Ֆրանսուա Պինո
| Ֆրանսուա Պինո ֆրանսերեն՝ François Pinault | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 21, 1936[1][2][3][…] (89 տարեկան) |
| Ծննդավայր | Les Champs-Géraux, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Lycée Saint-Martin? |
| Մասնագիտություն | գործարար և արվեստի կոլեկցիոներ |
| Ամուսին | մոտ Louise Gautier?[4] |
| Ծնողներ | հայր՝ François Pinault?[5], մայր՝ Eugénie Pinault?[5] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | association des grandes entreprises françaises? և Club des Trente? |
| Երեխաներ | François-Henri Pinault?[4], Laurence Pinault?[5][4] և Dominique Pinault?[4] |
Ֆրանսուա Պինո (ֆրանսերեն՝ François Pinault, օգոստոսի 21, 1936[1][2][3][…], Les Champs-Géraux, Ֆրանսիա), ֆրանսիացի ձեռնարկատեր, հավաքորդ և մեկենաս։ 2010 թվականին Պինոյի կարողությունը կազմել է 8,7 միլիարդ դոլար, որի արդյունքում նա հայտնվել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 77-րդ հորիզոնականում[8]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Պինոն ծնվել է Ֆրանսիայի Բրետան նահանգում՝ փայտավաճառի ընտանիքում, ինչի պատճառով սովորելու ընթացքում ունեցել է դժվարություններ, սակայն նրան մանկուց հետաքրքրել է ձեռներեցությունը։ 16 տարեկանում երիտասարդը լքել է դպրոցը։ Մի քանի տարի աշխատել է Բրետանում և Փարիզում, այնուհետև երեք տարով մեկնել է Ալժիր, որն այդ ժամանակ ֆրանսիական գաղութ էր։ Այնտեղից վերադարձել է մեկնարկային կապիտալով։
Ֆրանսիա վերադառնալուց հետո Պինոն ամուսնացել է իր հոր մատակարարի դստեր՝ Լուիզա Գոտի հետ։ Ամուսնությունը երկար չի տևել, սակայն թույլ է տվել Պինոյին 27 տարեկանում հիմնել իր առաջին ընկերույթունը՝ Pinault group-ը։ Նույն թվականներին երիտասարդ ձեռնարկատերը ընկերացել է Ժակ Շիրակի հետ, ով հետագայում օգնել է Պինոյին։ 1973 թվականի ճգնաժամից կարճ ժամանակ առաջ Պինոն իր ընկերությունը վաճառել է բրիտանացի ներդրողներին 30 միլիոն ֆրանկով, իսկ ճգնաժամից հետո այն հետ է գնել ընդամենը 5 միլիոն ֆրանկով։
1987 թվականին Պինոն գնել է թուղթ արտադրող Chapelle Darblay-ի 75%-ը, և երեք տարի անց վաճառել 525 միլիոն ֆրանկով։ 1989 թվականին նա ընդօրինակել է CFAO-ին, որը զբաղվում է ավտոմեքենաների և դեղորայքի մատակարարմամբ Աֆրիկա։ Նույն թվականին Պինոյի ընկերությունը ներկայացվել է բորսայում։
Ինչպես իր ընկեր Բեռնար Առնոն (LVMH նախագահ), Պինոն ևս կատարել է ներդրում շքեղ ապրանքների արտադրության և վաճառքի ոլորտում։ 1994 թվականին Pinault և Redoute ընկերությունները միաձուլվել են Pinault-Printemps-Redoute կոնցեռնի մեջ (2005 թվականից՝ PPR)։ Միլիոնատերերը ձեռք են բերել Yves Saint Laurent և Bottega Veneta ապրանքանիշերը, Փարիզի առևտրային կենտրոն Printemps-ը, կահույքի արտադրությամբ զբաղվող Conforama-ն և fnac առևտրային ցանցը։ 1999 թվականին Պինոն ստիպված է եղել մրցակցել Առնոյի հետ Gucci նորաձևության տան համար պայքարում, որը 2004 թվականին վերջնականապես տեղափոխվել էր PR տիրույթ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Պինոն ամուսանցած է, ունի երեք երեխա։ Տղան՝ Ֆրանսուա-Անրին, գլխավորում է PPR ընկերությունը, իսկ նրա որդին՝ Ֆրասուա-Անրի Պինոն, ամուսանացած է մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկի հետ։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարստանալով Պինոն կարողացել է ձեռք բերել արվեստի գործեր։ Նրա անձնական հավաքածուն պարունակում է անվանի վարպետների ավելի քան 2000 աշխատանք, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Պիտ Մոնդրիանը, Էնդի Ուորհոլը և Ջեֆ Կունսը։ Իր հավաքածուն Պինոն ցուցադրել է Վենետիկի Պալացցո Գրասսիի պալատում, որը թանգարանի է վերածվել ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի կողմից և բացվել է 2006 թվականին։ 2009 թվականին նախկին Punta della Dogana մաքսային շենքում բացվել է նոր թանգարան։
Այլ ունեցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Պինոն ձեռք է բերել Christie’s աճուրդային տունը, որը զբաղվում է հնաոճ իրերի և արվեստի գործերի վաճառքով։ Պինոյին են պատկանում նաև Շատո Լատուր գինեգործական տնտեսությունը Բորդոյում, Vail Resorts լեռնադահուկային առողջարանները Կոլորադոյում, Մարինայի թատրոնը Փարիզում և «Ռեն» ֆուտբոլային ակումբը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 GeneaStar
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 3 4 https://www.lemonde.fr/series-d-ete/article/2021/07/29/chez-les-pinault-une-transmission-orchestree-par-l-incontournable-patriarche_6089950_3451060.html
- 1 2 3 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000645524&dateTexte=&categorieLien=id
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000000381507
- ↑ Профиль на Forbes.com (անգլ.)