Ֆիբի Քեյթս
Ֆիբի Քեյթս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 16, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի |
IMDb։ | ID 0000121 |
Ֆիբի Քեյթս (անգլ.՝ Phoebe Cates, հուլիսի 16, 1963[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3]), ամերիկացի մոդել, դերասանուհի և երգչուհի։
Ռեժիսոր և պրոդյուսեր Ջոզեֆ Քեյթսի դուստրը[4], նաև հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր Գիլբերտ Քեյթսի զարմուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբի Քեյթսը ծնվել է Նյու Յորքում 1963 թվականին։ Տասը տարեկանից աշխատել է որպես մոդել և հայտնվել է դեռահասների համար նախատեսված ամսագրերում։ Մի քանի տարի անց Ֆիբին որոշել է, որ ցանկանում է դառնալ պարուհի և ընդունվել է բալետի դպրոց, սակայն 15 տարեկանում ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել պարը։ Ֆիբին վերադարձել է մոդելային կարիերային և սկսել է աշխատել արդեն պրոֆեսիոնալ մոդել։ Քեյթսի խոսքերով, աշխատանքը եկամուտ էր բերում, բայց ձանձրալի էր, և նա որոշել է թողնել այն[5][6][7]։
Քեյթսը որոծել է դառնալ դերասանուհի։ Հայրը ուրախ չիեղել իր դստեր նոր զբաղմունքից, թեև ինքը եղել է դերասան։ Քեյթսի դերասանական դեբյուտը կայացել է «Դրախտ ֆիլմում» 1982 թվականին։ Այդ ֆիլմում Ֆիբին նկարահանվել է մերկ, չնայած եղել է անչափահաս։ Ֆիլմը քննադատել են ավելի վաղ լույս տեսած «Երկնագույն լագունա» (1980) նմանության համար։ Ֆիբին «Դրախտ» ֆիլմի համար ձայնագրել է «Paradise» վերնագրով երգը[8][9][10]։ Ավելի ուշ, նույն թվականին Քեյթսը հայտնվել է «Անխոնջ ժամանակները Ռիջմոնտ-Հայում» ֆիլմում։ Այս ֆիլմում կարմիր բիկինիի լողավազանից դուրս գալը համարվում է փոփ մշակույթի մեջ բիկինիի առավել ուշագրավ երևույթներից մեկը[11][12]։
1983 թվականին Քեյթսը նկարահանվել է «Մասնավոր դպրոց» ֆիլմում՝ Մեթյու Մոդայնի և Բեթսի Ռասելի հետ միասին։ Ֆիբին մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը և կատարել «Just One Touch» և «How Do I Let You Know» երգերը[13]։ Քեյթսը նկարահանվել է ավելի երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմերում։ Օրինակ՝ նա հայտնվել է «Գրեմլիններ» և «Վնասակար Ֆրեդ» ֆիլմերում (1991)։ 1994 թվականին նա նկարահանվել է իրական պատմության վրա հիմնված «Արքայադուստր Կարաբու» ֆիլմում և դրանով ավարտել է իր դերասանական կարիերան, որպեսզի զբաղվի իր երեխաների դաստիարակությամբ[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ամուսնացել է դերասան Քևին Քլայնի հետ, որը նրանից մեծ է 16 տարով։ Նա ծանոթացել է Քլայնի հետ «Մեծ հիասթափություն» (1983) ֆիլմի գաղտնալսման ժամանակ։ Քլայնն ու Քեյթսն ապրում են Նյու Յորքում, նրանք ունեն որդի՝ Օուեն Ջոզեֆ Քլայնը (ծնվել է 1991 թվականին) և դուստր՝ Գրետա Սիմոն Քլայն (ծնվել է 1994 թվականին)։ Երկուսն էլ նկարահանվել են «Տարեդարձ» ֆիլմում (2001)։
2005 թվականին դերասանուհին Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում բացել է իր «Blue Tree» բուտիկը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://en.wikipedia.org/wiki/Phoebe_Cates#:~:text=In%201989%2C%20they%20married%2C%20and,Simone%20Kline%20(born%201994).
- ↑ Joseph Cates. Биография
- ↑ Thomas, Jr., Robert McGill (1998 թ․ հոկտեմբերի 12). «Joseph Cates, 74, a Producer Of Innovative Specials for TV». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Cohen, D. & S. Young and Famous: Hollywood’s Newest Superstars, 1987. p.75. 0-671-63493-3
- ↑ Hammer, Josh Paradise Star Phoebe Cates Hangs Her Own Film with a One-Word Review—'rip-Off'(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 1982.
- ↑ «Paradise, An Awakening in the Desert». The New York Times. 1982 թ․ մայիսի 10. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Paradise Star Phoebe Cates Hangs Her Own Film with a One-Word Review—'rip-Off'». People. 1982 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Hollywood: Nude scenes too much for Aames» by Marilyn Beck, The Orange County Register (Archives), March 17, 1982. p. C3
- ↑ Phebe Cates' Bikini in 'Fast Times at Ridgemont High' — Top 10 Bikinis in Pop Culture — TIME
- ↑ 12,0 12,1 Lexie Cartwright (2019 թ․ հոկտեմբերի 27). «Why Phoebe Cates vanished from the spotlight at the height of her fame». NZ Herald. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Private School (1983) — Soundtracks — IMDb
- ↑ «ABC News (June 1, 2006): Perfect Gifts, According to Phoebe Cates: Former Teen Starlet Owns Upper East Side Gift Store». Abcnews.go.com. 2006 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբի Քեյթս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի մոդելներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ