Jaguar (խմիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jaguar
ՏեսակԹույլ ալկոհոլային գազավորված էներգետիկ ըմպելիք
Ենթատեսակալկոհոլային խմիչք
Ալկոհոլի պարունակություն5,5-9
jaguar-energy.ru(ռուս.)

Յագուար(ռուս.՝ Ягуар[1]), թույլ ալկոհոլային գազավորված էներգետիկ ըմպելիք, որը պարունակում է 7 % էթիլային սպիրտ (նախկինում թողարկվում էր 9 % և 5,5 %)։ Խմիչքը արտադրվում է ՌԴ-ում 2003 թվականից «Happyland» ընկերության կողմից[2]։ Արտադրման և վաճառքի թույլտվությունը գրանցված է Մեծ Բրիտանիայում և պատկանում է «IBB Ltd.» ընկերությանը[3]։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմիչքի կազմի մեջ մտնում են հետևյալ բաղադրիչները (դրանց քանակի նվազման կարգով).

Գունավորիչներից խմիչքի մեջ մտնում են կարամել, անտոցիանին, կարմին, տտիպահամ բնական բուրավետիչ, զանազան վիտամիններ[4]։

100 միլիլիտր ըմպելիքը պարունակում է.

Էներգետիկ արժեքը՝ 100,4 կկալ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յագուարը Ռուսաստանում արտադրվում է՝

  • «Յունայթեդ Բոտլինգ Գրուպ» ՍՊԸ 170039, քաղաք Տվեր (ռուս.՝ ООО «Юнайтед Ботлинг Групп» 170039, г. Тверь)
  • «Մեգապակ» ՍՊԸ 142700, Մոսկվայի մարզ, Լենինի շրջան, քաղաք Վիդնոյե (ռուս.՝ ООО «Мегапак» 142700, Московская обл., Ленинский р-н, г. Видное)
  • «ՕՍՏ-Աքվա» ՓԲԸ 142432, Մոսկվայի մարզ, Նոգինսկի շրջան, քաղաք Չերնոգոլովկա (ռուս.՝ ЗАО «ОСТ-Аква» 142432, Московская обл., Ногинский р-н, г. Черноголовка)
  • «Արտիսան» ՍՊԸ 353240, Կրասնոդարի երկրամաս, Սևերսկայայի շրջան, ստանիցա Սևերսկայա (ռուս.՝ ООО «Артисан» 353240, Краснодарский край, Северский р-н, станица Северская)

2007 թվականի մարտին սկսվեց արտադրվել նաև Jaguar Light տարատեսակը՝ ալկոհոլի իջեցված քանակով, որը հասավ 5,5 %։ Սրա մեջ բացակայում էր տաուրինը[2]։ Ավելի ուշ Jaguar Light փոխարինվեց ուրիշ տարատեսակով՝ Jaguar Ultra Light, որտեղ ալկոհոլի պարունակությունը 7% էր, իսկ կալորիականությունը համեմատաբար նվազեցված[5]։

2010 թվականի օգոստոսին Ուկրաինա արտահանվեց այս խմիչքը Jaguaro բրենդով՝ 7 % թնդությամբ[6]։

2011 թվականին սկսվեց նոր տեսակի արտադրությունը՝ Jaguar Gold, որի մեջ սպիրտի պարունակությունը կրկին 7% էր։ Սակայն այս տարատեսակը տարբերվում էր ցիտրուսային համով. այն պարունակում է նարնջի հյութ, որը կազմում է ամբողջ խմիչքի զանգվածի 10%-ը։

Խմիչքը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեփեր Սյավան (ռուս.՝ Рэпер Сява) այդ խմիչքին երգ է նվիրել, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Ягуар»[7]
  • Noize MC գրել է երգ և կատարել «Jaga Fest» փառատոնի ժամանակ։ Երգում «Յագուարը» համեմատվում է հերոինի հետ[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тихомиров, Сергей Александрович «Креатив» в молодёжной культуре: особенности конструирования образа гопника. // Международный журнал исследования культуры. — Эйдос, 2011. — В. 1 (2). — С. 159. — ISSN 2079-1100. Архивировано из первоисточника 3 Դեկտեմբերի 2013.
  2. 2,0 2,1 Под брендом Jaguar выйдет напиток с содержанием алкоголя 5,5 %. Sostav.ru 4 апреля 2007 года
  3. Живая вода // Коммерсантъ Секрет Фирмы. — 2008. — В. 10 (242).
  4. 4,0 4,1 Состав напитка Ягуар Արխիվացված 2013-01-07 Wayback Machine на официальном сайте.
  5. «Новый Jaguar Ultra Light». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  6. Знаменитый энергетический напиток Jaguaro теперь появился и на украинских прилавках Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. uadrinks.info, 5 августа 2010 года
  7. «Клип и песня «Ягуар»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Noize MC — Героин фест. Видео на YouTube

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]