Ֆրեդերիկ Լոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Լոու
Ծնվել էհունիսի 10, 1901(1901-06-10)[1][2][3][4][5][6]
Բեռլին, Գերմանական կայսրություն
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էփետրվարի 14, 1988(1988-02-14)[1][2][3][4][5][6] (86 տարեկանում)
Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերօպերետ և մյուզիքլ
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ՇրջանավարտՇտերնի անվան կոնսերվատորիա
Կայքfrederickloewe.org

Ֆրեդերիկ Լոու (Frederick Loewe, ծննդյան պահին նրան տվել են Ֆրից Լյովե (Fritz Löwe) անվանումը, հունիսի 10, 1901(1901-06-10)[1][2][3][4][5][6], Բեռլին, Գերմանական կայսրություն - փետրվարի 14, 1988(1988-02-14)[1][2][3][4][5][6], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրո-գերմանական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր: Նրա «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը (1956) մտել է համաշխարհային երաժշտական մշակույթի գանձարանի շարքը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Լյովը ծնվել է 1901 թվականի հունիսի 10-ին, Բեռլինում, օպերետային արտիստի ընտանիքում: Նրա տաղանդն արտահայտվել է դեռ մանկուց, 5 տարեկանում նա դաշնամուր է նվագել, 7 տարեկանում երաժշտություն է գրել հոր ելույթների համար, իսկ 13-ում` դարձել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ մենակատարը: 15 տարեկանում Լոուն գրել է միանգամից ճանաչում ձեռք բերած «Կատրինա» երգը, որի նոտաները վաճառվել են ավելի քան մեկ միլիոն տպաքանակով:

1924 թվականին Լոուն եկել է ԱՄՆ, սակայն մինչ ամերիկյան պրոդյուսերները ըստ արժանիքների կգնահատեին նրա երաժշտական տաղանդը, Լոուն ստիպված էր փորձել շատ տարբեր մասնագիտություններ: Մասնավորապես նա աշխատել է որպես պարերեկույթի դաշնակահար, գյուղատնտեսական աշխատող, ոսկու հանքափոր, նույնիսկ որպես բռնցքամարտիկ հանդես է եկել թեթև քաշային կարգում: Ամերիկայում կոմպոզիտորը վերցրեց Ֆրեդերիկ անունը:

Առաջին հաջողությունը 1947 թվականին էր, երբ նա գրեց «Բրիգադուն» մյուզիքլը: Սակայն իրական փառքի հասավ 1956 թվականին, երբ գրեց «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որի հիման վրա 1984 թվականին ցուցադրվեց 8 օսկար ստացած ֆիլմ (գլխավոր դերում` Օդրի Խեպբերն): Սակայն Լոուն առաջընթաց չունեցավ ոչ մի երաժշտական կատեգորիայում, իսկ մրցանակը ստացավ այն մարդը, ով առաջարկել էր այդ երաժշտությունը ֆիլմի համար: Իր մրցանակը Լոուն ստացել է 1959 թվականին «Ջիջի» ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար: Այդ ֆիլմը ստացել է 9 օսկար: 1975 թվականին Լոուն դարձավ մրցանակի հավակնորդ երկու անվանակարգերում` «Փոքրիկ արքայազնը» ֆիլմի երաժշտության համար:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937: Salute to Spring (mit Crooker)
  • 1938: Great Lady' (mit Crooker)
  • 1942: Life of the Party (Neufassung von Salute to Spring)
  • 1943: What’s Up?
  • 1945: The Day Before Spring
  • 1947: Բրիգադուն[7] (Brigadoon; էկրանավորումը 1954 թվականին; հեռուստատեսային տարբերակը` 1966)
  • 1951: Կալիֆորնիայի ոսկին (Paint Your Wagon; էկրանավորումը 1969 թվականին)
  • 1956: Իմ չքնաղ լեդի» (My Fair Lady; էկրանավորումը 1964 թվականին)
  • 1958: [[Ջիջի] (Gigi; նախապես կինոմյուզիքլ, բեմական մշակումը 1973 թվականին)
  • 1960: Կամելոտ (Camelot; ֆիլմի էկրանավորումը 1967 թվականին; հեռուստատեսային տարբերակը` 1982)

Երաժշտություն ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային բաժակաճառ (սերիալ) (1948—1971) Toast of the Town … խաղում է ինքն իրեն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր`

Լավագույն երգ («Փոքրիկ արքայազնը»)
Լավագույն երաժշտական հարմարվողականություն («Փոքրիկ արքայազնը»)

Հաղթող`

Լավագույն երգ («Ջիջի»)

Հաղթող`

Լավագույն սաունդթրեք («Փոքրիկ արքայազնը»)

Անվանակարգեր`

Լավագույն երգ («Փոքրիկ արքայազնը»)

Հաղթող`

Լավագույն երգ («Կամելոտ»)
Լավագույն սաունդթրեք («Կամելոտ»)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фредерик Лоу, Алан Джей Ленер «Великие мюзиклы мира». — 2004. — 112 с. — 1000 экз., Գրքում ներկայացված է Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի հիման վրա ստեղծված լեգենդար «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը:

Հայտնի աֆորիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես չեմ սիրում իմ երաժշտությունը, բայց ի՞նչ նշանակություն ունի իմ կարծիքը միլիոնավոր մարդկանց կարծիքների համեմատ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Мировая энциклопедия биографий» ООО «Мир книги», Москва, 2002 год.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. Շոտլանդական գյուղի մտացածին անվանում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]