Ֆրեդ Շեպարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ֆրեդ Շեպարդ
Shepardofaintab-3.png
Ծնվել էսեպտեմբերի 11, 1855(1855-09-11)
ԾննդավայրEllenburg, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 18, 1915(1915-12-18) (60 տարեկանում)
Մահվան վայրՆորագեղ, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԿորնելի համալսարան և Միչիգանի համալսարանի բժշկական դպրոց
Մասնագիտությունբժիշկ
Fred D. Shepard Վիքիպահեստում

Ֆրեդ Շեպարդ (սեպտեմբերի 11, 1855(1855-09-11), Ellenburg, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1915(1915-12-18), Նորագեղ, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ամերիկացի բժիշկ, հայոց ցեղասպանության վկա։ Բազմաթիվ հայերի կյանք է փրկել Եղեռնի ընթացքում։ Հայտնի է թուրք քաղաքական գործիչներին հայերին արտաքսելուց հետ պահելուն ուղղված իր ջանքերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեպարդը ձիով ճամփորդում էր օսմանյան կայսրության գյուղերում, որտեղ հիվանդանոցներ չկային

Ֆրեդ Դուգլաս Շեպարդը ծնվել է Էլենբուրգում՝ Նյու Յորքում, 1855 թ. սեպտեմբերի 11-ին[1]։ Նախնական կրթություն է ստացել Նյու Յորքի Ֆրակնլինի ակադեմիայում, շարունակել է Կորնելի Համալսարանում, ապա՝ Միչիգանի համալսարանում, որն ավարտել է բժշկական աստիճանով, 1881 թ.։

1882 թ. կնոջ հետ տեղափոխվել է Օսմանյան կայսրություն, աշխատել է Այնթապում Կենտրոնական Թուրքական քոլեջն կից Ազարիա Սմիթի բժշկական հոսպիտալում։ [1][2]։ Աշխատանքի ընթացքում բուժել է տարբեր ռասայական և կրոնական պատկանելություն ունեցող մարդկանց։ Բժշկական հմտություններ և տեխնիկաներ է սովորեցրել է տեղացիներին, այդ թվում հայերին[1]։ Նրանցից մեկը՝ բժ. Հաբիբ Նազարյանը, դարձել է Այնթապի գլխավոր բժիշկը, մյուսը՝ բժ. Ա. Ա. Ալթունյանը, դարձել է Հալեպի ամենահմուտ վիրաբույժներից մեկը և ի վերջո հիմնադրել իր սեփական հոսպիտալը[3]։ Շեպարդը հաճախ ձիով շրջել է բժշկելու նպատակով՝ աշխատելով վրանում և բուժելով հիվանդներին անկախ կրոնից ու ազգությունից[4]։

Համիդյան ջարդերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեպարդը և օգնականները վիրահատական սեղանի մոտ

1895 թ. Համիդյան ջարդերի ընթացքում Շեպարդին լուր է հասնում, որ Զեյթունի Սուլեյմանի գյուղը պաշարման մեջ է։ Պաշարումը, որը հետագայում հայտնի դարձավ Զեյթունի ապստամբություն անունով, սկսվեց, երբ գյուղի հայերը, վախենալով կոտորածի հեռանկարից, ինքնապաշտպանության համար զենք վերցրեցին Օսմանյան զորքի դեմ[5][6]։ Շեպարդն անմիջապես Զեյթուն մեկնեց։ Ալիս Շեպարդ Ռիգը հիշում է նրա ժամանումը.

Aquote1.png Երբ դր. Շեպարդը Զեյթուն հասավ, այնտեղ տեսավ փոքր քաղաքում հավաքված 21.000 փախստականների։ Մարդիկ սովի մեջ էին երկար պաշարումից հետո, երբ հնարավոր չէր նույնիսկ թաղել մահացածներին։ Մարդկանց մեծ կուտակման և աղտոտվածության հետևանքով ոջիլներն ահագին անելիք ունեին, և տիֆի վարակը մի հիվանդից մյուսին էր անցնում։ Թվում էր, թե մարդիկ ոչնչից այնքան չեն վախենում, ինչքան դրսի օդից, բայց, հակառակ հիվանդների վախերի և ծեր կականց առարկությունների, բժիշկը բոլորին տներից դուրս հանեց հանեց ծածկապատշգամբներ։ Դա կախարդական ազդեցություն ունեցավ։ Մի շաբաթից էլ պակաս ժամանամիջոցում օրական քառասունհինգից հիսուն մահերի փոխարեն միայն չորսը կամ հինգն էին մահանում[7] Aquote2.png

։

Զեյթունում աշխատելուց հետո Շեպարդը վերադառնում է Այնթապ, որտեղ մասնակցում է Կարմիր Խաչի օգնական գործողություններին[8]։ Այնթապում այդ ժամանակ բազմաթիվ նշանավոր հայ բանտարկյալներ կային, դադարեցված էին գործունեությունները[8]։ Շեպարդը բազմաթիվ հիվանդներ ընդունեց այնտեղ՝ մեծապես օգնելով տեղի բնակչությանը։

Ադանայի ջարդերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թ. Ադանայի կոտորածի ընթացքում Շեպարդը մեծ օգնություն էր հայ զոհերի համար[9]։ Այդ ժամանակ մի խումբ հայեր դիմում են ինքնապաշտպանության։ Մինչ այդ խմբի տղամարդիկ ապաստարան էին փնտրում հարևան գյուղերում, կանայք կանայք թաքնվում են տեղի եկեղեցում։ Շեպարդն այցելում է եկեղեցի և օգնում է բուժել հիվանդներին ու վիրավորներին[10]։ Երբ կանայք իրենց գյուղերն են վերադառնում, տները գտնում են ավերված կամ վառված[10]։ Շեպարդը հոգում է անօգնական հայերի կարիքները, ինչի համար մեդալ է ստանում Սուլթանից և շնորհավորական նամակ՝ Ջեմալ փաշայից, որն այդ ժամանակ Ադանան կառավարող գեներալն էր[11]։ Մեդալ է ստացել նաև Կարմիր խաչից[12]։

Մեծ եղեռնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Եղեռնի ժամանակ Շեպարդը աշխատում էր Այնթապի Ամերիկյան հիվանդանոցում։ Բազմիցս փրկել է հայերին տեղահանությունից ու կոտորածից։

Շեպարդը հատկապես հայտնի է տեղի հայերին անունից Հալեպի կառավարիչ Մեհմետ Սելալին իր դիմումով՝ համոզելով նրան չշարունակել հայերի տեղահանությունը[13]։ Ալիս Շեպարդ Ռիգը նկարագրում է.

Aquote1.png Երբ տեղահանության ալիքը հասավ մեզ, կլանեց հարևան քաղաքները և արդեն սպառնում էր Այնթապին, դր. Շեպարդը խիստ կոչով դիմեց Հալեպ գավառի վալիին, և այս պաշտոնյան, ով արդարամիտ մարդ էր, անհողդողդ կասեցրեց այդ գործողությունները։ Մի այլ քաղաքի մի ուրիշ արդարամիտ մարդ մերժեց արտաքսել իր քաղաքի անմեղ ժողովրդին, ասելով. «Դուք կարող եք արտաքսել ինձ և իմ ընտանիքը, բայց ես չեմ ենթարկվի այս հրամաններին»: Նրան շուտով հեռացրեցին պաշտոնից։ Հալեպի բարեպաշտ վալիին նույնպես ազատեցին և շարունակվեց Քրիստոնյա ժողովրդի դեմ ուղղված դաժան հրամանների կատարումը[14] Aquote2.png


Հալեպի կառավարչից լսելով, որ հրամանները եկել են մայրաքաղաք Կոստանդուպոլսի ամենահեղինակավոր պաշտոնյաներից, Շեպարդը հետագա տեղանահանությունները կանխելու նպատակով մեկնում է այնտեղ[15]։ Չնայած դա նրան չի հաջողվում, կարողանում է միջոցներ հավաքել տեղահանվածներին օգնելու համար[15]։ Ինչպես գրում է Ալիս Շեպարդ Ռիգը, նրան հավաստիացնում են, որ հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիները տեղահանության չեն ենթարկվի.

Aquote1.png Չհաջողելով բոլորին փրկելու իր ճիգերը, և կոտրված վերջնական ողբերգության մտքից, դր. Շեպարդը մեկնում է Հալեպ մի վերջին խնդրանքով։ Այնտեղ ոչնչի չէր հասել։ «Հրամանները ավելի վերևից են»: Ուստի դոկտորը որոշում է դիմել ավելի վերևներին, և երկար ճամփորդություն է նախաձեռնում Կոստանդնուպոլիս։ Հինգ օր անց նա գրում է, որ կայսերական կառավարությունը ավետարանչական և կաթոլիկ հայերին բարեգթորեն շնորհել է աքսորից խուսափելու անձեռնմխելիություն[16] Aquote2.png


Չնայած դրան, Այնթապ վերադառնալով նա իմացավ, որ այդ երաշխիքները չեն իրականացվել և կաթոլիկ ու բողոքական հայերը աքսորվել ու սպանվել են առաքելական հայերի հետ մեկտեղ[17]

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին ուղղված իր զեկուցման մեջ Շեպարդը նկարագրում է Զեյթունի և շրջակա գյուղերի հայերի տեղահանությունները՝ պահանջելով նրանց օգնություն տրամադրել և ասելով, որ հակառակ դեպքում ամիսների ընթացքում նրանց «երկու երրորդը կամ երեք չորրորդը կմահանա սովից ու վարակիչ հիվանդություններից»[18]

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեպարդը տիֆով է վարակվել հայ հալածյալներից և մահացել է 1915 թ. դեկտեմբերի 15-ին[19]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Այնթապի վարժարանում[20]։ Մահվան առթիվ հայերից մեկն ասել է. «Ես չտեսա Հիսուսին, բայց տեսա բժիշկ Շեպարդին» [20]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Seaver Malone, 1918, էջ 780
  2. Franklin, 1919, էջ 57
  3. Franklin, 1919, էջ 60
  4. Howe, 2000, էջ 171
  5. Kurdoghlian, 1996, էջեր 28–29
  6. Hovannisian, 2004, էջ 223
  7. 7,0 7,1 Riggs, 1920, էջեր 113–4
  8. 8,0 8,1 Riggs, 1920, էջ 115
  9. Woman's Board of Missions, 1916, էջ 100
  10. 10,0 10,1 Riggs, 1920, էջ 121
  11. Riggs, 1920, էջ 124
  12. Riggs, 1920, էջ 125
  13. Kaiser, 2002, էջ 80
  14. 14,0 14,1 Riggs, 1920, էջեր 190–91
  15. 15,0 15,1 Kaiser, 2002, էջ 36
  16. 16,0 16,1 Riggs, 1920, էջ 191
  17. Riggs, 1920, էջ 194
  18. Payaslian, 2006, էջ 69
  19. Riggs, 1920, էջեր 195–97
  20. 20,0 20,1 Riggs, 1920, էջ 197

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]