Ֆրանտիշեկ Ստուպկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանտիշեկ Ստուպկա
BASA-1130K-1-6-1-František Stupka (crop).jpg
Ծնվել էհունվարի 18, 1879(1879-01-18)
Տեդրաժիցե, Hrádek, Կլատովի շրջան, Plzeň Region, Չեխիա
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մահացել էնոյեմբերի 24, 1965(1965-11-24) (86 տարեկանում)
Պրահա, Չեխոսլովակիա
Մասնագիտությունմանկավարժ և դիրիժոր
Գործիքներջութակ

Ֆրանտիշեկ Ստուպկա (չեխ․՝ František Stupka, հունվարի 18, 1879(1879-01-18), Տեդրաժիցե, Hrádek, Կլատովի շրջան, Plzeň Region, Չեխիա - նոյեմբերի 24, 1965(1965-11-24), Պրահա, Չեխոսլովակիա), չեխ ջութակահար, դիրիժոր։ Չեխոսովակիայի վաստակավոր արտիստ (1954

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան, եղել է Օտակար Շևչիկի և Միխայիլ Սերբուլովայի աշակերտը։ Նույն թվականին մեկնել է Օդեսա, որտեղ հանդես է եկել Իոսիֆ Պրիբիկի նվագախմբում։ 1902 թվականին դասավանդել է Օդեսայի կոնսերվատորիայում, 1913 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Եղել է Օդեսայի կոնսերվատորիայի լարային քառյակի երկրորդ ջութակահարը։ Ղեկավարել է կոնսերվատորիայի նվագախումբը։

Պանչո Վլադիգերովը, Ֆրանտիշեկ Ստուպկան և Լյուբեն Վլադիգերովը, Պրահա, մարտի 23-25, 1928

Վերադառնալով Չեխիա՝ մի քանի տասնամյակ եղել է Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, միաժամանակ՝ 1924-1931 թվականներին Պրահայի կոնսերվատորիայում դասավանդել է ալտ։ 1946-1956 թվականներին ղեկավարել է Մորավյան ֆիլհարմոնիկ նվագախումբը, միաժամանակ՝ 1947-1951 թվականներին՝ Բռնոյի Յանաչեկի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Հայտնի է եղել որպես չեխական երաժշտության դասականների՝ Լեոշ Յանաչեկի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի մեկնաբան։ 1928 թվականին Պրահայում անցկացվող բուլղարական երաժշտական փառատոնի ժամանակ ղեկավարել է Պանչո Վլադիգերովի «Վարդար» ռապսոդիայի պրեմիերան[1]։

Պահպանվել են Սիմֆոնիա 8 (Դվորժակ) և Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (Դվորժակ) (մենակատար՝ Անդրե Նավառա) ստեղծագործությունները։

Plaketa Františka Stupky.JPG

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուպկայի անունով են կոչվում փողոցներ Պրահայում և Օլոմոցում (չեխ․՝ Stupkova

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Příruční slovník naučný ČSAV, Praha 1967, IV. díl.