Ֆրենսիս Բրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենսիս Բրուք
անգլ.՝ Frances Brooke[1][2][3]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1724(1724-01-12) կամ ոչ վաղ քան 1788 և ոչ ուշ քան 1789
ԾննդավայրClaypole, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր[4][5]
Մահացել էհունվարի 23, 1789(1789-01-23)[5][6][3] կամ 1881[7]
Մահվան վայրSleaford, Լինքոլնշիր[8][5][6][…]
ԳերեզմանSt Denys' Church, Sleaford[9]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ, գրող, խմբագիր, ողբերգակ և պատմաբան
Ծնողներհայր՝ Peter Moore?[7]
Commons-logo.svg Frances Brooke Վիքիպահեստում

Ֆրենսիս Բրուք (անգլ.՝ Frances Brooke, (հունվարի 12, 1724(1724-01-12) կամ ոչ վաղ քան 1788 և ոչ ուշ քան 1789, Claypole, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր[4][5] - հունվարի 23, 1789(1789-01-23)[5][6][3] կամ 1881[7], Sleaford, Լինքոլնշիր[8][5][6][…]), կանադացի գրող, բանաստեղծուհի, էսսեագիր, թարգմանչուհի և թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուքը՝ հոգևորականի ավագ դուստրը, ծնվել է Լինքոլնշիրում։ 1740-ական թվականների վերջին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սկսել է իր գրական կարիերան որպես էսսեագիր և թատերագիր, նաև Մերի Սինգլթոմ կեղծանունով հրատարակել է «Ծեր կույս» ամսագիրը[10]։ Նրան լավ էին ճանաչում լոնդոնյան գրական և թատերական հասարակությունում։

1756 թվականին Բրուքը գրել է իր առաջին վեպը՝ «Լեդի Ջուլի Մանդևիլի պատմությունը»[11]։ Հետո նա ստիպված է եղել լքել Լոնդոնը և վերադառնալ Կանադա այնտեղ գտնվող իր զինվորական ամուսնուն օգնելու համար։

1769 թվականին Բրուքը հրատարակել է «Էմիլի Մոնտեգյուի պատմությունը» վեպը, որը համարվում է Կանադայում գրված առաջին վեպը[12]։ Դրա համար գրական քննադատները և ուսումնասիրողները Բրուքին համարել են առաջին կանադացի վիպասանը[10]։

Վերադառնալով Անգլիա՝ Բրուքը շարունակել է իր գրական կարիերան։ Նա ֆրանսերենից թարգամանել է գրքեր և գրել է վեպեր, ինչպես նաև ղեկավարել է Օպերայի թատրոնը։ 1781 թվականին հաջողության է հասել որպես թատերագիր՝ գրելով «Սինոպի պաշարումը» տրագիկոմեդիան, իսկ հաջորդ տարիներին ևս երկու օպերա՝ «Ռոզինա» և «Մարիան»[13]։

Ֆրենսիսը մահացել է 1789 թվականի հունվարի 23-ին 65 տարեկան հասակում։

1985 թվականին Ֆրենսիս Բրուքի պատվին է անվանվել Վեներայում գտնվող խառնարանը[14]։

Ընտրված մատենագիտություն

  • Letters from Juliet Lady Catesby to her friend, Lady Henrietta Campley, 1760
  • The History of Lady Julia Mandeville — 1763
  • The History of Emily Montague. London: J. Dodsley, 1769
  • The Excursion — 1777
  • The Siege of Sinopoe — 1781
  • Rosina: A Comic Opera, in Two Acts — 1783
  • Marian: A Comic Opera, in Two Acts — 1788
  • The History of Charles Mandeville — 1790

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.eighteenthcenturypoetry.org/authors/pers00209.shtml
  2. https://www.penguinrandomhouse.com/authors/3359/frances-brooke/
  3. 3,0 3,1 3,2 3,3 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 142.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 OrlandoCambridge University Press, 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. 8,0 8,1 8,2 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/frances-brooke/
  9. Find A Grave — 1995.
  10. 10,0 10,1 Frances Brooke, John Boyle Orrery The Old maid. — [London, A. Millar, and sold by S. Bladon], 1755. — 264 с.
  11. Brooke, Frances [Moore] // Benet's Reader's Encyclopediа.
  12. Binhammer, katherine The Failure of Trade's Empire in the History of Emily Montague. — Eighteenth Century Fiction.
  13. McMullen Lorraine։ «Frances Brooke»։ The Canadian Encyclopedia (անգլերեն)։ Վերցված է 2018-03-19 
  14. Swings, Jean-Pierre Proceedings of the Nineteenth General Assembly. — International Astronomical Union.