Friends Will Be Friends

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Friends Will Be Friends»
«Friends Will Be Friends» սինգլի շապիկը (Քուին, 1986)
Քուինի սինգլը
«A Kind of Magic» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 9, 1986
Ֆորմատ7"
12"
Ձայնագրված1986
ԺանրԳլեմ ռոք
հարդ ռոք
ԵրգահանՖրեդի Մերկուրի
Ջոն Դիքոն
Տևողություն4:07 (ալբոմային տարբերակ)
6:15 (երկարաձգված տարբերակ)
5:54 (Friends Will Be Friends Will Be Friends)
ԼեյբլEMI Records (UK)
ՊրոդյուսերՔուին
Մակ Ռեյնոլդս
Քուինի սինգլների ժամանակագրություն
«Princes of the Universe»
(1986)
«Friends Will Be Friends»
(1986)
«Who Wants to Live Forever»
(1986)

«Friends Will Be Friends» (անգլ. թարգ.՝ «Ընկերները կմնան ընկերներ»), բրիտանական Քուին ռոք խմբի երգը A Kind of Magic ալբոմից, գրված Ֆրեդի Մերկուրիի և Ջոն Դիքոնի կողմից։ Երգը որպես սինգլ թողարկվել է 1986 թվականի հունիսին, սինգլը ինքնին համարվում է Մեծ Բրիտանիայում թողարկված խմբի 13-րդ սինգլը։ Բրիտանական չարթերում սինգլը հասել է 14-րդ հորիզոնական, սակայն լավագույն հաջողության երգը հասել է Իռլանդիայում, որտեղ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Երգի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ունի երեք տարբերակ՝ ալբոմային, որը թողարկվել է նաև 7" սինգլի կերպով և տևում է 4:07 րոպե, երկարաձգված, որը թողարկվել է 12" սինգլի տեսքով, տևում է 6:15 րոպե և ներառում է նոր քառյակներ և ավելի եկար խոռային նախանվագներ, որը երգում է Friends will be friends արտահայտությունը սկզբում և երկարեցված ավարտում, A Kind of Magic ալբոմի որոշ թվարկումների բոնուս երգերի շարքում («Լրացուցիչ կախարդական բաղադրիչներ», անգլ. Extra Magical Ingredients) կա «Friends Will Be Friends Will Be Friends» երգը, որը իրենից ներկայացնում է մի փոքր կարճեցված-երկարացված տարբերակ և կտրված քառյակ, այն տևում է 5:54 րոպե։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգի տեսահոլովակը իրենից ներկայացնում է մի ձայնագրություն, որում Քուինը ելույթ է ունենում դահլիճում՝ շրջապատված երկրպպագուներով, ովքեր երգում են «Friends will be friends», իսկ վերջում՝ «Right till the end» արտահայտությունները։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1986) Բարձրագույն

հորիզոնական

Dutch Singles Chart[1] 16
German Singles Chart[2] 20
Irish Singles Chart[3] 4
New Zealand Singles Chart[4] 50
Swiss Singles Chart[5] 19
UK Singles Chart[6] 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]