Ֆյուրսթենֆելդբրուք
Քաղաք | |||
---|---|---|---|
Fürstenfeldbruck | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Ֆյուրստենֆելդբրուկ | ||
Ներքին բաժանում | 6 քաղաքային շրջան | ||
Օբերբուրգոմիստր | Զեփ Կելեռեռ (Քրիստոնյա–սոցիալիստական միություն | ||
Հիմնադրված է | 1803 թ. | ||
Առաջին հիշատակում | 1263 | ||
Տվյալ կարգավիճակում | 1935 թվականից | ||
Մակերես | 32,52 կմ² | ||
ԲԾՄ | 512 մետր | ||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||
Բնակչություն | 35.163 մարդ (2014 թվական դեկտեմբերի 31[1][2]) | ||
Խտություն | 1081 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 08141 | ||
Փոստային դասիչ | Hauptstraße 31 82256 Fürstenfeldbruck | ||
Պաշտոնական կոդ | 09 1 79 121 | ||
Պաշտոնական կայք | fuerstenfeldbruck.de | ||
| |||
Ֆյուրսթենֆելդբրուք (գերմ.՝ Fürstenfeldbruck), քաղաք, Գերմանիայի Բավարիա երկրամասի Ֆյուրսթենֆելդբրուք շրջանի շրջկենտրոն, գտնվում է Մյունխեն քաղաքից 25 կմ հյուսիս–արևմուտք հեռավորության վրա (FFB)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆյուրսթենֆելդբրուքը գտնվում է Մյունխենից մոտավորապես 25 կմ դեպի արևմուտք Ամպեր գետի[3] ափին (Մյունխենի և Աուգսբուրգի կիսաճանապարհին)։
Քաղաքային բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆյուրսթենֆելդբրուքը բաղկացած է հետևյալ համայնքներից․
- Lindach
- Buchenau
- Neulindach
- Pfaffing
- Puch
- Rothschwaig
- Aich
- Gelbenholzen
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆյուրսթենֆելդբրուք» անվանումը կազմված է «Fürstenfeld» (իշխանի դաշտ) և «Bruck» (կամուրջ)։

«Ֆյուրսթենֆելդբրուք» վանական համալիրը հիմնվել է 1263 թվականին։

Բռուկ շուկան ձևավորվել է Ամպեր գետի վրայով անցնող կամրջից ոչ հեռու։ Այստեղով անցել է կարևոր առևտրական ճանապարհ։
1803 թվականը որոշվում էր վանական համալիրի ճակատագիրը։ Դրանից հետո Ֆյուրսթենֆելդբրուքի զարգացման համար նախադրյալներ ստեղծվեցին։ Սակայն միայն 1935 թվականին այն պաշտոնապես քաղաք դարձավ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարևոր նշանակություն ունեցավ դեպի Մյունխեն քաղաքային էլեկտրագնացքի կայարանի բացումը։
Պատերազմի արդյունքում՝ ի հաշիվ փախստականների, և քաղաքային էլեկտրագնացքի կառուցման շնորհիվ՝ ի հաշիվ Մյունխենի հետ կապի, քաղաքի բնակչությունը կտրուկ աճեց։
Այսօր Ֆյուրսթենֆելդբրուքը ժամանակակից քաղաք է՝ լավ ենթակառուցվածքներով և արտադրական տարբեր ոլորտներով։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս քաղաքապետը օբերբուրգամիստր Զեփ Կելեռեռն (Sepp Kellerer) է։
Համագործակցող քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լիվրի–Գարգան (Livry-Gargan, Ֆրանսիա) (1967 թվական հունիսի 28) |
![]() |
Չերվետերե (Իտալիա) (1973 թվական հունիսի 29) |
![]() |
Վիչիտա ֆոլս (Wichita Falls, ԱՄՆ) (1985 թվական դեկտեմբերի 3) |
![]() |
Զադար (Zadar, Խորվաթիա) (1989 թվական հոկտեմբերի 2) |
![]() |
Ալմունյեկար (Almuñécar, Իսպանիա) (2005 թվական հունիսի 25) |
Կուլտուրա և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Neue Bühne Bruck թատրոնի կայք
- s’Brucker Brettl թատրոնի կայք Archived 2017-09-25 at the Wayback Machine.
Միջոցառումներ և նիստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բառոկո ոճի վանական համալիր «Ֆյուրսթենֆելդ» (Fürstenfeld), հեղինակ՝ Անտոնիո Վիսկարդի (Antonio Viscardi)։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sportclub Fürstenfeldbruck von 1919 e.V. Archived 2015-06-29 at the Wayback Machine.
- Turn- und Sportverein Fürstenfeldbruck e.V.
- Tennisclub Fürstenfeldbruck e.V.
- Eishockey
Էկոնոմիկա և ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանապարհային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրուղի Մյունխեն–Շտուտգարտ (A 8) և մայրուղի Մյունխեն–Լինդաու (A 96)
Դաշնային ճանապարհ B 2 և դաշնային ճանապարհ B 471
Պետական ճանապարհ Staatsstraße 2054
Ֆյուրսթենֆելդբրուքը շրջագծող ճանապարհ Kreisstraße 17
Մյունխենի քաղաքային էլեկտրագնացքի S4 ուղի

Առևտային ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
National Semiconductor եվրոպական կենտրոն (կիսահաղորդիչների արտադրություն)
Կոկա–կոլա ընկերություն՝ Coca-Cola Erfrischungsgetränke AG König Ludwig Schloßbrauerei Kaltenberg (Կալթենբերգ ամրոցում գտնվող Արքա Լյուդվիգի անվան գարեջրի գործարան)
Schleifring GmbH Schleifring (բարձրորակ էլեկտրոնային / էլեկտրոմեխանիկական փոխանցման տուփերի արտադրություն)
Պետական ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fliegerhorst Fürstenfeldbruck Archived 2006-02-12 at the Wayback Machine.
Ֆյուրսթենֆելդբրուքի ավիաբազա (մականունը՝ Fursty է այնտեղ գտնվող ռազմական ուսումնարանի հետ կապված՝ որպես ռազմական ավիացիայի օրրան)
- Bayer. Fachhochschule für öffentliche Verwaltung und Rechtspflege — Fachbereich Polizei Archived 2005-05-09 at the Wayback Machine. (Բայեր, Հանրային կառավարման և արդարադատության քոլեջ, ոստիկանության ոլորտ)
Բավարիայի կառավարման և արդարադատության հատուկ բարձրագույն ուսումնական հաստատություն – Ֆյուրսթենֆելդբրուքի կոմիսարների դպրոց պետական հաստատություն
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաֆ Ռասոյի անվան գիմնազիա
Վիսքարդի անվան գիմնազիա
Ֆյուրսթեֆելդբրուքի պետական մասնագիտական դպրոց
- FOS/BOS FFB Archived 2007-09-27 at the Wayback Machine.
Քաղաքում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլաֆ Իտենբախ (Olaf Ittenbach)՝ սարսափ ֆիլմերի գերմանացի ռեժիսոր
- Ֆերդինանդ ֆոն Միլեր (Ferdinand von Miller), բարձրակարգ թուջագործ (архи-литейщик)
- Ալեքսանդր Մացա (Alexander Mazza), հեռուստահաղորդավար
- Էռնի Սինգեռլ (Erni Singerl), Բավարիայի ժողովրդական դերասանուհի
- Բեռնդ Շպեթ (Bernd Späth), գերմանացի գրող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գերմանիայի մարդահամարի տվյալները․ 09179121 Ֆյուրսթենֆելդբրուք (գերմաներեն)
- ↑ Ֆյուրսթենֆելդբրուք, Օնլայն տվյալների բազա
- ↑ գերմաներեն Amper, Ammer
|
|