21 գրամ
21 գրամ անգլ.՝ 21 Grams | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | դրամա[2][3][4] և քրեական ֆիլմ |
Թեմա | ինքնասպանություն |
Թվական | 2003 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու[2][5][6][…] |
Պրոդյուսեր | Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու և Ռոբերտ Սալերնո |
Սցենարի հեղինակ | Գիլյերմո Արիագա[7] |
Դերակատարներ | Շոն Փեն[5][6][3][…], Նաոմի Ուոթս[5][6][8][…], Բենիսիո դել Տորո[5][6][8][…], Դեննի Հյուսթոն[6][8][9][…], Շառլոտ Գեինսբուր[6][8][10][…], Էդի Մարսան[9], Մելիսա Լեո[9], Ջոն Ռուբինշտեյն[9], Քլեա Դյուվալ[8][9], Դենիս Օ'Հեյր[6][9], Փոլ Կալդերոն, Քեթրին Դենթ[8][9], Էննի Քոռլի[11], Քևին Չեփմեն[11], Ստիվեն Բրիջուոթեր[11], Լյու Թեմփլ[11] և Թոմ Իրվին[11] |
Օպերատոր | Ռոդրիգո Պրիետո |
Երաժշտություն | Գուստավո Սանտաոլալյա |
Մոնտաժ | Սթիվեն Միրիոուն |
Նկարահանման վայր | Նյու Մեքսիկո |
Կինոընկերություն | This is that corporation |
Տևողություն | 125 րոպե |
Բյուջե | 20 մլն[12] |
Շահույթ | 60,4 մլն[12] |
21 գրամ (անգլ.՝ 21 Grams), ֆիլմ՝ նկարված ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի կողմից։
«Որքա՞ն է կշռում կյանքը» ֆիլմի կարգախոսներից մեկն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«21 գրամ» ֆիլմը համարվում է Ինյարիտուի և Արիագայի «Մահվան եռագրության» երկրորդ ֆիլմը[13], «Amores perros» դրամայի շարունակությունը, սակայն այս ֆիլմերում ներկայացվող պատմությունները միմյանցից տարբեր են։ «21 գրամ» կինոնկարում գործողությունների ողբերգական զուգակցումը միահյուսում է այնպիսի մարդկանց ճակատագրեր, որոնք նախկինում բացարձակ անծանոթ էին։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստին Պեկ. նախկին թմրամոլ, ազատվել է կախվածությունից։ Նա ունի սիրելի ամուսին՝ Մայքլը և երկու աղջիկ։ Հենց այն ժամանակ, երբ նա վերադարձել է իր բնականոն կյանքին, տեղի է ունենում ողբերգություն. նրա ամուսինը և աղջիկները մահացու ավտովթարի էին ենթարկվել։
- Ջեք Ջորդան. նախկին կալանավոր, վերջ է դրել իր անցյալին և հստակ (ինչպես իրեն է թվում) կանգնել հավատքի ճանապարհին։ Նա տառացիորեն է ընկալում Ավետարանը և վստահ է նրանում, որ իր նոր մեքենան իրեն նվիրել է Քրիստոսը (Աստված տվել է, Աստված էլ՝ վերցրել), բայց այդ ամենի հետ միասին նա Աստծո գոյությանը հավատում է անկեղծորեն։ Ամեն ինչ հետ է շրջվում այն ժամանակ, երբ նա ոչ դիտավորյալ վրաերթի է ենթարկում Քրիստինի ամուսնուն և աղջիկներին՝ գործելով ծանր մեղք։
- Փոլ Ռիվերս. մաթեմատիկոս, ծանր հիվանդ։ Նրան փրկել կարող է միայն սրտի փոխպատվաստումը։ Գործողություններն այնպես են ծավալվում, որ դոնոր սիրտը, որը նա ստանում է, Մայքլի՝ Քրիստինի մահացած ամուսնու սիրտն էր։
Ֆիլմի սյուժետային գծերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքը չի կարողանում հասկանալ՝ ինչպես պիտի շարունակի ապրել և հանուն ինչի. հենց այն ժամանակ, երբ նա սկսել էր հավատալ Աստծուն, վերջինս նրան այդպես դաժան պատժեց։ Սպանությունը (թեկուզ և ոչ դիտավորյալ) ծանր մեղք է, իսկ սպանվածների մեջ երկու անմեղ երեխաներ կային։
Փոլը չգիտի՝ ինչպես ապրել Քրիստինի մահացած ամուսնու սրտով, որի նկատմամբ նա սկսում է խորը զգացմունքներ տածել։ Չէ՞ որ նրա կյանքը, ճակատագրի հեգնանքով, շարունակվել է Քրիստինի դժբախտության հաշվին։
Քրիստինը չի գիտակցում` ինչպես կարելի է ապրել առանց ընտանիքի։ Ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ նա հասկացել էր՝ ինչ է ընտանեկան երջանկությունը, ճակատագիրը խլեց նրանից ամեն ինչ։
Հերոսներից յուրաքանչյուրը ներկայացված է հուզական, տագնապալից իրավիճակում (ռեժիսորը փոխանցում է այս վիճակը քաոսի, ժամանակի և գործողությունների կտրուկ փոփոխության միջոցով)։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Շոն Փեն | Փոլ Ռիվերս |
Բենիսիո դել Տորո | Ջեք Ջորդան |
Նաոմի Ուոթս | Քրիստինա Պեկ |
Դեննի Հյուսթոն | Մայքլ |
Շառլոտա Գենսբուր | Մերի |
Մելիսա Լեո | Մարիաննա Ջորդան |
Քլեա Դյուվալ | Կլաուդիա |
Փոլ Կալդերոն | Բրաուն |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ 2003 թվականին տեղի ունեցած Վենետիկի կինոփառատոնից
- «Լավագույն դերասան»- Շոն Փեն
Մրցանակ հանդիսատեսի համակրանք.
- «Լավագույն դերասանուհի»- Նաոմի Ուոթս
- «Լավագույն դերասան»- Բենիսիո դել Տորո
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի գրեթե բոլոր կադրերը նկարահանվել են ձեռքի ոչ թանկ տեսախցիկներով։
- Նկարահանումները տեղի են ունեցել հատվածների քրոնիկական ճշգրիտ դասավորությամբ՝ չնայած հենց կինոնկարում տեղերը փոփոխված են։
- Նաոմի Ուոթսը համաձայնել է նկարահանվել ֆիլմում անգամ առանց սցենարը կարդալու։
- Կինոնկարի անվանումը փոխառվել է բժիշկ Դունկան Մակդուգալայի աշխատանքներից (XX դար)։ Մակդուգալը կշռում էր մահացող հիվանդներին վերջին շնչից առաջ և հետո, փորձելով ապացուցել, որ հոգին նյութական է և կարելի է իմանալ նույնիսկ նրա քաշը։ Իրականում, հետազոտության արդյունքները բավականին հակասական էին, բայց միտքը այն մասին, որ մարդու հոգին կշռում է ուղիղ 21 գրամ, դրոշմվել է մարդկանց ուղեղներում։
- Այն դրվագում, երբ Ջեք Ջորդանը ցանկանում էր ինքնասպանություն գործել, նրան փրկում է կրծքին «Maria Eladia» դաջվածք ունեցող ինչ-որ կալանավոր։ Հենց այդպես է ֆիլմի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի կնոջ անունը, ում էլ, այսպես ասած, նվիրված է ֆիլմը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20190720124603/https://www.europeanfilmacademy.org/2003.101.0.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0315733/
- ↑ 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film864132.html
- ↑ http://www.metacritic.com/movie/21-grams
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/21-gramow
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.criticalia.com/pelicula/21-gramos
- ↑ europeanfilmawards.eu
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://bbfc.co.uk/releases/21-grams-film
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.imdb.com/title/tt0315733/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47795.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 "21 Grams (2003)". Box Office Mojo. IMDb. Retrieved December 17, 2010.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
|