Jump to content

Football Leaks

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football Leaks
Изображение логотипа
footballleaks2015.wordpress.com
Տեսակխուսափում հարկերից, սկանդալ և data breach?
ՀեղինակRui Pinto?
Բացված2015
Փակվածդեկտեմբերի 2, 2016

Football Leaks` ֆուտբոլային ասոցիացիաների մասին ինֆորմացիայի արտահոսք, որը բացահայտում էր եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհում «պղտոր» ֆինանսական գործարքները և բացահայտում մայրցամաքի որոշ ամենամեծ աստղերի կիրառած հարկերից խուսափելու հնարքները։ Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի դեկտեմբերին[1] և 2018 թվականի նոյեմբերին[2] Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) լրատվամիջոցների գործընկերների կողմից հրապարակված հետաքննությունների շարքով, այդ նյութերը հրապարակել են շատ հայտնի պարբերականների, ինչպիսիք են «Der Spiegel»-ը[3], «Mediapart»-ը[4], «El Mundo»-ն[5], «Expresso»-ն[6], «Falter»-ը[7], «L'espresso»-ն[8] և «Le Soir»-ն:[9]։

Սկզբում «Football Leaks»-ը հայտնի ֆուտբոլիստների և ակումբների մասին գաղտնի տեղեկատվություն պարունակող կայք էր[10][11][12][13][14]։

«Football Leaks»-ի հեղինակ Ռուի Պինտոն[15] ձերբակալվել է Բուդապեշտում, Հունգարիա, 2019 թվականի հունվարի 16-ին Պորտուգալիայի իշխանությունների խնդրանքով որակավորված շորթման փորձի, գաղտնիությունը խախտելու և տեղեկատվությանը անօրինական հասանելիության կասկածանքով[16][17]։ Նրան արտահանձնել են Պորտուգալիա, իսկ Հանրային նախարարության կողմից նրան մեղադրանք է առաջադրվել 147 հանցագործության մեջ[18][19]։

Ռուի Պինտոն մեղավոր է ճանաչվել մեղադրանքի երեք կետով՝ նամակագրության գաղտնալսման և անձնական քլեկտրոնային նամակներ մուտք գործելու, մեկ շորթման փորձի մեղադրանք և 5 կետով՝ «Doyen Sports Investment Fund»-ին՝ Պորտուգալիայի գլխավոր դատախազության և Լիսաբոնի իրավաբանական ընկերության պատկանող համակարգիչներ չթույլատրված մուտքի և կոտրելու համար[20]։ Արդյունքում նա դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման[20]։

Արտահոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերին և ներկայացնում է հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, աշխատավարձը և պայմանագրերը։ Դրա առաջին արտահոսքը վերաբերում էր երրորդ կողմի պայմանագրերին Տվենտեի և «Doyen Sports»-ի միջև, ինչը հանգեցրեց նրան, որ Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան երեք տարով արգելեց Տվենտեին մասնակցել եվրոպական ֆուտբոլային մրցաշարերին[10][11]։Football Leaks-ը նաև պարզել է, որ Մոնակոն Ռադամել Ֆալկաոյի համար վճարել է 43 միլիոն եվրո, այլ ոչ թե մոտ 60 միլիոն եվրո, ինչպես գնահատվում էր[21]։ Բացի այդ, կայքը բացահայտեց, որ երբ Նեյմարը ստորագրեց պայմանագիրը «Բարսելոնա» ՖԱ-ի հետ նա ստացավ ստրագրված 8,5 միլիոն եվրո հոնորար՝ 190 միլիոն եվրո (152 միլիոն ֆունտ ստերլինգ) գնման կետով պայմանագրի մեջ, և որ նրա շաբաթական աշխատավարձը կազմում էր 77,000 եվրո[22][23][24]։ Արտահոսքի ժամանակ պարզվեց, որ Գարեթ Բեյլի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Ռեալ» կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը ավելին է, քան 96 միլիոն եվրոն, որը ակումբը վճարել է Կրիշտիանու Ռոնալդուի համար[25]։ Կայքը նաև պարզել է, որ Ռոնալդուն 1,1 միլիոն եվրո է վաստակել Mobily-ի հոտ ֆոտոշարքի համար[26]։ Եվս մեկ արտահոսք՝ կապված Խամես Ռոդրիգեսի՝ «Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 75 միլիոն եվրո գումարած 15 միլիոն եվրո լրացուցիչ կետերով[27]։

2016 թվականի հունվարին պնդում էին, որ «Football Leaks»-ը հետաքննվում է Պորտուգալիայի իշխանությունների կողմից շանտաժի և շորթման մասին պնդումների պատճառով։ Ավելի ուշ՝ փետրվարին, «Liga Nacional de Fútbol Profesional»-ի նախագահ Խավիեր Տեբասը մեղադրեց ՖԻՖԱ-ին Լա լիգայի երեք խաղացողների պայմանագրային մանրամասների արտահոսքի համար[28]։ Այդ տարվա ապրիլին կայքը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր արտահոսքը[29][30][31]։

2018 թվականի նոյեմբերին «Football Leaks»-ը ասաց, որ գաղտնի խոսակցություններ են եղել մայրցամաքային ակումբային նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, որը նախատեսվում էր իրականացնել 2021 թվականին, ինչը, ի վերջո, տեղի չունեցավ, թեև Սուպերլիգան 2021 թվականին հայտարարեց իր ստեղծման մասին[32][33]։ Նույն ամսին կայքը պնդում էր, որ և՛ «Մանչեսթեր Սիթին, և՛ ՊՍԺ-ն խախտում են ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոնները։ Ավելի քան մեկ տարի առաջ Մանչեսթեր Սիթին նույն մեղադրանքի համար պատժվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից, և մեկ ամիս անց ՈւԵՖԱ-ն հեռացրեց Պարի Սեն Ժերմենին ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար մեղադրյալների ցանկից, որոշում որը հետագայում հաստատվեց Մարզական արբիտրաժային դատարանի կողմից՝ 2019 թվականի մարտ[34]։

Եվրոպական հետաքննող համագործակցողներ (EIC)[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին «Der Spiegel»-ը և Եվրոպական հետաքննական համագործակցությունների (EIC) ցանցի այլ գործընկերներ (ներառյալ «L'Espresso», «Le Soir», «NRC Handelsblad», Լրագրական հետաքննությունների Ռումինական կենտրոն ՝Սև ծով, «Mediapart», «Politiken», «Falter», «NewsWeek», «El Mundo», «The Sunday Times» և «Expresso») սկսեց հրապարակել մի քանի ֆուտբոլային աստղերի հարկերից խուսափելու մասին տեղեկություններ[35]։ Տեղեկությունների մի մասը հավաքել է «Football Leaks»-ը[36]։ Արտահոսքերը ներառում են «մոտ 18,6 միլիոն փաստաթուղթ, ներառյալ պայմանագրեր, էլ. նամակներ և աղյուսակներ, որոնք նյութ են ծառայել 12 եվրոպական լրատվամիջոցների 60 լրագրողների հետաքննական լրագրողական աշխատանքի համար»[37]։ Դեկտեմբերի 5-ին «El Mundo»-ն բացահայտեց իսպանացի դատավոր Արթուրո Զամարիեգոյի դատական որոշումը, որն արգելում է EIC-ին հրապարակել տեղեկատվություն մինչև «դրա ձեռքբերման իրավական հետաքննությունը»[37]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը որոշումը որակել է որպես «մայրցամաքային մասշտաբով գրաքննության փորձ»[38]։

ֆուտբոլային ասոցիացիաներում երրորդ կողմերի սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահոսքերը բացահայտեցին ֆուտբոլիստների երրորդ կողմի սեփականությունը (TPO), «որով խաղացողի տնտեսական իրավունքները պատկանում են ներդրողներին»[39]։ Ըստ «Football Leaks»-ի փաստաթղթերի, որոնք ձեռք են բերել «Der Spiegel»-ը և կիսվել «EIC»-ի հետ, որոշ անհատներ, միջազգային կորպորացիաներ և նույնիսկ խոշոր բանկեր ներգրավված են եղե[40]:: «Football Leaks»-ի ստեղծողներից մեկը 2016 թվականի փետրվարին հարցազրույց է անցկացրել «Der Spiege»l-ի հետ՝ օգտագործելով Ջոն կեղծանունը[41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Football Leaks | EIC».
  2. «Football Leaks Continues | EIC».
  3. «Football Leaks enthüllt schmutzige Geschäfte im Profifußball». Der Spiegel. 2016 թ․ դեկտեմբերի 2.
  4. «La folle histoire de "Football Leaks"». 2016 թ․ դեկտեմբերի 2.
  5. «Football leaks». El Mundo. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
  6. «Ronaldo investigado por não declarar mais de €60 milhões». Expresso.
  7. «FALTER Archiv - FALTER.at».
  8. «Football Leaks, i primi nomi della Serie A: Spuntano Higuain, Iturbe e Alex Sandro». 2016 թ․ դեկտեմբերի 5.
  9. «Football Leaks: Les aventures offshore de Cristiano Ronaldo». 2016 թ․ դեկտեմբերի 2.
  10. 10,0 10,1 Gordan, James Patrick (2015 թ․ դեկտեմբերի 16). «Football Has Its Own Version Of WikiLeaks Now». Paste (magazine). Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  11. 11,0 11,1 Bucholtz, Andrew (2015 թ․ դեկտեմբերի 16). «Shadowy Football Leaks Site Exposes Soccer Clubs' Questionable Dealings, Faces Reprisals». Awful Announcing. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  12. Borden, Sam; Montague, James (2015 թ․ դեկտեմբերի 15). «Mysterious Website Aims to Shed Light on Soccer Dealings». The New York Times.
  13. Marcotti, Gabriele. «No smoking gun in latest Football Leaks controversy». ESPNFC.com.
  14. «Google Notícias». Google Notícias.
  15. «The brains behind Football Leaks named». Marca. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. Hacker behind 'Football Leaks' arrested in Hungary ZDNet
  17. Demony, Catarina; Almeida, Gonçalo (2019 թ․ հունվարի 23). «Arrested Portuguese hacker is Football Leaks 'whistleblower': lawyers». Reuters. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  18. «'Hacker' Rui Pinto já está em Portugal» [Hacker Rui Pinto is already in Portugal]. SAPO Desporto (պորտուգալերեն). 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  19. Oliveira, Mariana; Dantas, Miguel (2019 թ․ սեպտեմբերի 19). «Ministério Público acusa Rui Pinto de 147 crimes» [Public Ministry charge Rui Pinto with 147 crimes]. Público (Portugal) (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  20. 20,0 20,1 Sanghera (2023 թ․ սեպտեմբերի 11). «Court convicts Portuguese hacker in Football Leaks trial and gives him a 4-year suspended sentence». apnews.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. Kiely, Ben. «Football Leaks reveals exactly how much Monaco paid for Radamel Falcao». SportsJoe.ie. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  22. Brown, Luke (2016 թ․ ապրիլի 11). «Football Leaks reveal Neymar's Barcelona contract dwarfed by rival stars». Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  23. «Football Leaks reveal Neymar earns modest £77,000 a week». Sky Sports. 2016 թ․ ապրիլի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  24. Fernandez-Abascal, Eduardo (2016 թ․ ապրիլի 11). «Neymar: Football Leaks reveals Barcelona star earns almost €10m a season with €190m release clause». International Business Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  25. Percy, John (2016 թ․ հունվարի 21). «Gareth Bale contract leak sparks panic at Real Madrid». Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  26. «Football Leaks: €1.1m for a photo shoot». By433.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  27. Lea, Greg (2016 թ․ ապրիլի 4). «Football Leaks: James Rodriguez could cost Real Madrid €90M». Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  28. «Tebas: FIFA at fault for contract leaks». Football Espana. 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  29. Paul, Sumeet (2016 թ․ ապրիլի 27). «Controversial website Football Leaks could be lining up big revelations». Caughtoffside. CaughtOffside.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  30. Buschmann, Rafael (2016 թ․ մայիսի 6). «Enthüllungsplattform: Football Leaks legt Pause ein». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  31. «Football Leaks anuncia interrupção». Diário de Notícias (պորտուգալերեն). 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  32. «Football Leaks claims Euro Super League talks held by clubs». BBC Sport. 2018 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  33. Panja, Tariq (2021 թ․ ապրիլի 18). «Top European Soccer Teams Agree to Join Breakaway League». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  34. Sanghera, Mandeep; Alistair, Magowan (2018 թ․ նոյեմբերի 6). «Man City and Paris St-Germain 'are cheating and should be punished'». BBC Sport. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  35. «Football Leaks: Ronaldo and Mourinho accused of tax avoidance». BBC News. 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  36. «Football Leaks, the soccer's business secrets: Cristiano Ronaldo and Mourinho go offshore». espresso.repubblica.it. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  37. 37,0 37,1 Recuero, Marisa (2016 թ․ դեկտեմբերի 5). «El juez Zamarriego prohíbe difundir Football Leaks en toda Europa» [Judge Zamarriego prohibits publishing of Football Leaks in all Europe]. El Mundo (Spanish). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Football Leaks revelations: the second week in summary». EIC. 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  39. «Football Leaks: The Dirty Tricks of Doyen Sports». The Black Sea. 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  40. «The Doyen Group». El Mundo. 2016 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  41. Buschman, Rafael (2016 թ․ փետրվարի 28). «Wanted Man: A Visit with A Football Leaks Creator». Der Spiegel. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]