Ֆրանսիսկո Գավիդիա
Ֆրանսիսկո Գավիդիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1863 |
Ծննդավայր | Սան Միգել, Սալվադոր |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1955 (91 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Սալվադոր, Սալվադոր |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
Ֆրանսիսկո Գավիդիա (իսպ.՝ Francisco Gavidia, դեկտեմբերի 29, 1863, Սան Միգել, Սալվադոր - սեպտեմբերի 24, 1955, Սան Սալվադոր, Սալվադոր), սալվադորցի բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող։ Մոդեռնիզմի նախակարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիսկո Գավիդիան ծնվել է 1863 թվականին Սալվադորի Սան Միգել քաղաքում։ Մանկությունն անցել է Սիուդադ Բառիոսում։ 1880 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և փոխադրվել մայրաքաղաք, որտեղ ընդունվել է Սալվադորի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Մեկ տարի հետո թողել է ուսումը, դարձել անխոնջ ինքնուս։ Ընթերցել է իսպաներեն և ֆրանսերեն լեզվով ավելի քան հազար գիրք։ Հրապուրվել է Վիկտոր Հյուգոյի, Ֆրանսուա Վիյոնի և Ստեֆան Մալարմեի ստեղծագործություններով[1][2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվել է այդ ժամանակվա ֆրանսիական պոեզիայի ազդեցության ներքո։ Գրականություն է բերել առաջին համաշխարհային ճանաչում ունեցող լատինաամերիկյան պոետ, մոդեռնիզմի և իսպանալեզու գրականության փայլուն ներկայացուցիչ Ռուբեն Դարիոյին։ Եղել ֆրանսիական պոեզիայի մեծ գիտակ, որի խնամակալության ներքո Ռուբեն Դարիոն առաջին անգամ փորձեց հարմարեցնել ալեքսանդրյան ոտանավորի չափը իսպանական տաղաչափությանը։ Սալվադորյան պոեզիա է ներմուծում ազգային պրոբլեմատիկա, թարմացնում է բանաստեղծական լեզուն[3]։
- Poesía (cuadernillo poético, 1877).
- Versos (poesía, 1884).
- Ursino (teatro, 1887).
- Júpiter (teatro, 1895).
- El encomendero' y otros cuentos (1901)
- Estudio y resumen del Discurso sobre el método de Descartes, (1901).
- Tradiciones (sobre la obra homónima de Ricardo Palma, 1901).
- Conde de San Salvador o el Dios de Las Casas (novela, 1901).
- 1814 (ensayo, 1905).
- Obras (tomo I, 1913).
- Historia moderna de El Salvador (dos tomos, 1917 y 1918).
- Cancionero del Siglo XIX (¿1929-1930?).
- Cuentos y narraciones (1931).
- Héspero (teatro, 1931).
- Discursos, estudios y conferencias (1941).
- La princesa Citalá (teatro, 1946).
- Cuento de marinos (1947).
- Sóteer o Tierra de preseas (1949).
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cañas Dinarte, Carlos (2000). Diccionario Escolar de Autores Salvadoreños. Dirección de Publicaciones e Impresos.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mario Pleitez: Francisco Gavidia, iniciador de la literatura en El Salvador y máximo humanista salvadoreño». istmo.denison.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ MCNBiografias.com. «Gavidia, Francisco (ca. 1863-1955). » MCNBiografias.com». www.mcnbiografias.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Francisco Gavidia, poeta salvadoreño». www.artepoetica.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.