Ֆիլիս Դորոթի Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիս Դորոթի Ջեյմս
անգլ.՝ P. D. James
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1920(1920-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էնոյեմբերի 27, 2014(2014-11-27)[1][3][5][…] (94 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդ, Միացյալ Թագավորություն[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[7]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունLong Road Sixth Form College?
Ազդվել էԴորոթի Լի Սայերս, Իվլին Վո, Margery Allingham?, Ագաթա Քրիստի, Ջեյն Օսթին և Գրեհեմ Գրին
ԵրկերCover Her Face?
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
ԱշխատավայրBBC
ԱմուսինConnor Bantry White?
Ծնողներհայր՝ Սիդնի Վիկտոր Ջեյմս[8], մայր՝ Dorothy Amelia Hone?[8]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ, Governor of the BBC? և Booker Prize judge?
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն
ԵրեխաներClare Bantry White?[8] և Jane Bantry White?[8]
Commons-logo.svg P. D. James Վիքիպահեստում

Ֆիլիս Դորոթի Ջեյմս (անգլ.՝ Phyllis Dorothy James, Baroness James of Holland Park, օգոստոսի 3, 1920(1920-08-03)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 27, 2014(2014-11-27)[1][3][5][…], Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն[6]), ավելի հայտնի որպես Ֆ. Դ. Ջեյմս (անգլ.՝ P. D. James), բրիտանացի գրող, դետեկտիվների հայտնի հեղինակ։ Լորդերի պալատի ցմահ պեր` բարոնուհու ոչ ժառանգական տիտղոսով։ Բրիտանական կայսրության շքանշանի սպա (1983): Ֆիլիս Դորոթի Ջեյմսին հաճախ են անվանում ժամանակակից Ագաթա Քրիստի։ Նրա գրքերի ընդհանուր տպաքանակն ավելի քան 60 միլիոն օրինակ է։ Նա բազմիցս պարգևատրվել է գրական մրցանակներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օքսֆորդում` հարկային տեսուչ Սիդնի Ջեյմսի ընտանիքում։ Նախ սովորել է Լունդլոույի բրիտանական դպրոցում, իսկ հետո աղջիկների համար նախատեսված Քեմբրիջի միջնակարգ դպրոցում[10]։

Ջեյմսն ավարտել է ուսումը 16 տարեկան հասակում։ Ընտանիքը գումար չուներ նրա կրթությունը շարունակելու համար, բացի այդ, նրա հայրը համարում էր, որ բարձրագույն կրթությունը կանանց համար չէ, չնայած Ջեյմսը հրաշալի էր սովորում։ Նա երեք տարիների ընթացքում աշխատել է հարկային տեսչությունում, իսկ հետո տեղավորվել է թատերախմբում՝ որպես ռեժիսորի օգնական։ 1941 թվականին ամուսնացել է զինվորական բժիշկ Էռնստ Քոնոր Բենտրի Ուայթի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր` Քլերը և Ջեյնը։

Երբ Ուայթը վերադարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից, հիվանդ էր, և մինչև իր մահը (1964 թվական) նա իր կյանքը կիսեց հոգեբուժական հիվանդանոցների և իր տան միջև։ Ուստի ընտանիքի հոգսերն ամբողջությամբ Ջեյմսի վրա էին։ 1949 թվականից մինչև 1968 թվականը Դորոթին, որն ավարտել էր ադմինիստրատորների դասընթացներ, ադմինիստրատոր էր աշխատում Լոնդոնի հիվանդանոցում[11]։

Ջեյմսն սկսել է գրել 1950-ական թվականների կեսից` օգտագործելով իր օրիորդական ազգանունը[12]։ Նրա առաջին վեպը` «Ծածկե'ք նրա երեսը», պատմում էր բանաստեղծ և քննիչ Ադամ Դալգլիշի մասին, ում նա այդպես էր անվանել Քեմբրիջի դպրոցի իր ուսուցչի պատվին։ Վեպը լույս է տեսել 1962 թվականին[13]։ Նրա ստեղծագործությունների սյուժեներից շատերը կապված են բրիտանական բյուրոկրատական համակարգի և անգլիական եկեղեցու խնդիրների հետ։

Առաջին ստեղծագործության լույսընծայումից երկու տարի անց Ջեյմսի ամուսինը մահացավ, և նա տեղավորվեց Ներքին գործերի նախարարության ենթակայության քրեական վարչություն՝ որպես քաղաքացիական ծառայող, որտեղ նա աշխատեց մինչև 1979 թվականի իր պաշտոնաթողությունը։

Ուշ շրջանի ստեղծագործությունների իրադարձությունները, ինչպես կանոն, տեղի են ունենում ինչ-որ փակ վայրում` մասնավոր հիվանդանոցում, դատապաշտպանական գրասենյակում, աստվածաբանության քոլեջում, կղզում և այլն։

Իր գրական կարիերայի ընթացքում Դորոթին գրել է շատ էսսեներ և պատմվածքներ պարբերականների համար։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Դելգլիշի մասին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծածկե'ք նրա երեսը» (Cover Her Face) (1962);
  • «Հնարամիտ սպանություն» կամ «Ինտելեկտուալ սպանություն» (A Mind to Murder) (1963);
  • «Ոչ բնական պատճառներ» (Unnatural Causes) (1967);
  • «Սավան սոխակի համար» կամ «Նայթինգեյլի գաղտնիքը»[en]; (Shroud for a Nightingale) (1971)
  • «Սև աշտարակ» (The Black Tower) (1975);
  • «Էքսպերտ-վկայի մահ» (Death of an Expert Witness) (1977);
  • «Մահվան տենչ» (A Taste for Death) (1986);
  • «Խորամանկություններ և ցանկություններ» (Devices and Desires) (1989);
  • «Առաջին մեղք» (Original Sin) (1994);
  • «Անվիճելի արդարություն» (A Certain Justice) (1997)
  • «Սպանություն աստվածաբանության քոլեջում» (Death in Holy Orders) (2001)
  • «Սպանությունների սենյակ» (The Murder Room) (2003);
  • «Փարոս» (The Lighthouse) (2005);
  • «Սպիով կինը» (The Private Patient) (2008).

Կորդելիա Գրեյի մասին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կնոջ համար անհամապատասխան աշխատանք» (An Unsuitable Job for a Woman) (1972);
  • «Գանգը մաշկի տակ» (The Skull Beneath the Skin) (1982)

Սերիաներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն և ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կնոջ համար անհամապատասխան աշխատանք» (1982 թվական) ռեժ. Քրիստոֆեր Պետիտ։
  • «Սոխակի ապաստարանը» (1984 թվական), մինի-սերիալ։
  • «Ծածկե'ք նրա երեսը» (1985 թվական), մինի-սերիալ։
  • «Կարգեր և ցանկություններ» (1991 թվական), մինի-սերիալ։
  • «Կնոջն անհամապատասխան աշխատանք» (1997 թվական), մինի-սերիալ։
  • «Մահ ճեմարանում» (2003 թվական), մինի-սերիալ։
  • «Մարդու զավակ» (2006 թվական), ռեժ. Ալֆոնսո Կուարոն։
  • «Մահվան սենյակ» (2004 թվական), սերիալ։
  • «Մահը գալիս է Փեմբերլի» (2013 թվական), մինի-սերիալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]