Jump to content

Heroes & Villains

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Heroes & Villains
Մետրո Բումինի ստուդիական ալբոմ
ԹողարկվածԴեկտեմբերի 2, 2022 (2022-12-02)
ԺանրԹրեպ երաժշտություն
Տևողություն48:07
Լեզուանգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Մետրո Բումին
  • TM88
  • DJ Moon
  • Փիթեր Լի Ջոնսոն
  • Յոհան Լենոքս
  • Ալեն Ռիտեր
  • David x Eli
  • Honorable C.N.O.T.E.
  • Scriptplugg
  • Prince85
  • Oz-ի
  • Nik D
  • D. Rich
  • DaHeala
  • My Best Friend Jacob
  • Էլկան
  • Simon on the Moon
  • Xz
Մետրո Բումինի ալբոմների ժամանակագրություն
«Savage Mode II»
(2020)
«Heroes & Villains»
(2022)
«Metro Boomin Presents Spider-Man: Across the Spider-Verse (Soundtrack from and Inspired by the Motion Picture)»
(2023)
Սինգլներ Heroes & Villains  ալբոմից
  1. «Creepin'»
    Թողարկվել է՝ Հունվարի 27, 2023

«Heroes & Villains» (հայերեն՝ Հերոսներ և չարագործներ), ամերիկացի պրոդյուսեր Մետրո Բումինի երկրորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2022 թվականի սեկտեմբերի 2-ին՝ Republic Records և Boominati լեյբլների միջոցով։ Ալբոմի հրավիրված արտիստներն են՝ Ջոն Լեջենդ, Future, Քրիս Բրաուն, Դոն Թոլիվեր, Թրևիս Սքոթ, 21 Savage, Young Nudy, Յանգ Թագ, The Weeknd, Mustafa the Poet, ASAP Rocky, Takeoff և Gunna։ Ալբոմի արտադրությամբ հիմնականում զբաղվել է Մետրո Բումինը՝ TM88-ի, DJ Moon-ի, Փիթեր Լի Ջոնսոնի, Յոհան Լենոքսի, Ալեն Ռիտերի, David x Eli-ի, Honorable C.N.O.T.E.-ի, Scriptplugg-ի, Prince85-ի, Oz-ի, Nik D-ի, D. Rich-ի, DaHeala-ի, My Best Friend Jacob-ի, Էլկանի, Simon on the Moon-ի և Xz-ի հետ համատեղ։

Փսիխոդելիկ թրեպ ալբոմը ներկայացնում են ASAP Rocky-ն և Մորգան Ֆրիմանը։ Ալբոմը Մետրո Բումինի նախորդ՝ «Not All Heroes Wear Capes» (2018) ալբոմի սիքվելն է և հանդիսանում է տրիլոգիայի երկրորդ նախագիծը։ Ալբոմի շապիկը հղում է անգլիական Փինք Ֆլոյդ ռոք խմբի 1975 թվականին թողարկված «Wish You Were Here» ալբոմին։ Ալբոմի գործիքային տարբերակը, որը կոչվում է «Heroes Version» (Հերոսների տարբերակ), թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին։ OG Ron C-ի և DJ Candlestick-ի «Villains Version» (Չարագործների տարբերակ) ռեմիքս ալբոմը թողարկվել է 2023 փետրվարի 17-ին։ «Heroes & Villains»-ը զբաղեցրել է ամերիկյան Billboard 200 չարթի առաջին հորիզոնականը՝ դառնալով Մետրո Բումինի երրորդ թիվ մեկ ալբոմը։

Թողարկում և առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերի 17-ին Մետրո Բումինը բացահայտել է ալբոմի անվանումը DJ Holiday-ին գրված նամակի միջոցով «Not All Heroes Wear Capes»-ի երեքամյա հոբելյանի առթիվ[1]։ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր ծննդյան 29-րդ տարեդարձին, նա սոցիալական ցանցերում հայտարարել է ալբոմի մասին՝ թրեյլերի հետ միասին՝ կիսվելով, որ ալբոմը նվիրված է իր հանգուցյալ մորը[2]։ Այդ ժամանակ ալբոմը ի սկզբանե նախատեսված էր թողարկել նոյեմբերի 4-ին[3]։ Հոկտեմբերի 26-ին Մետրո Բումինը հայտարարել է, որ թողարկման հետաձգումը պայմանավորված է երգերի սեմփլների վերաբերյալ խնդիրների հետ[4]։ Երկրպագուները ենթադրում էին, որ պատճառը ռեփերներ Դրեյքի և 21 Savage-ի համատեղ ստուդիական ալբոմի՝ «Her Loss»-ի թողարկումն էր, որի համընկել էր Մետրո Բումինի ալբոմի թողարկման օրվան, սակայն այս ենթադրությունը հետագայում հերքվել է[5]։ Նոյեմբերի 22-ին Մետրո Բումիը ներկայացրել է ալբոմի շապիկը և հայտարարել է, որ այն կունենա երկու կողմ՝ «Hero» (Հերոս) և «Villain» (Չարագործ)[6]։ Շապիկի նկարը ոգեշնչված է Փինք Ֆլոյդի իններորդ ստուդիական ալբոմից՝ «Wish You Were Here» (1975)[7]։ Ուղիղ մեկ շաբաթ անց Մետրո Բումինը կիսվել է ալբոմի համար կարճամետրաժ ֆիլմով, որի ռեժիսորն է Գիբսոն Ազարդը, դերերում են Մետրոն, Յանգ Թագը, Gunna-ն, Մորգան Ֆրիմենը և Լաքիթ Ստենֆիլդը[8]։ Թողարկումից մեկ օր առաջ Մետրո Բումինը ներկայացրել է ալբոմի երգացանկը և հրավիրված արտիստներին[9][10]։ 2023 թվականի հունվարի 27-ին ալբոմի գլխավոր՝ «Creepin'» սինգլը The Weeknd-ի և 21 Savage-ի մասնակցությամբ ուղարկվել է իտալական ժամանակակից հիթերի ռադիո[11]։

Առևտրային հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում «Heroes & Villains»-ը դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի առաջին հորիզոնականում 185,000 օրինակ վաճառքով, որից 5000-ը մաքուր վաճառքն է[12]։ Թողարկման երկրորդ շաբաթում ալբոմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 102,000 օրինակ վաճառքով[13][14]։ 2023 թվականի հունիսի 5-ին ալբոմը պլատինե հավաստագրում է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայից (RIAA)՝ ԱՄՆ-ում մեկ միլիոն օրինակ վաճառքի համար[15]։

# Անվանում Տևողություն
1. «On Time» (Ջոն Լեջենդի հետ համատեղ) 2:49
2. «Superhero» (Future-ի և Քրիս Բրաունի հետ համատեղ) 3:03
3. «Too Many Nights» (Future-ի հետ համատեղ, Դոն Թոլիվերի մասնակցությամբ) 3:19
4. «Raindrops (Insane)» (Թրևիս Սքոթի մասնակցությամբ) 3:08
5. «Umbrella» (21 Savage-ի և Young Nudy-ի հետ համատեղ) 3:42
6. «Trance» (Թրևիս Սքոթի և Յանգ Թագի հետ համատեղ) 3:14
7. «Around Me» (Դոն Թոլիվերի մասնակցությամբ) 3:12
8. «Metro Spider» (Յանգ Թագի հետ համատեղ) 2:55
9. «I Can't Save You (Interlude)» (Future-ի հետ համատեղ, Դոն Թոլիվերի մասնակցությամբ) 1:31
10. «Creepin'» (The Weeknd-ի և 21 Savage-ի հետ համատեղ) 3:42
11. «Niagara Falls (Foot or 2)» (Թրևիս Սքոթի և 21 Savage-ի հետ համատեղ) 3:27
12. «Walk Em Down (Don't Kill Civilians)» (21 Savage-ի հետ համատեղ, Mustafa the Poet-ի մասնակցությամբ) 5:11
13. «Lock on Me» (Թրևիս Սքոթի և Future-ի հետ համատեղ) 2:55
14. «Feel the Fiyaaaah» (ASAP Rocky-ի հետ համատեղ, Takeoff-ի մասնակցությամբ) 3:09
15. «All the Money» (Gunna)-ի հետ համատեղ (բոնուս երգ)) 2:47
48:07

Նշումներ

  • «On Time»-ին հաջորդում է «Superhero (Heroes & Villains)»-ն
  • «Too Many Nights»-ին հաջորդում է «Raindrops (Insane)»-ը
  • «Raindrops (Insane)»-ին հաջորդում է «Umbrella»-ն
  • «Metro Spider»-ին հաջորդում է «I Can't Save You (Interlude)»-ն
  • «Creepin'»-ը ներառում է Թրևիս Սքոթի լրացուցիչ վոկալը

Շաբաթական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2022-2024) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[16] 5
Austrian Albums (Ö3 Austria)[17] 3
Belgian Albums (Ultratop Flanders)[18] 4
Belgian Albums (Ultratop Wallonia)[19] 11
Canadian Albums (Billboard)[20] 1
Czech Albums (ČNS IFPI)[21] 3
Danish Albums (Hitlisten)[22] 1
Dutch Albums (MegaCharts)[23] 2
Finnish Albums (Suomen virallinen lista)[24] 3
French Albums (SNEP)[25] 20
Italian Albums (FIMI)[26] 10
Lithuanian Albums (AGATA)[27] 1
New Zealand Albums (RMNZ)[28] 1
Nigerian Albums (TurnTable)[29] 13
Norwegian Albums (VG-lista)[30] 1
Spanish Albums (PROMUSICAE)[31] 28
Swedish Albums (Sverigetopplistan)[32] 2
Swiss Albums (Schweizer Hitparade)[33] 1
UK Albums (OCC)[34] 3
UK R&B Albums (OCC)[35] 11
US Billboard 200[36] 1
US Top R&B/Hip-Hop Albums (Billboard)[37] 1

Տարեվերջյան չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2023) Հորիզոնական
Australian Albums (ARIA)[38] 22
Austrian Albums (Ö3 Austria)[39] 7
Belgian Albums (Ultratop Flanders)[40] 33
Belgian Albums (Ultratop Wallonia)[41] 43
Canadian Albums (Billboard)[42] 6
Danish Albums (Hitlisten)[43] 9
Dutch Albums (Album Top 100)[44] 5
French Albums (SNEP)[45] 55
German Albums (Offizielle Top 100)[46] 22
Hungarian Albums (MAHASZ)[47] 30
Italian Albums (FIMI)[48] 41
New Zealand Albums (RMNZ)[49] 9
Polish Albums (ZPAV)[50] 42
Swedish Albums (Sverigetopplistan)[51] 23
Swiss Albums (Schweizer Hitparade)[52] 5
UK Albums (OCC)[53] 41
US Billboard 200[54] 6
US Top R&B/Hip-Hop Albums (Billboard)[55] 3

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[56] Gold 35 000^
Կանադա (Music Canada)[57] Platinum 80 000^
Դանիա (IFPI Denmark)[58] Platinum 20 000^
Ֆրանսիա (SNEP)[59] Gold 50 000*
Իտալիա (FIMI)[60] Platinum 50 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[61] Platinum 15 000^
Լեհաստան (ZPAV)[62] Platinum 20 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[63] Gold 100 000^
ԱՄՆ (RIAA)[64] Platinum 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Galindo, Thomas (2021 թ․ նոյեմբերի 20). «Metro Boomin's Upcoming Album Will Be Titled "Heroes & Villains"». HotNewHipHop. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Cummings-Grady, Mackenzie (2022 թ․ սեպտեմբերի 16). «Metro Boomin Announces New Album Dedicated To His Late Mother». HipHopDX. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Aron A. (2022 թ․ սեպտեմբերի 16). «Metro Boomin Announces Release Date For New Album "Heroes & Villains"». HotNewHipHop. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Walker, Joe (2022 թ․ հոկտեմբերի 27). «Metro Boomin Delays 'Heroes & Villains' Album — But Denies He's Ducking The Competition». HipHopDX. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. Aron A. (2022 թ․ հոկտեմբերի 27). «Metro Boomin Pushes Back Album Release Date, Denies Dodging Competition». HotNewHipHop. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. Aron A. (2022 թ․ նոյեմբերի 22). «Metro Boomin Reveals "Heroes & Villains" Cover Art». HotNewHipHop. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. Cummings-Grady, Mackenzie (2022 թ․ նոյեմբերի 23). «Metro Boomin Unveils Pink Floyd-Inspired 'Heroes & Villains' Cover Art, Teases Double-Disc Album». HipHopDX. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Saponara, Michael (2022 թ․ նոյեմբերի 29). «Metro Boomin Releases 'Heroes & Villains' Short Film Starring Young Thug, Gunna & More». HipHopDX. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. Devin (2022 թ․ նոյեմբերի 30). «Metro Boomin Reveals 'Heroes & Villains' Tracklist». Rap-Up. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. Robinson, Joshua (2022 թ․ դեկտեմբերի 1). «Metro Boomin Reveals Tracklist For "Heroes & Villains"». HotNewHipHop. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. Mancabelli, Alice (2023 թ․ հունվարի 26). «Metro Boomin, The Weeknd, 21 Savage - "Creepin'" (Radio Date: 27-01-2023)» (Press release). Universal Music Italy. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին – via EarOne.
  12. Caulfield, Keith (2022 թ․ դեկտեմբերի 11). «Metro Boomin Scores Third No. 1 Album on Billboard 200 With 'Heroes & Villains'». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  13. Caulfield, Keith (2022 թ․ դեկտեմբերի 19). «SZA Earns First No. 1 Album on Billboard 200 With 'SOS'». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. «December 24, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  15. «Gold & Platinum». RIAA. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. "Metro Boomin – Heroes & Villains". Australiancharts.com. Hung Medien.
  17. "Metro Boomin – Heroes & Villains" (in German). Austriancharts.at. Hung Medien.
  18. "Metro Boomin – Heroes & Villains" (in Dutch). Ultratop.be. Hung Medien.
  19. "Metro Boomin – Heroes & Villains" (in French). Ultratop.be. Hung Medien.
  20. "Illegal name entered Metro Boomin/Metro+Boomin/chart?f=309 Metro Boomin – Chart history" Billboard Canadian Albums Chart for Metro Boomin.
  21. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202249 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
  22. "Metro Boomin – Heroes & Villains". Danishcharts.com. Hung Medien.
  23. "Metro Boomin – Heroes & Villains" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien.
  24. "Metro Boomin: Heroes & Villains" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland.
  25. "Metro Boomin – Heroes & Villains". Lescharts.com. Hung Medien.
  26. "Metro Boomin – Heroes & Villains". Italiancharts.com. Hung Medien.
  27. «2022 49-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2022 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  28. "Metro Boomin – Heroes & Villains". Charts.org.nz. Hung Medien.
  29. «Nigeria Top 50 Albums». turntablecharts.com. TurnTable. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  30. "Metro Boomin – Heroes & Villains". Norwegiancharts.com. Hung Medien.
  31. "Metro Boomin – Heroes & Villains". Spanishcharts.com. Hung Medien.
  32. "Metro Boomin – Heroes & Villains". Swedishcharts.com. Hung Medien.
  33. "Metro Boomin – Heroes & Villains". Swisscharts.com. Hung Medien.
  34. "20221209 Top 40 UK Albums Archive". Official Charts Company.
  35. "20230505 Top 40 R&B Albums Archive . Official Charts Company.
  36. Illegal name entered Metro Boomin/Metro+Boomin/chart?f=305 "Metro Boomin – Chart history" Billboard 200 for Metro Boomin.
  37. "Illegal name entered Metro Boomin/Metro+Boomin/chart?f=333 Metro Boomin – Chart history" Billboard Top R&B/Hip-Hop Albums for Metro Boomin.
  38. «ARIA Top 100 Albums Chart for 2023». Australian Recording Industry Association. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  39. «Ö3 Austria Top40 Jahrescharts 2023» (գերմաներեն). Ö3 Austria Top 40. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  40. «Jaaroverzichten 2023» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  41. «Rapports annuels 2023» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  42. «Top Canadian Albums – Year-End 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  43. «Album Top-100 2023». Hitlisten. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  44. «Jaaroverzichten – Album 2023». dutchcharts.nl (հոլանդերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  45. «2023: La dynamique de la production et de la consommation musicales en France» (ֆրանսերեն). SNEP. 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  46. «Jahrescharts 2023 Album» (գերմաներեն). GfK Entertainment charts. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
  47. «Album Top 100 - digitális és fizikai értékesítés alapján - 2023» (հունգարերեն). MAHASZ. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  48. «Classifica annuale 2023 (dal 30.12.2022 al 28.12.2023)» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  49. «Top Selling Albums of 2023». Recorded Music NZ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  50. «Top 100 | OLiS – albumy | 2023» (PDF) (լեհերեն). OLiS. Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  51. «Årslista Album, 2023». Sverigetopplistan. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  52. «Schweizer Jahreshitparade 2023». hitparade.ch. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  53. «End of Year Albums Chart – 2023». Official Charts Company. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  54. «Billboard 200 Albums – Year-End 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  55. «Top R&B/Hip-Hop Albums – Year-End 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  56. «ARIA Charts – Accreditations – 2024 Albums» (PDF). Australian Recording Industry Association. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  57. «Canadian album certifications – Metro Boomin – Heroes & Villains». Music Canada.
  58. «Danish album certifications – Metro Boomin – Heroes & Villains». IFPI Danmark.
  59. «French album certifications – Metro Boomin – Heroes & Villains» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «Italian album certifications – Metro Boomin – Heroes & Villains» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «New Zealand album certifications – Metro Boomin – Heroes and Villains». Recorded Music NZ.
  62. «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter Heroes & Villains in the search box.
  63. «British album certifications – Metro Boomin – Heroes & Villains». British Phonographic Industry.
  64. «American album certifications – Metro Boomin – Heroes & Villains». Recording Industry Association of America.