Էմփիրեյ
Էմփիրեյ | |
---|---|
Էմփիրեյ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան Երևան |
Ժանրեր | հարդ ռոք, օրիենտալ ռոք, մետալ |
Գործունեություն | 1994–ներկա (լայնորեն հայտնի են 2005-ից) |
Կապված | Աննա Խաչատրյան |
Անդամներ | |
Կարեն Արզումանյան Գիսանե Պալյան Դավիթ Խուրշուդյան Վլադիմիր Աղաջանյան(2013-ից) | |
Նախկին անդամներ | |
Կորյուն Բոբիկյան Լևոն Ավեդիսյան Սարգիս Մանուկյան | |
Empyray Վիքիպահեստում |
Էմփիրեյը հարդ ռոք, հայկական ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով։ Խումբը ձևավորվել է 1994 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել։ 2005 թվականին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը։ 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը՝ սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ[1][2][3]։ 2008 թվականին խումբը թողարկեց «Evolution» տեսաերիզը՝ 2007 թ. Երևանում կայացած գալա-համերգի ձայնագրությամբ և այդ պահին ունեցած բոլոր տեսահոլովակներով[4]։ 2009 թվականին թողարկվեց խմբի երկրորդ՝ «Հուր է» ստուդիական ալբոմը։ 2011 թ. նոյեմբերի 3-ին թողարկվեց խմբի երրորդ "Մեկընդմիշտ" ալբոմը[5]։
2013 թվականին խումբը լքեց թմբկահար Լևոն Ավեդիսյանը, որին փոխարինման եկավ Վլադիմիր Աղաջանյանը։
2013 թ. օգոստոսի 29-ին Կարեն Արզումանյանը հայտարարեց, որ խմբի վոկալահար Սարգիս Մանուկյանը լքել է խումբը, և հայտարարեց նոր վոկալահարի մրցույթ[6]։
Անվանման ծագումնաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի անունը հունարեն empuros (լատիներեն empyreus, անգլերեն empyrean) բառի ռուսերեն տարբերակի (эмпирей) անգլահունչ արտասանությունն է, էմպիրոսը հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է՝ լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը[7]։
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Մանուկյան - վոկալիստ, խմբի հիմնադիր և ղեկավար, կրթությամբ տնտեսագետ, վերապատրաստվել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ,
- Կարեն Արզումանյան (ծնվել է 1972 թ. հուլիսի 13-ին, Երևանում։ 1989 թ. ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը, 1984-1989 թվականներին սովորել է Երևանի թիվ 21 երաժշտական դպրոցի կիթառի բաժնում, 1989-1996 թթ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 1992-1994 թվականներին նվագել է տարբեր հայկական ռոք խմբերում) - կիթառահար, երգերի մեղեդիների հեղինակ, կրթությամբ բժիշկ, ունի միջնակարգ երաժշտական կրթություն, Գիսանե Պալյանի ամուսինն է,
- Գիսանե Պալյան - դաշնակահարուհի, երգերի տեքստերի հեղինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, Կարեն Արզումանյանի կինն է,
- Դավիթ Խուրշուդյան - բաս կիթառահար,
- Վլադիմիր Աղաջանյան - հարվածային գործիքներ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև ու սպիտակ - 2006
- Հուր է - 2009
- Մեկընդմիշտ - 2011
Տեսաերիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 - Սև ու սպիտակ
- 2006 - Դու չկաս
- 2007 - Այնտեղ
- 2009 - Հուր է
- 2010 - Մոտ է ավարտը
- 2011 - Մեկընդմիշտ
- 2015 - Քամուն ընդառաջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ի՞ՆՉ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԼԱՎ ՌՈՔ ԼՍՈՂԻՆ - Առավոտ
- ↑ «ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄՈՎ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ» - Առավոտ
- ↑ Antirabiz
- ↑ «EMPYRAY live in concert by Evolution». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Empyray-ը նոր ձայնասկավառակ է թողարկել - News.am
- ↑ Empyray vocalist competition
- ↑ «Webster's Revised Unabridged Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմփիրեյ կատեգորիայում։ |