Ֆրիդրիխ Պլատեն
Ֆրիդրիխ Պլատեն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Communist Party of Switzerland? և Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և National Council of Switzerland |
Ծննդյան օր | հուլիսի 8, 1883 |
Ծննդավայր | Tablat |
Վախճանի օր | ապրիլի 22, 1942 (58 տարեկանում) |
Վախճանի վայր | Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ֆրիդրիխ Պլատեն (Platten) (Ֆրից) (հուլիսի 8, 1883- ապրիլի 22, 1942), շվեյցարացի միջազգային բանվորական շարժման գործիչ, Վլադիմիր Լենինի մտերիմը։
Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1904 թ. ընդունվել է «Այնտրախտ» բանվոր լուսավորական միության մեջ։ 1906 թ. անլեգալ անցել է Ռուսաստան, մասնակցել Լատվիայի հեղափոխական շարժմանը։ 1911-1912 թթ. եղել է Շվեյցարիայի խորհրդային դումայի կուսակցության անդամ, 1912 թ.՝ վարչության քարտուղար։ Մասնակցել է Յիմերվալդի (1915) և Կինտալի (1916) կոնֆերանսներին։ 1917 թ. գարնանը կազմակերպել է Վ․ Ի․ Լենինի ղեկավարած քաղտարագիրների խմբի անցումը Շվեյցարիայից Ռուսաստան։ 1918 թ. հունվարի 14-ին Վ․ Ի․ Լենինի դեմ առաջին մահափորձի ժամանակ մարմնով պաշտպանել է նրան գնդակից և վիրավորվել։ Մասնակցել է Կոմինտերնի 1 կոնգրեսին և ընտրվել նախագահության անդամ։ 1919-1920 թթ. բազմիցս ձերբակալվել է ֆինական, ռումինական, լիտվական, գերմանական և պետլյուրական իշխանությունների կողմից։ Պլատենը Շվեյցարիայի կոմկուսի կազմակերպիչներից է, ընտրվել է նրա քարտուղար։
1923 թ. տեղափոխվել է ԽՍՀՄ և Սիզրանի գավառի Նովայա Լավա գյուղում կազմակերպել շվեյցարական բանվոր-տարագիրների կոմունա։ 1931 թ. եղել է Մոսկվայի միջազգային ագրարային ինստիտուտի ավագ գիտաշխատող, դասախոսել է նաև Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 324)։ ![]() |