Ֆերմին Ագուայո
Ֆերմին Ագուայո ֆր.՝ Fermín Aguayo | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ Fermín Aguayo y Benedicte[1] |
Ծնվել է | օգոստոսի 14, 1926[1] |
Ծննդավայր | Sotillo de la Ribera, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1977[2][3][1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Le Kremlin-Bicêtre[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ֆերմին Ագուայո (իսպ.՝ Fermín Benedicte Aguayo, օգոստոսի 14, 1926[1], Sotillo de la Ribera, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] - նոյեմբերի 22, 1977[2][3][1], Le Kremlin-Bicêtre[1]), իսպանական և ֆրանսիական նկարիչ, որը նկարել է տաշիզմ և ինֆորմալիզմ ոճերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերմին Ագուայոյի հայրն ու երկու եղբայրները սպանվել են 1936 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ֆեմինը և մայրը փախել են Բիլբաո, որտեղից էլ հետագայում գաղթել են Սարագոսա։ Մայրը տեղավորվել է աշխատանքի, իսկ որդին հաճախել է դպրոց։ Մի քանի տարի անց մայրը մահացել է ենթադրաբար տուբերկուլոզից։
Ֆեմինը ինքնուս նկարիչ է, 1942 թվականից մասնակցել է սիրողական ցուցահանդեսների։ 1946 թվականին առաջին անգամ հայտնվել է նկարչական թանգարանում։ 1948 թվականին ծանոթացել է Ռոբեր Դելոնեի, Պաբլո Պիկասոյի, Ախրիպենկոյի և Ժակ Լիպշիցի աշխատանքների հետ։ Նրա մի քանի աշխատանքներ ներկայացվել են Մադրիդի ցուցահանդեսներում։
1951 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Պաբլո Պալասուելոյի միջոցով Ֆերմինը ծանոթացել է ֆրանսուհի Ժաննա Բյուշեի հետ, ով նկարներ էր հավաքում իր պատկերասրահի համար։ 1958 թվականին Ժաննա Բյուշեի պատկերասրահում տեղի է ունեցել Ֆերմինի ցուցահանդեսը։ Նա ծանոթացել է պոետ, թարգմանիչ և նկարչական քննադատ Կլոդ Էստեբանի հետ, ում գրքերը հետագայում պատկերազարդել է։ 1962 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են Լոնդոնում, 1973 թվականին՝ Նյու Յորքում։
Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ է եղել։ Մահացել է Փարիզում 1977 թվականին։ Թաղված է Փարիզի Բանյոյի գերեզմանացում։ Ֆերմին Ագուաիոյի մահից հետո նրա աշխատանքները ներկայացվել են Փարիզում, Միլանում, Սարագոսեում և Մադրիդում։ 2005 թվականին, Ռեյնա Սոֆիա թանգարանում կայացել է Ֆերմինի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Esteban Cl. L’Immédiat et l’Inaccessible. Paris: Galilée, 1978
- Arnaud J.-L., e.a. Aguayo. Paris: Editions Cercle d’Art, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեկրոլոգը El País թերթում (իսպ.)
- Կենսագրությունը և մատենագրությունը Ժաննա Բյուշեի պատկերասրահի կայքում Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (ֆր.)
- Նկարչի աշխատանքները artnet կայքում
- [1] (իսպ.)
- [2] Արխիվացված 2013-12-18 Wayback Machine (իսպ.)
|