Ֆրեդերիկ Լեմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Լեմետր
ֆր.՝ Frédérick Lemaître
Ծնվել էհուլիսի 28, 1800(1800-07-28)[1][2][3]
ԾննդավայրՀավր
Մահացել էհունվարի 26, 1876(1876-01-26)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասան
ԸնտրանիRobert Macaire?
Ամուսին(ներ)Sophie Halligner?
Երեխա(ներ)Charles Lemaître?

Ֆրեդերիկ Լեմետր (ֆրանսերեն՝ Frédérick Lemaître.. իսկական անունը՝ Անտուան Լուի Պրոսպեր Լեմետր (ֆր.՝ Antoine Louis Prosper Lemaître. հուլիսի 28, 1800(1800-07-28)[1][2][3], Հավր - հունվարի 26, 1876(1876-01-26)[1][2][3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), թատրոնի ֆրանսիացի ականավոր դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմետրի ծաղրանկարը La Lune- ի առաջին էջում, հունիսի 16, 1867թ.: Հեղինակ՝ Անդրե Ժիլ

Ֆրեդերիկը ճանաչված ճարտարապետ, կերպարվեստի և ճարտարապետության հավրյան դպրոցի հիմնադիր Անտուան Մարի Լեմետրի որդին է։ Երկու տարի սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ Վերապատրաստվել է Theatre Doyen- ում, որտեղ էլ ձեռք է բերել իր առաջին բեմական փորձը։ Դերասանի կարիերան այնուհետև շարունակել է՝ խաղալով խարակտերային դերեր Փարիզի Boulevard du Temple- ի բուլվարային թատրոններում. Boulevard du Temple-ը այն ժամանակվա թատերական կյանքի հանրահայտ հենակետն էր Փարիզում (համեմատելի է ավելի ուշ ժամանակաշրջանի նյույորքյան Բրոդվեյի հետ)։ Հետագայում հանդես է եկել Օդեոն, Ամբիգյու կոմիկ (Théâtre de l'Ambigu-Comique) թատրոններում, Théâtre de la Porte Saint-Martin-ում։ Գրող Վիկտոր Հյուգոն բարձր էր գնահատում Լեմետրի տաղանդը և աջակցում էր Comédie-Française-ում նրա հայտնվելուն, սակայն նրան մերժեցին։ Այսպիսով՝ նա մնաց մելոդրամայի հայտնի դերասան, մինչդեռ կարող էր փայլուն կերպով իրեն դրսևորել ողբերգությունների բարդ դերերում։ Այդուհանդերձ՝ մեծն Ֆրեդերիկը, ինչպես անվանում էին նրան ժամանակակիցները, ապրելով հանդերձ չափազանց բուռն կյանք, կերտել է միմյանցից կտրուկ կերպով տարբերվող, բազմազան կերպարներ, որոնք խոր տպավորություն են գործել հանդիսատեսների վրա։ Նրա տաղանդի երկրպագուներն են եղել Հյուգոն[4], Բալզակը, Դիկենսը, Հայնեն... Թեոֆիլ Գոթիեն Լեմետրին բնորոշել է որպես աշխարհի մեծագույն դերասանի[5]։ Տուրգենևը գրել է, որ նա ամենաուժեղ դերասանն է իր տեսածների մեջ, իսկ Հայնեն ընդգծել է, որ Ֆրեդերիկ Լեմետրը այն ահավոր երգիծողներից մեկն է, ում տեսքից Թալիան սարսափահար սփրթնում է, Մելպոմենեն՝ երանությամբ ժպտում։

Լեմետրն իր ուժերը փորձել է նաև թատերգության ասպարեզում՝ հեղինակելով երկու պիես, որոնք նրա կենդանության օրոք բեմականացվել են։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմետրն ամուսնացած էր, բայց բաժանվեց կնոջից, որպեսզի հարաբերությունների մեջ մտնի Աթալա Բոշենի հետ։ 1840 թվականին Բոշենը նրան բռնացրեց մեկ այլ կնոջ հետ, և դրան հետևեց նոր բաժանությունը։ Այնուհետև Լեմետրը սիրահարվեց շատ ավելի երիտասարդ Կլարիս Միրոյին, ում հետ ապրեց 13 տարի։ Le Temps օրաթերթը երկու մեծ հոդված է նվիրել նրանց երկուսին՝ ներկայացնելով որպես Լեմետրի մեծ սեր։

Անվանի դերասանը հատկապես կյանքի վերջին տարիներին չարաշահել է ոգելից խմիչքները, երբեմն նույնիսկ բեմ բարձրացել հարբած վիճակում։

Դերասանական հաջող կարիերայի շնորհիվ նա զգալի հարստություն է կուտակել, բայց վերջում ստիպված է եղել նույնիսկ տան գույքը վաճառքի հանել՝ ապրուստի միջոց ունենալու համար։ Վախճանվել է աղքատության մեջ։ Թաղվել է Մոնմարտրի գերեզմանատանը։

Արձագանքներ կինոյում և թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Կառնեի «Դրախտի երեխաները» (1945 թ.) ֆիլմում Լեմետրին մարմնավորում է Պիեռ Բրասերը[6]։

Լեմետրի կերպարը վերադարձավ թատրոն 1998 թվականին ֆրանսիացի գրող Էրիկ-Էմանուել Շմիտի պիեսի ներկայացմամբ, որը վերնագրված էր Ֆրեդերիկ կամ հանցագործության բուլվար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Виктор Гюго. Собрание сочинений в 15 томах, М.; Государственное издательство художественной литературы, 1956; том XV, с. 608.
  5. «100 великих актеров : Мусский Игорь Анатольевич :». book-online.com.ua. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  6. imdb page on Les Enfants du Paradis.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Baldick, The life and times of Frédérick Lemaître, Essential Books, New Jersey, 1959, 283 p.
  • Souvenirs de Frédérick Lemaître, publiés par son fils, P. Ollendorff, Paris, 1880, 348 p.
  • Serge Basset (pseud. de Paul Ribon), « Une Aventure de Frédérick Lemaître, 1854 », l'Illustration, supplément, 5-19 septembre 1908,
  • Georges Duval, Frédérick-Lemaître et son temps, 1800-1876, Tresse, Paris, 1876, 266 p.
  • Louis-Henry Lecomte, Frédérick-Lemaître : étude biographique et critique d'après des documents inédits, Chez l'auteur, Paris, 1888, 324 p.
  • Eugène de Mirecourt, Frédérick Lemaître, Havard, Paris, 1856
  • Eugène Charles Joseph Silvain, Frédérick Lemaître, F. Alcan, Paris, 1925, 162 p.
  • Michel Souvais, Arletty : de Frédérick Lemaître aux "Enfants du paradis" (préface de Jean-Louis Barrault), Dualpha, Paris, 1999, 314 p. ISBN|2912476151
  • История западноевропейского театра. В 7 тт. Т. 3. Под ред. С. С. Мокульского. — М.: издательство Искусство, 1963.
  • История зарубежного театра. В 4 кн. Кн. 2. — М.: издательство Просвещение]], 1984.
  • Финкельштейн Е. Л. Фредерик-Леметр. — Л.: Искусство, 1968. — 252 с.
  • Эрик-Эмманюэль Шмитт. Фредерик, или Бульвар преступлений.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Literatur von und über Frédérick Lemaître im Katalog der Deutschen Nationalbibliothek
  • Frédérick Lemaître. In: Meyers Konversations-Lexikon. 4. Auflage. Band 10, Verlag des Bibliographischen Instituts, Leipzig/Wien 1885–1892, S. 678.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Լեմետր» հոդվածին։