Ֆրենկ Բենսոն
Ֆրենկ Բենսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1951[4][5] (89 տարեկան) |
Մահվան վայր | Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | իմպրեսիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Sunlight? |
Աշակերտներ | Bertha Coolidge? |
Պարգևներ | Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, 10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Frank Weston Benson Վիքիպահեստում |
Ֆրենկ Բենսոն (անգլ.՝ Frank Weston Benson, մարտի 24, 1862[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1951[4][5], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ[6] և մանկավարժ: 10 ամերիկացի նկարիչներից մեկն էր, ինչպես նաև` Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, նաև` The Guild of Boston Artists կազմակերպության անդամ: Հայտնի է իր նկարներով, ջրանկարներով և օֆորտներով: Նրա նկարների ամենաբարձր արժեքը վճարվել է 1995 թվականին կայացած Sotheby’s աճուրդում` կազմելով 0,4.1 մլն դոլար[7]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1862 թվականի մարտի 24-ին, Մասաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում: Ծնվել է բրոքեր Ջորջ Վիգին Բենսոնի և նրա կնոջ` Էլիզաբեթ Փոլլիի ընտանիքում: Նրանք իրենց հերթին Սեյլեմ քաղաքի հիմնադիրներից են: Նրա պապիկը` Սամուել Բենսոնը, ծովային նավապետ էր: Նրա եղբայրը` Ջոն Բենսոնը, եղել է ճարտարապետ և նկարիչ: Մանկուց հետաքրքրվելով թռչնաբանությամբ և որսորդությամբ, Ֆրենկը ցսնկանում էր դառնալ թռչնաբան պատկերազարդող: Այդ նպատակով 1880 թվականին նա սկսում է սովորել գեղարվեստի թանգարան(Բոստոն)ում, աշակերտելով Էմիլ Օտտո Գրունդմանին: Այստեղ նա ծանոթացել է ապագա նկարիչ Ջոզեֆ Սմիթի, Ռոբերտ Ռիդի և Էդմոնդ Տարբելի հետ: Երբ Ֆրանկը 21 տարեկան էր, ծնողները նրան նվիրում են 2000 դոլար` Եվրոպայում սովորելու համար, և նա մեկնում է Փարիզ, որտեղ սովորում է Ժյուլիանի ակադեմիայում` հետագայում, 1883-1884 թվականներին` իր ընկերների` Ջոզեֆ Սմթի և Էդմունդ Տարբելի հետ: Ակադեմիայում նրա ուսուցիչներն էին Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆեվրը: Բացի գեղարվեստական գործունեությունից, Բենսոնը զբաղվում է մանկավարժությամբ: 1886 թվականին սովորում է Մեյն նահանգի Փորթլանդ քաղաքի արվեստի դպրոցում: 1889 թվականի գարնանը նա Բոսթոնի Գեղեցիկ արվեստների դպրոցի թանգարանում սկսում է ուսուցանել անտիկ գեղանկարչություն, որտեղ 1890 թվականին սկսում է ղեկավարել նկարչական բաժինը: Այստեղ նա աշխատում է մինչև 1913 թվականը: Մահանում է 1951 թվականի նոյեմբերի 15-ն Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում: Թաղվել է տեղի գերեզմանատանը[8]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1884 թվականի ամռանը Բենսոնը Կոնկարնոյում նկարել է Էդվարդ Սիմոնսի և Վիլիարդ Մետկալֆի հետ: Այստեղ նա հանդիպում է մի ամերիկուհու` Էլեն Փերի Փեյսոնին իր հայրենի քաղաքից և 1888 թվականին ամուսնանում է նրա հետ: Նրանք չորս երեխաներ են ունենում` Էլիզավետը, Սիլվիան, Ժորժը և Էլեոնորը:
Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշ աշխատանքներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Frank Weston Benson
- ↑ 3,0 3,1 Frank Weston Benson — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists
- ↑ 5,0 5,1 5,2 Grove Art Online / J. Turner — OUP. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ «Величайшие художники мира XVIII—XXI вв.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-28-ին։ Վերցված է 2018-02-21
- ↑ Beguiling Gulls(անգլ.)
- ↑ Frank Weston Benson(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարիչի կայք(անգլ.)
- Catalogue of an exhibition of dry-points and etchings by Frank W. Benson(անգլ.)
- Իմպրեսիոնիստ Ֆրանկ Բենսոն (1862—1951)(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրենկ Բենսոն կատեգորիայում։ |
- Մարտի 24 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1951 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ