Jump to content

Ֆեոդոր Շալյապինի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Շալյապինի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Մասն էQ116923671?
Հիմնադրվել է1988
Քարտեզ
Քարտեզ

Ֆեոդոր Շալյապինի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей Фёдора Шаляпина), ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի տուն-թանգարանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Գտնվում է Նովինսկի բուլվար, շենք 25 հասցեում։ Այս շենքում Ֆեոդոր Շալյապինը ընտանիքի հետ բնակվել է 1910 թվականից մինչև 1922 թվականին ԱՄՆ արտագաղթելը[1]։

Այս տունը Ֆեոդոր Շալյապինը գնել է 1910 թվականի մայիսին։ Առանձնատունը կառուցվել է 18-րդ դարի վերջում և հրաշքով է փրկվել 1812 թվականի հրդեհների համանակ։ Սակայն գնելու պահին այն եղել է շատ վատ վիճակում և հիմնանորոգման կարիք է ունեցել, որը կատարվել է երգչի կնոջ՝ Իոլա Տառնագիի ղեկավարությամբ։ Ի վերջո, տունը նորոգվել է եվրոպական ոճով[1]։

Շալյապինը շատ հյուրընկալ տանտեր է եղել. նրա տանը հաճախ են եղել ընկերները՝ Մաքսիմ Գորկին, Ալեքսանդր Կուպրինը, Մարիա Երմոլովան, Ալեքսանդր Գոլովինը, Վալենտին Սերովը, Կոնստանտին Կորովինը և Անտոն Ռուբինշտեյնը։ Շալյապինն այստեղ ապրել է մինչև 1922 թվականը, երբ արտագաղթել է Միացյալ Նահանգներ[1]։

Թանգարանը բացվել է 1988 թվականի սեպտեմբերի 23-ին[2]։ Մինչ այդ շենքում կոմունալ բնակարաններ էին, նրա վիճակը գնահատվում էր խարխուլ։ Շենքի վերանորոգումից հետո բազմաթիվ իրական հիշատակային ցուցանմուշներ թանգարանին հանձնել են Շալյապինի ժառանգները։ Տան հարևանությամբ 2003 թվականին տեղադրվել է երգչի հուշարձանը, որի հեղինակն է քանդակագործ Վադիմ Ցերկովնիկովը[3]։

Տանը կազմակերպվում են ինչպես ժամանակակից նշանավոր վարպետների, այնպես էլ երիտասարդ կատարողների համերգներ, անցկացվում են մրցույթներ, փառատոներ, կոնֆերանսներ։ Թանգարանում կարելի է շրջել առանձնատան սենյակներով և մասնակցել էքսկուրսիային, այցելել դասախոսություններին, ձայնագրման համերգներին, աբոնեմենտային ցիկլի երեկոներին[1]։

Թանգարանը Մ. Ի. Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանի մասնաճյուղերից մեկն է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Москва Фёдора Шаляпина: 8 старейших зданий, где жил и работал певец». РИА Новости. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. Иванов, Максим (Октябрь (№ 10)) [1988]. «Московский адрес Шаляпина». Работница : журнал. էջ 12. ISSN 0131-8047.
  3. «Памятник Федору Шаляпину». intomoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Շալյապինի տուն-թանգարան» հոդվածին։