստեղ առաջ գտնվել է Սենտ Օնորեի դարպասը, որը կառուցվել է 1633 թվականին, որը կոչվում է, ի դեմս միջնադարյան Սուրբ Հոնորի եկեղեցու անունով։

11 և 13 համարի բարձրահարկ շենքերում է գտնվում Կարիտա գեղեցկության սրահը։ 18 համարի տանը XX դարի 20-ական թվականներին գտնվել է հնաոճ իրերի խանութ (ֆր.՝ A La Vieille Russie), որը եղել է մշակույթի և ռուս արտագաղթողների մտավոր կյանքի կենտրոնը։ Այստեղ են եղել Սերգեյ Դյագիլև, Սերգեյ Լիֆարը, Ֆեոդոր Շալյապինը, Գրիգորի Պյատիգորսկը և այլն։ Համար 30 տանը «cité du Retiro» հիշատակվում է հին միջնադարյան կլավածատիրոջ մասին։ Շենքը կառուցվել է 1963 թվականին։

32 տանը XVIII դարում գտնվել է Իվ Սեն Լորանա գեղեցկության սրահը, որը հանդիսանում Փարիզի նորաձևության բարձր կենտրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Béatrice de Andia, La rue du Faubourg-Saint-Honoré, Paris, Délégation à l'action artistique de la ville de Paris, 1994, 430 pages.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]