Ֆեոդոր Կոնստանտինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինով (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png
Ֆեոդոր Կոնստանտինով
Фёдор Константинов
Ֆեոդոր Կոնստանտինով.jpg
Ծնվել էփետրվարի 8 (21), 1901 Նովոսյոլկի (գյուղ, Արզամասկի շրջան), Arzamassky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1991(1991-12-08) (90 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա և լրագրող
Հաստատություն(ներ)Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Ֆեոդոր Վասիլևիչ Կոնստանտինով (ռուս.՝ Фёдор Васильевич Константинов, փետրվարի 8 (21), 1901, Նովոսյոլկի (գյուղ, Արզամասկի շրջան), Arzamassky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1991(1991-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փիլիսոփա, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964

Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (1932)։ 1952—1954 թվականներին եղել է «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Вопросы философии») ամսագրի գլխավոր խմբագիրը, 1954—1955 թվականներին ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, 1956—1961-ին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու, 1955—1958-ին՝ ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ միութենական հանրապետությունների գծով, 1958—1962-ին՝ «Կոմունիստ» («Комунист») ամսագրի գլխավոր խմբագիր, 1962-1967-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1967-1975-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ «Փիլիսոփայական հանրագիտարան»-ի (1960-1970 թթ.) գլխավոր խմբագիր, 1971 թվականից՝ ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության նախագահ։

Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության» և այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 576 CC-BY-SA-icon-80x15.png