Ֆլորա (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն |
տարի | 1654 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 91,8 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
սեփականատեր | George Spencer, 2nd Earl Spencer?, John Spencer, 3rd Earl Spencer?, Frederick Spencer, 4th Earl Spencer?, John Spencer, 5th Earl Spencer?[2], Charles Spencer, 6th Earl Spencer?, Ջոզեֆ Դյուվին, Արչեր Հանթինգթոն, Արաբելա Հանթինգթոն և Արաբելա Հանթինգթոն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ֆլորա» կամ «Հենդրիկիե Ստոֆելսը Ֆլորայի կերպարով», 1654 թվականին Ռեմբրանդտի վրձնած նկարներից։ Ներկայումս գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում, որտեղ հայտնվել է ամերիկյան արդյունաբերական գործիչ Քոլլիս Փոթթեր Հանթինգտոնի կտակի համաձայն, 1926 թվականին։
Կերպարի համար որպես բնորդ հավանաբար ծառայել է Հենդրիկիե Ստոֆելսը՝ Ռեմբրանդտի մոդելն ու կողակիցը։ Ավելի վաղ նկարիչը ստեղծել էր ծաղիկների, գարնան և վայրի մրգերի աստվածուհու՝ Ֆլորայի մի քանի պատկերներ, որտեղ նրա կերպարը մարմնավորում էր նկարչի կինը՝ Սասկիա վան Էյլեբյուրգը (1612-1642)։ Հերոսուհին՝ լայն սպիտակ վերնաշապկով, դեղին շրջազգեստով և գլխարկով, զարդարված բալի ճյուղերով, իր ձեռքի տակ ունի ծաղկաթերթեր, որոնք նա ցրում է իր աջ ձեռքով[3][4]։ Ռեմբրանդտի ավելի ուշ շրջանի «Ֆլորան» նկարված է մոտ 1654 թվականին՝ կնոջ մահից 12 տարի անց, բայց դիմագծերը հիշեցնում են Սասկիային[3]։
Ի տարբերություն ֆլամանդացի շատ նկարիչների` Ռեմբրանդտը երբեք չի ուղևորվել Իտալիա, այնուամենայնիվ, իտալացի վարպետների աշխատանքները նրա վրա էական ազդեցություն են ունեցել։ Այս պատկերում (մասնավորապես գարնան աստվածուհի Ֆլորայի կերպարում) արտացոլվում է 16-րդ դարի վենետիկյան վարպետ Տիցիանի ազդեցությունը [3]։ Այնուամենայնիվ, մռայլ երփնագիրն ու հատու վրձնահարվածները ճշգրիտ կերպով փոխանցում են Ռեմբրանդտի ոճը[3]։ Ֆլորայի պատկերը սերտորեն կապված է «Արկադիական հովիվներ» թեմայի հետ, որը լայն տարածում էր ստացել 1630-ականներին։ 1654 թվականի աշխատանքը կարելի է բնութագրել որպես այն պատկերի ավելի հասուն կրկնություն, որը Ռեմբրանդտին գրավեց Սասկիա վան Էյլեբյուրգի հետ իր ամուսնության ընթացքում, երբ նա ընդամենը քսան տարեկան էր («Սասկիան Ֆլորայի պատկերով»)[3]։
Վենետիկյան արվեստի ժառանգությունը այս նկարում իրականության տեսանկյունից արտացոլված է այնպես, ինչպես նկարչի վերաբերմունքը՝ աստվածուհու երևակայական կերպարի նկատմամբ։ Առասպելական կնոջ կերպարը ստեղծված է զգայական և հուզական անմիջականությամբ՝ փոխանցելով նկարչի սուբյեկտիվ փորձը[3]։ Ի տարբերություն Ֆլորայի՝ ռեմբրանդյան այլ պատկերների՝ մեխակը այս նկարում երևում է վարդերի փոխարեն։ Մյուս ծաղիկների նման մեխակը կարող էր լինել Ֆլորայի խորհրդանիշ, բայց միևնույն ժամանակ այն ունի հավելյալ խորհրդանշականություն։ Արվեստում և գրականության մեջ այն սիրո և ամուսնության խորհրդանիշ էր[3]։ Ֆլորայի այս պատկերում նաև արտացոլվում է վերածննդի ավանդույթը` պատկերելով գարնան հանդերձով աստվածուհուն, որը ծաղիկներ էր ցրում հագուստի ծայրերից[3]։
Ժամանակի ընթացքում նկարը մաշվել, մեծապես վնասվել է։ Դա հատկապես ակնհայտ է հերոսուհու կրծքի և թևքի վրա գտնվող հետքերից[3]։ Ֆոնի վրա ներկի շերտը բավականին բարակ է, որի մասին գրել է արվեստաբան քննադատ Բոդեն 1901 թվականին։ Վերավրձնված շերտը հեռացվել է 1970-ական թվականներին։ Պատի պատկերը,(ենթադրաբար ի սկզբանե ստեղծված տարբեր հյուսվածքներով և լուսավորող էֆեկտներով) այժմ դարձել է շատ մշուշոտ և մութ[3]։ Շապկի ծավալուն թևքերը ժամանակի ընթացքում կորցրել են օդեղենությունը և ներկերի մեծ մասը։ Նկարը զննելիս կարելի է պատկերացում կազմել, թե՛ ի սկզբանե վերնաշապիկի, փեշի և գոգնոցի ծավալների ու հոսող ձևերի, թե՛ մոդելի` ձեռքերով ստեղծված տարածական էֆեկտի մասին, որը ձգված էր դեպի հանդիսատեսը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/437398
- ↑ https://archive.org/details/rembrandtschilde00amst/page/n45
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Flora (раскрыть раздел Catalogue Entry)»։ Metropolitan Art Museum
- ↑ Dutch and Flemish Paintings from the Hermitage. — 1988. — С. 46—47.