Սարգիս Մանուկյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սարգիս Մանուկյան (այլ կիրառումներ)
Սարգիս Մանուկյան
Ծնվել է 1974, հուլիսի 29
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան Հայաստան, Երևան
Ժանրեր Ռոք
Մասնագիտություն երաժիշտ, երգիչ
Գործիքներ կիթառ
Գործունեություն 1994-ից
Կապված Empyray

Սարգիս Մանուկյան (ծն. 1974 թ. հուլիսի 29, Երևան, Հայաստան), հայ ռոք-երաժիշտ, Empyray ռոք-խմբի հիմնադիր և մեներգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 29-ին, Երևանում: 1992 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել է Երևանի «Դավիթ Անհաղթ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արաբախոս բաժին։ Նույն թվականին «Ասպարեզ» ստուդիայում ձայնագրել է համանուն խմբի հիմնադիր՝ Արմեն Թորոյանի երկու հայտնի բալլադները։ 1994 թվականին «Էմփիրեյ» ռոք խմբի վերջնական ձևավորումից հետո, դուրս է եկել բուհից՝ ընտրելով երգիչի մասնագիտությունը։ Երեք տարի մասնավոր սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ։ Հիմնական գործունեությունը կապելով խմբի հետ՝ ծավալել է անհատական գործունեություն, համագործակցելով այլ հեղինակների հետ։ Մինչ 2013 թվականը եղել է «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]