Jump to content

Ֆիլ Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլ Ջեքսոն
Phil Jackson

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Ֆիլիպ Դուգլաս «Ֆիլ» Ջեքսոն
Philip Douglas "Phil" Jackson
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1945 (80 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դիր Լոջ, Մոնտանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Ուիլիսթոն (Ուիլիսթոն, Հյուսիսային Դակոտա)
համալսարան Հս․ Դակոտա (1964—1967)
Դրաֆթի տարի 1967 / ռաունդ` 2 / ընտր.` 17-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերա սկիզբ 1967 թվական
Կարիերա ավարտ 1980 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 807
  • Միավորներ՝ 5428 (6,7 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3454 (4,3 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 898 (1,1 փ/խ)
  • Խլումներ՝ 281 (0,3 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 199 (0,2 բ/խ)
2007 Բասկետբոլի փառքի սրահ

Ֆիլիպ Դուգլաս «Ֆիլ» Ջեքսոն (անգլ.՝ Philip Douglas "Phil" Jackson, սեպտեմբերի 17, 1945(1945-09-17)[1][2][3], Deer Lodge, Մոնտանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ NBA տասներեքակի չեմպիոն (2-ը որպես խաղացող, 11-ը՝ որպես մարզիչ)։ Համարվում է NBA-ի պատմության մեծագույն մարզիչներից մեկը[4]։ Ընդգրկված է NBA-ի պատմության 10 լավագույն մարզիչների ցանկի կազմում[5]։ 2007 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ է։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Դակոտայի համալսարանում ուսման տարիներին Ջեքսոնը ստացել է բասկետբոլային կրթաթոշակ։ Երկու անգամ մասնակցել է բոլոր աստղերի խաղին։ Համալսարանը ավարտելուց հետո տասնմեկ տարի խաղացել է «Նյու Յորք Նիքս»-ի կազմում, որի հետ երկու անգամ գրավել է Լարի Օ Բրայենրի գավաթը։ «Նիքս»-ից հետո երկու տարի խաղացել է «Նյու Ջերսի Նեթս»-ի կազմում։ Ըստ դեբյուտային մրցաշրջանի արդյունքների՝ ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 807 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 5428 միավոր (6,7 մ/խ), կատարել 3454 անդրադարձ, 898 փոխանցում, 281 խլում և 188 բլոկշոտ։

Մարզչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը իր մարզչի կարիերան սկսել է որպես «Նյու Ջերսի Նեթս» ակումբի խաղացող մարզիչ։ Որոշ ժամանակ հեռուստատեսությունում աշխատել է որպես սպորտային մեկնաբան և չորս տարի աշխատել է որպես Բասկետբոլի մայրցամաքային ասոցիացիայի «Օլբանի Փեթրունս» ակումբի գլխավոր մարզիչ։ 1987 թվականին Ջեքսոնը դարձել է «Բուլս»-ի մարզչի օգնական, իսկ Դագ Քոլինզի հեռացումից հետո գլխավորել է ակումբը[6]։

Ֆիլ Ջեքսոնը 2008-09 մրցաշրջանի NBA առաջնության եզրափակչի հինգերորդ խաղից առաջ հիշել է, որ լինելով չափահաս՝ հմայլված հետևել է «Բոստոն Սելտիքս»-ին, որը 10 տարվա ընթացքում գրավել է 9 տիտղոս (1956-1966)․

Այդ ժամանակ ինձ թվում էր, որ Ռեդ Աուերբաքի ձեռքբերումը ոչ ոք չի կարող գերազանցել[7]։

Ջեքսոնը տիտղոսների քանակով բացարձակ ռեկորդակիր է։ Ջեքսոնի ակումբները 11 անգամ դարձել են NBA չեմպիոն («Չիկագո Բուլս»՝ 6 անգամ, և «Լոս Անջելես Լեյքերս»՝ 5 անգամ)

2007 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆիլ Ջեքսոնի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[8]։

Պայմանանշաններ
Պարբերական մրցաշրջան   G Խաղերի քանակ   W Հաղթած խաղեր   L Պարտված խաղեր
Փլեյ օֆ խաղեր  PG  Խաղերի քանակ  PW  Հաղթած խաղեր  PL  Պարտված խաղեր
Ակումբ Մրցաշրջան G W L W–L% Արդյունք PG PW PL Արդյունք
Չիկագո 1989-90 825527.6712-րդը Կենտրոնական դիվիզիոնում16106 Պարտվել է կոնֆերենցիայի եզրափակչում
Չիկագո 1990-91 826121.744Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում17152 NBA չեմպիոն
Չիկագո 1991-92 826715.817Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում22157 NBA չեմպիոն
Չիկագո 1992-93 825725.695Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում19154 NBA չեմպիոն
Չիկագո 1993-94 825527.6712-րդը Կենտրոնական դիվիզիոնում1064 Պարտվել է կոնֆերենցիայի եզրափակչում
Չիկագո 1994-95 824735.5733-րդը Կենտրոնական դիվիզիոնում1055 Պարտվել է կոնֆերենցիայի կիսաեզրափակչում
Չիկագո 1995-96 827210.878Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում18153 NBA չեմպիոն
Չիկագո 1996-97 826913.841Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում19154 NBA չեմպիոն
Չիկագո 1997-98 826220.756Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում21156 NBA չեմպիոն
Չկա տվյալ 1998-99 Չկա տվյալ Չի մարզել
Լեյքերս 1999-2000 826715.817Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում23158 NBA չեմպիոն
Լեյքերս 2000-01 825626.683Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում16151 NBA չեմպիոն
Լեյքերս 2001-02 825824.7072-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում19154 NBA չեմպիոն
Լեյքերս 2002-03 825032.6102-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում1266 Պարտվել է կոնֆերենցիայի կիսաեզրափակչում
Լեյքերս 2003-04 825626.683Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում22139 Պարտվել է Եզրափակչում
Չկա տվյալ 2004-05 Չկա տվյալ Չի մարզել
Լեյքերս 2005-06 824537.5493-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում734 Պարտվել է առաջին ռաունդում
Լեյքերս 2006-07 824240.5122-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում514 Պարտվել է առաջին ռաունդում
Լեյքերս 2007-08 825725.695Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում21147 Պարտվել է NBA եզրափակչում
Լեյքերս 2008-09 826517.793Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում22167 NBA չեմպիոն
Լեյքերս2009-10 825725.695Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում23167NBA չեմպիոն
Լեյքերս2010-11 825725.695Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում1046Պարտվել են կոնֆերենցիայի կիսաեզրափակչում
Կարիերայի ընթացքում 16401155485.70433322910411 տիտղոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Logan R. G. Encyclopædia Britannica
  2. Babelio (ֆր.) — 2007.
  3. FIBA database
  4. «Red Auerbach-Phil Jackson: Who's the Best NBA Coach of All Time?». bleacherreport.com (անգլերեն). Bleacher Report. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Top 10 Coaches in NBA History». NBA.com (անգլերեն). Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  6. Ժանետ Լոու, 2013, էջ 85
  7. ««Լեյքերս» — 16-кратный чемпион НБА». sport-express.ru (անգլերեն). Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009-15-06-ին.
  8. «Phil Jackson Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Ջեքսոն» հոդվածին։