Ֆորտունատո Դեպերո
Ֆորտունատո Դեպերո իտալ.՝ Fortunato Depero | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 30, 1892[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ֆոնդո, Տրենտո, Trentino-Alto Adige/Südtirol, Իտալիա[4][5] |
| Վախճանվել է | նոյեմբերի 29, 1960[2][6][7][…] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Ռովերետո, Տրենտո, Trentino-Alto Adige/Südtirol, Իտալիա[4][5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Royal Elizabethan School? |
| Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, գրող, լուսանկարիչ, հագուստ ձևագծող, դիզայներ, բանաստեղծ, վիզուալ արտիստ, գծանկարիչ, խեցեգործ, արվեստագետ և բեմանկարիչ |
| Թեմաներ | Կերպարվեստ[8] և գրականություն[8] |
| Ամուսին | Rosetta Amadori?[9] |
| ստորագրություն | |
Ֆորտունատո Դեպերո (իտալ.՝ Fortunato Depero, մարտի 30, 1892[1][2][3][…], Ֆոնդո, Տրենտո, Trentino-Alto Adige/Südtirol, Իտալիա[4][5] - նոյեմբերի 29, 1960[2][6][7][…], Ռովերետո, Տրենտո, Trentino-Alto Adige/Südtirol, Իտալիա[4][5][10]), իտալացի ֆուտուրիստ նկարիչ, դիզայներ, քանդակագործ և բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորտունատո Դեպերոյի գեղարվեստական առաջին գործերը անդրադառնում են 1907 թվականին։ 1910 թվականին նա աշխատել է նկարիչ-ձևավորող Թուրինի տոնավաճառում, հետո քարագործ՝ Ռովերտոյում, որտեղ նրա ընտանիքն էր ապրում։ 1913 թվականին Դեպորոն տեղափոխվում է Հռոմ, որտեղ ծանոթանում է ֆուտուրիստներ Ջակոմո Բալայի և Ումբերտո Բոչոնիի հետ։ 1914 թվականին Բալայի հետ համատեղ փորձեր է անում` տարբեր նյութերից քանդակներ ստեղծելով։ Բալայի հետ համատեղ 1915 թվականին հրապարակում է «Տիեզերքի ֆուտուրիստական վերակառուցում» (իտալ.՝ «Riconstruzione futurista dell`Universo») մանիֆեստը, համաձայն որի ֆուտուրիստական աշխարհընկալումն այսուհետ պետք է վերաբերեր ոչ միայն արվեստին, այլև մարդկային գործունեության բոլոր ոլորտներին։ Իրագործելով այս պատվիրանը` Դեպերոն բացահայտել է իր բազմանիստ տաղանդը, հանդես է եկել որպես քանդակագործ, նկարիչ, դիզայներ, գծանկարիչ, գրող, գրքի և թատերական ձևավորող։ 1915 թվականին նա ընդունվել է ֆուտուրիստական խմբակ։ 1919 թվականին Ռովերտոյում բացել է Ֆուտուրիզմի գեղարվեստական տուն, որտեղ արտադրում էին պատի գորգեր, վարագույրներ և կահույք։ 1920-ական թվականների սկզբին Դեպերոն փորձել է իր ուժերը առևտրային գովազդում, նախագծել է թատերական հագուստ, ձևավորել է ամսագրեր, զբաղվել ինտերիերի ձևավորմամբ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Steven Heller, Georgette Ballance. Graphic Design History. 2001 (p. 153—160) (անգլ.)
- Sylvia Martin «Futurismus», Köln 2005. (գերմ.)
- Michael Bierut. «Looking closer III. Classic Writings on Graphic Design» 1999. (стр. 43—44) (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Fortunato Depero (նիդերլ.)
- 1 2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- 1 2 3 4 World Encyclopedia of Puppetry Arts, Encyclopédie Mondiale des Arts de la Marionnette, Enciclopedia Mundial de las Artes de la Marioneta
- 1 2 3 4 Nicolini S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — Roma: Istituto dell'Enciclopedia Italiana, 1991. — Vol. 39.
- 1 2 Coen E. Depero, Fortunato // Grove Art Online / J. Turner — Oxford, England, Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T022268
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ SIUSA
- ↑ Hangar Design Group. «Fortunato Depero». Peggy Guggenheim Collection. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտունատո Դեպերո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 30 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 1960 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Իտալացի արվեստագետներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի գրաֆիկական դիզայներներ
- Իտալացի գրաֆիկներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի դիզայներներ
- Իտալացի լուսանկարիչներ
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի քանդակագործներ