Ֆրիդրիխ II (Ավստրիայի դուքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրիդրիխ II
Innsbruck 1 238.jpg
 
Ծննդյան օր ապրիլի 25, 1211
Ծննդավայր Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Վախճանի օր հունիսի 15, 1246 (35 տարեկանում)
Վախճանի վայր Լայտա
Թաղված Հելիգենկրեուզ վանական համալիր
Դինաստիա Բաբենբերգներ
Հայր Լեոպոլդ VI
Մայր Theodora Angelina, Duchess of Austria
Ամուսին Agnes of Merania
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ֆրիդրիխ II (այլ կիրառումներ)

Ֆրիդրիխ II Մեծ (գերմ.՝ Friedrich II der Streitbareապրիլի 25, 1211, Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա - հունիսի 15, 1246, Լայտա),  Ավստրիայի և Շտիրիյի դուքս սկսած  1230 թ., Բանբերգերի դինաստիայի վերջին ներկայացուցիչ։ Ֆրիդրիխ II -ի կառավարման ժամանակ Ավստրիան վերածվեց դե ֆակտո անկախ տարածքային դքսություն, որն ամենահզորներից մեկն էր Գերմանիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ II-ը եղել է Լեոպոլդ VI -ի, Ավստրիայի և Շտիրիյի դուքսի, Ֆեոդորա Անգելի, Վիզանտիայի արքայադստեր որդին։ Հոր մահից հետո, 1230թ. Ֆրիդրիխ II-ը, լինելով միակ ողջ մնացած որդին, դառնում է Ավստրիայի և Շտիրիյի դուքսը։

Ֆրիդրիխ II-ի գահակալությունն անցել է մշտական պատերազմների և խառնակությունների մեջ։ Արդեն 1230թ. սկսած Ավստրիայում սկսում է մինիստերիալների շարժումը, Կուենրգերովի գլխավորությամբ դուքսի իշխանության դեմ, իսկ ահա տարածք են ներխուժում չեխական զորքերը։ Չեխերը այրեցին Կրեմս-ը և ավերեցին հյուսիս-ավստրիական հողերը. Շատ մեծ ջանքերով միայն Ֆրիդրիխ II կարողացավ ճնշել ապստամբությունը, իսկ 1233 թվականին դուքսը պատասխան հարձակում իրականացրեց Չեխիա։

Հաջորդ տարի Ավստրիայի վրա հարձակվեց Հունգարիայի բանակը Անդրե II-ի գլխավորությամբ և հասավ մինչև Վիեննա, բայց հետո ստիպված եղավ նահանջել։ 1236 թվականին Ֆրիդրիխը իր կողմից հարձակում իրականացրեց Հունգարիա։

Ֆրիդրիխ II-ը միակ ավստրիացի միապետն էր,որը գրեթե ամբողջովին չէր խառնվում Սրբազան Հռոմեկան Կայսրության գործերին,իրականացնելով լիովին անկախ քաղաքականություն ի շահ Ավստրիայի։ Նա չէր ենթարկվում կայսրի հրամաններին և հրաժարվում էր մասնակցել իշխանության մարմինների հավաքած ժողովներին։ Այս պահվածքը կոնֆլիկտ էր առաջացնում իր և Հռոմի կայսր Ֆրիդրիխ II-ի միջև։ Կայսրը 1235-1236 թվականների սկզբին մի քանի անգամ կանչեց Ավստրիայի դուքսին դատարան առաջադրված մեղադրանքները քննարկելու համար, բայց դուքսը անտեսեց նրա բոլոր պահանջները և չգնաց։

 1236թ. հունիսին կայսրը կայսերական արգելք դրեց ավստրիական դքսի վրա և առգրավվեց նրա ղեկավարությունը Ավստրիայի և Շտիրիյի նկատմամբ։Ավստրիա մտան գերմանական զարքերը, որոնք 1237 թվականին գրավվեցին Վիեննան։

Նույն ինքը Ֆրիդրիխ II կայսրը մնացել էր Վիեննայում հունվարից մինչև 1237 թվականի ապրիլի կեսերը։ Դուքսը կարողացավ գրավվել եկեղեցական գանձերը և թաքնվել Վիներ-Նոյշտադ ամրոցում։ Այդ ժամանակ կայսրը հայտարարեց Վիեննայում իր որդուն,Կոնրադին, նոր գերմանական թագավոր և հռչակեց Վիեննան կայսերական ազատ քաղաք և ներկայացրեց իր քաղաքացիներին լայնածավալ իրավունքներ և առևտրային արտոնություններ, որով ապահովում էր Վիեննայում վաճառականների կյանքը։ Սակայն կայսրի հիմնական նպատակները կապված էին Իտալիայի հետ, դրա համար էլ զորքերի մեծ մասը թողեց Ավստրիան. Այս առիթը օգռտագործելով Ֆրիդրիխ II-ը, դաշինք կազմեց Հռոմի պապի, Բավարիայի, Չեխիայի և Հունգարիայի հետ։ 1239թ. նա կարողացավ վերագրավվել իր տարածքները և դաշինք կնքել կայսրի հետ,որը մեծ խնդիրներ ուներ Իտալիայում։

Herzog Friedrich II. Babenberg.jpg

Ֆրիդրիխ II-ի իշխանության վերականգնումից հետո Ավստրիայում նկատվում էր որոշակի  պետականության ամրացում։ Դուքսը հրաժարվում էր վերադարձնել Հունգարիային Մոշոնը և Շոպոնը, նաև դադարեց բանակցությունները Չեխիայի հետ դինաստիաների միության մասին։ Չեխո-հունգարական բլոկի դեմ դուրս էր եկել Ավստրիայի կայսրությունը։ 1245 թվականին տեղի ունեցան բնակցություններ դքսի և կայսի միջև Վեռոնում, որտեղ կայսրը խոստացավ Ֆրիդրիխին Կրայնան և թագավորի կոչումը, իսկ փոխարենը նա պետք է ամուսնանար դուքս Հերտրուդեի 17-ամյա զարմուհու հետ։ Սակայն այդ աղջիկը հրաժարվեց ամուսնանալ 50-ամյա կայսրի հետ և բանակցությունները ընդհատվեցին։ Չնայած դրան, 1245 թվականին Ֆրիդրիխ II-ը, ներխուժելով Կրայան և տեղի պատրիարք Ակվիլեի համաձայնությունը ստանալով, իր իշխանության տակ է վերցնում քաղաքը։

Դքսի իշխանության ընդլայնումը հակառակ գործողությունների հանգեցրեց իր հակառակորդների կողմից։ 1246 թվականին Ավստրիա են մտնում չեխական և հունգարական զորքերը։ Լեյտա գետի վրա մարտելուց ավստրիացիները հաղթանակ են տանում, սակայն Ֆրիդրիխը վախճանվում է։

Ֆրիդրիխի մահով ավարտվում է Բաբենբերգների դինաստիան, որը իշխում էր 976 թվականից։ Բաբենբերգներից կենդանի էին մնացել միայն երկու կին՝ Մարգարիտան(Ֆրիդրիխի քույրը) և Գետրուդան (Հենրիխ Բաբենբերգի դուստրը)։ Վերջինս 1246 թվականին ամուսնանում է Վլադիսլավ Մորավսկոյի հետ (չեխ թագավոր Վացլավա I-ի տղան)։

Համաձայն Պրիվիլեգիում Մինուսի (Օրենք իշխող դինաստիայի մասին)՝ արական սեռի ժառանգորդի բացակայության դեպքում Ավստրիայի գահը պետք փոխանցվի

Beda2.jpg

իգական գծով։ Վլադիսլավը անհապաղ իր թեկնածությունն է դնում, սակայն 1247 թվականի հունվարին անսպասելի վախճանվում է։ Իսկ կայսը Պրիվիլեգիում Մինուսի խախտման կապակցությամբ զորք է մտցնում Վիենա։ Եվ դքսուհի Հերդրուդան իր կողմնակիցների հետ փախչում է Հունգարիա՝ օգնություն խնդրելու հռոմի պապ Ինոկենտիյա Չորրորդից։ Վերջինիս ճնշման արդյունքում Գետրուդան 1248 թվականին ամուսնանում է Բադեն Գերման VI-ի հետ, ով ճանաչվել էր Ավստրիայի և Շտիրիայի հայր դուքս։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]