Ֆրանց Բրեյթհաուփթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Բրեյթհաուփթ
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1]
Մասնագիտություն՝ դատավոր
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1880(1880-12-08)[2]
Ծննդավայր Բեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանի օր ապրիլի 29, 1945(1945-04-29)[2] (64 տարեկան)
Վախճանի վայր Կիմզեեի Պրին, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Պարգևներ
Սաքսեն-Էռնեստինյան տան շքանշան

Ֆրանց Բրեյթհաուփթ (գերմ.՝ Franz Breithaupt, դեկտեմբերի 8, 1880(1880-12-08)[2], Բեռլին, Գերմանական կայսրություն - ապրիլի 29, 1945(1945-04-29)[2], Կիմզեեի Պրին, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա), պաշտպանության ջոկատի (Schutzstaffel, ԷսԷս) բարձրագույն սպաներից մեկը, օբերգրուպպենֆյուրեր, բանակի գեներալ (1944, ապրիլի 20)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Բրեյթհաուփթը ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 8-ին Բեռլինում, սպայի և ռազմական դպրոցի հրամանատարի ընտանիքում։ Հաճախել է Ռենդսբուրգի և Քիլի նախապատրաստական դպրոց։ 1891 թվականին ընդունվել է Փյոնի կադետական կորպուս։ Կադետական կորպուսն ավարտելուց հետո 1899 թվականին ընդունվել է 42-րդ հետևակային գունդ որպես ենթասպա։ Հաճախել է Մեցի ռազմական ուսումնարանի սպայական դասընթացներին։ Տեղափոխվել է Գրայֆսվալդի 42-րդ հետևակային գնդի 3-րդ գումարտակ։ Հետագայում աշխատել է որպես Բեռլինի մարմնամարզության ինստիտուտի տեսուչի օգնական։ 1913 թվականի հոկտեմբերին ընդունվել է Բեռլինի մարմնամարզության ինստիտուտ։ 1914 թվականին նշանակվել է 42-րդ հետևակային գնդի 5-րդ վաշտի հրամանատար, 1914 թվականի մայիսի 20-ին ստացել է կապիտանի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է։ Մարտական ձեռքբերումների համար պարգևատրվել է 1-ին և 2-րդ դասի Երկաթյա խաչով։ 1918 թվականին զորացրվել է մայորի աստիճանով։

1919-1921 թվականներին ծառայել է Էրխարդտի նավատորմային բրիգադում։ Մինչև 1931 թվականը եղել է Գերմանական մամնամարզական ընկերության կառավարիչ։ 1929 թվականի ապրիլից մինչև 1931 թվականի նոյեմբերի 15-ը եղել է «Պողպատյա սաղավարտ»-ի անդամ։ 1931 թվականի օգոստոսի 1-ից ընդունվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը (անդամատոմս № 602 663): 1931 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է գրոհային ջոկատներ, որտեղ մինչև 1932 թվականի դեկտեմբերի 1-ը եղել է Ֆյուրերի կայսերական դպրոցի (Reichsführerschule) Մյունխենի գրոհային ջոկատների կառավարման շտաբի պետ։ Այնուհետև ընդունվել է ԷսԷս (անդամատոմս № 39 719) Շտուրմբաննֆյուրերի աստիճանով և զբաղեցրել է ԷսԷս-ի Բեռլինի Ռեյխսֆյուրերի համհարզի պաշտոնը։ 1933 թվականի հուլիսի 31-ից եղել է ԷսԷս-ի ռեյխսֆյուրերի շտաբի հատուկ հանձնարարությունների սպա։ 1934 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1936 թվականի ապրիլի 1-ը եղել է ԷսԷՍ-ի Ռեյխսֆյուրերի համհարզ և ԷսԷս-ի Բեռլինի կայազորի հրամանատարը (մինչև 1941 թվականի փետրվարի 7-ը) փաստացի Ադոլֆ Հիտլերի անհատական պահպանության ղեկավարը։ Ի տարբերություն ԷսԷս-ի մյուս ստորաբաժանումների` այս կայազորը եղել է ԷսԷս-ի համակարգում ինքնուրույն կառուցվածքային միավոր։ Ոչ երկար ժամանակ ղեկավարել է Բրանդենբուրգի գավառի առևտրական պալատը։ 1937 թվականի դեկտեմբերի 1-ից եղել է Լեբենսբորնի ընկերության անդամ։ 1939 թվականի նոյեմբեր դեկտեմբերին եղել է ԷսԷս-ի «Մեռյալ գլուխ» միավորման 8-րդ, 1940-թվականի հուլիս սեպտեմբերին 5-րդ գնդի հրամանատար։ 1940 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 1942 թվականի օգոստոսի 15-ը եղել է Բրեսլաուի պոլիցայ-պրեզիդենտ, միաժամանակ ղեկավարել է Բրեսլաուի Քրեական ոստիկանության գլխավոր բաժինը։ 1941 թվականի փետրվարի 7-ից նորից նշանակվել է Մեծ Բեռլինի ԷսԷս-ի կայազորի հրամանատար և այդ պաշտոնում մնացել մինչև 1942 թվականի հունվարի 1-ը։ 1942 թվականի մայիսի 7-ին պաշտոնապես հայտարարել է բողոքական եկեղեցուց դուրս գալու մասին։ 1942 թվականի օգոստոսի 18-ից փոխարինել է Պաուլ Շարֆին ԷսԷս-ի գլխավոր դատական վարչության պետի պաշտոնում։

Բրեյթհաուփթի իրավասությունների մեջ էր մտնում ԷսԷս-ի անդամների կարգապահական զանցանքների և իրավախախտումների քննությունը և քրեական գործերի հարուցման նախապատրաստումն ու դատավճիռների կայացումը։ 1939 թվականի սեպտեմբերից մինչև 1944 թվականի հունիսը ԷսԷս-ի Դատարանի վճռով ի կատար են ածվել 1001 մահապատիժներ (այդ թվում ` ԷսԷս-ի 376 անդամների նկատմամբ)։ Պատերազմի կեսերին Հայնրիխ Հիմլերի հրամանով կազմակերպել է հետաքննություններ, իսկ հետագայում հարուցվել գործեր համակենտրոնացման ճամբարներում տեղ գտած ֆինանսական չարաշահումների վերաբերյալ։ 1945 թվականի ապրիլի 29-ին գնդակահարվել է իր ենթակա ԷսԷս-ի ունտերշտուրմանֆյուրեր Կարլ Լանգի կողմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залесский К.А. СС. Охранные отряды НСДАП. - М.: Эксмо, 2005. - 672 с. - ISBN 5-699-09780-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բրեյթհաուփթ» հոդվածին։