Ֆրանչեսկո Ալբանի
| Ծնվել է | մարտի 17, 1578[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[4][1] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1660[5][6][7][…] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ[4][1] |
| Ազգություն | իտալացի |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և fresco painter |
| Ոճ | բարոկկո[8] |
| Ժանր | կրոնական նկարչություն[1], պատմական գեղանկարչություն[1] և դիցաբանական գեղանկարչություն[1] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Վեներայի զուգվելը, Կուպիդոնր ուղղորդում է Ադոնիսին դեպի Վեներա, Ապոլլոնր և Դափնի, Baptism of Jesus Christ?, Stories of Aeneas by Francesco Albani? և Landscape with Toilet of Venus? |
| Ուսուցիչ | Կալվերտ Դենիս |
| Աշակերտներ | Անտոնիո Ջիարոլա և Carlo Cignani? |
Ֆրանչեսկո Ալբանի (իտալ.՝ Francesco Albani կամ իտալ.՝ Albano, մարտի 17, 1578[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][1] - հոկտեմբերի 4, 1660[5][6][7][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][1]), բոլոնյան դպրոցի իտալացի նկարիչ։
Կյանքը և արվեստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաքսավաճառի որդի է եղել։ 12 տարեկանից սկսել է սովորել Դենիս Կալվերտի դպրոցում, որտեղ ծանոթացել է Դոմենիկինո և Գվիդո Ռենիների հետ։ Այնուհետև ընդունվում է Կարաչի ընտանիքի ակադեմիա։ 1600 թվականին գնում է Հռոմ, որտեղ աշխատել է Ֆարնեզի պալցոյում, և եղել է Անիաբալե Կարաչիի օգնականներից մեկը, երբ վերջինս աշխատել է իր Սան-Ջակոմո Սպանյոլի և Մատեի դի Ժովե աշխատանքների վրա, այնուհետև Ալբանին աշխատել է Սանտա Մարիա դելա Պաչե, Սան Սեբաստյանու ֆուորի լե Մուրա և այլ եկեղեցիներում։ 1625 թվականին վերադարձել է Բոլոնյա։ Եղել է դիցաբանական առարկաների վարպետ («Քնած Վեներան», «Դիանայի լոգանքը», «Եվրոպայի առևանգումը» և այլն), զարգացնելով դրանք ավելի շատ մոտ ռոկոկո ոճին։
Աշակերտները
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանչեսկո Ալբանիի աշակերտների թվում եղել են Անդրեա Սակին և Կարլո Չինյանին։
Ուշագրավ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որմնանկարներ Սան Ջակոմո դելյի Սպանյոլի եկեղեցում (1602-1607, Պրադո, Մադրիդ)
- Սուրբ ընտանիք հրեշտակների հետ (1608-1610, Բոստոն)
- Գարնան, ամռան, աշնան և ձմռան այլաբանությունները (1616-1617, Հռոմ)
- Քրիստոսի մկրտությունը (1620 թվական, հոկտեմբեր, Բոլոնյա)
- Վուլկանի և Վեներայի հանգիստը (1621-1633, Լուվր)
- Մերկուրին և Ապոլոնը (1624 թվական, հոկտեմբեր, Հռոմ)
- Չորս բանաստեղծություն (1628-1630, Դրեզդեն)
- Սուրբ ընտանիք (1630-1635, Ֆլորենցիա)
- Ինքնադիմանկար (1630 թվական, հոկտեմբեր, Բոլոնյա)
- Վեներան շրջապատված նիմֆերով և կուպիդոններով (1633, Մադրիդ)
- Ավետիս (1633, Բոլոնյա)
- Ավետիս (Սանկտ Պետերբուրգ)
- Սուրբ մայրը մանկան և Սուրբ Յերոմի ու Ֆրանցիսկի հետ (1640 թվական, հոկտեմբեր, Բոլոնյա)
- Քրիստոսի մկրտությունը *(1640 թվական, հոկտեմբեր, Սանկտ Պետերբուրգ)
- Եվրոպայի առևանգումը (1640-1645, Սանկտ Պետերբուրգ)
- Ավետիս (1640-1645, Սանկտ Պետերբուրգ)
- Զմուռսով կանայք Քրիստոսի գերեզմանի մոտ (1640-1650, Սանկտ Պետերբուրգ)
- Կուպիդոնների պարը (Միլան)
- Որմնանկարներ Սանտա Մարիա դի Գալյերա եկեղեցում (Բոլոնյա)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bolognini Amorini A. Vita del celebre pittore Francesco Albani. Bologna։ Tip. della Volpe al Sassi, 1837
- Puglisi С. Francesco Albani. New Haven։ Yale UP, 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Puglisi C. R. Albani, Francesco // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T001466
- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Francesco Albani (նիդերլ.)
- 1 2 Francesco Albani — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://www.getty.edu/art/exhibitions/captured_emotions/simile/index.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Ալբանի» հոդվածին։ |
| ||||||||||||||||