Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Շալյապինի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Шаляпину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինին։ Արձանը տեղադրվել է Նովինսկի բուլվարում՝ Ֆեոդոր Շալյապինի տուն-թանգարանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հեղինակը քանդակագործ Վադիմ Ցերկովնիկովն է։ Ըստ հեղինակի մտահղացման՝ հուշարձանը երգչին պատկերում է կիսապառկած՝ հենված հողից քաշած-հանած ծառին այն նույն դիրքով, որով նրան պատկերել է նկարիչ Իլյա Ռեպինը իր կտավում, որը չի պահպանվել։ Կտրած ծառը խորհրդանշում է հավերժական անդորրն ու հավերժական հիշատակը, ինչպես դրանք պատկերվում են լեհական գերեզմանաքարերին։ Հողից հանած արմատները ցույց են տալիս, որ չնայած արտագաղթելուն, երգիչը հոգով մնացել է հայրենիքում[1]։
Հուշարձանի բարձրությունը պատվանդանով մոտ 2,5 մետր է։
Ֆեոդոր Շալյապինի հուշարձանը տեղադրվել է 2003 թվականի հուլիսի 30-ին[2]։ Հուշարձանի ստեղծման ֆինանսավորումը նախատեսվում էր իրականացնել արտաբյուջետային միջոցների հաշվին[3], իսկ արձանի տեղադրումը համաձայնեցված չէր Մոսկվայի իշխանությունների հետ և իրականացվել է գրեթե թաքուն՝ գիշերով[1]։
Ընդհանրապես, ինչպես հորինվածքը, այնպես էլ հուշարձանի տեղադրման վայրն առաջացնում են ոչ միարժեք արձագանքներ։ Այսպես, տեղի բնակիչներին դուր չի գալիս Շալյապինի նստելու դիրքը, նրանք քանդակագործական հորինվածքն անվանում են «հինգերորդ կետ որոնող հարբեցողի հուշարձան»[4]։ Հողը, որի վրա նստած է երգիչը, պատկերված է չափազանց բնական, ինչը տպավորություն է ստեղծում, թե իբր երգիչը նստած է անձրևից գոյացած ցեխի կույտի մեջ։
Հուշարձանը առաջարկել են տեղափոխել Մեծ թատրոնի մոտ կամ նույնիսկ առհասարակ քանդել[5], սակայն հնչում են նաև ձայներ ի պաշտպանություն հուշարձանի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Памятник Федору Шаляпину». intomoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «В Москве установлен памятник Федору Шаляпину». newsinfo. 2003 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «В Москве установят памятник Шаляпину». newsinfo. 2003 թ․ ապրիլի 8. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Памятник Шаляпину пойдет под снос». homepage.ru. 2008 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Несносные памятники». Московские новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.