Ֆեոդոսիա Մորոզովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեոդոսիա Մորոզովա
Boyaryna Morozova by V.Surikov (1884-1887, Tretyakov gallery) detail 01.jpg
Ծնվել էմայիսի 21 (31), 1632
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
Մահացել էնոյեմբերի 2 (12), 1675 (43 տարեկանում) կամ նոյեմբերի 1, 1675(1675-11-01)[1] (43 տարեկանում)
Մահվան վայրԲորովսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունմիանձնուհի
ԱմուսինQ4302950?
Ծնողներհայր՝ Q4426946?
Boyaryna Morozova Վիքիպահեստում

Ֆեոդոսիա Մորոզովա (ռուս.՝ Феодосия Морозова, մայիսի 21 (31), 1632, Մոսկվա, Ռուսական թագավորություն - նոյեմբերի 2 (12), 1675 կամ նոյեմբերի 1, 1675(1675-11-01)[1], Բորովսկ, Ռուսաստան) (օրիորդական ազգանունը` Սոկովնինա), ռուս բոյարուհի, հնադավանությունը ներկայացնող ռուս գործիչ, ավագերեց Ավակում Պետրովիչի հետևորդ: Հին հավատին հավատարիմ մնալով և կոնֆլիկտ ունենալով Ալեքսեյ Միխայլովիչ ցարի հետ` Մորոզովան ձերբակալվել է, զրկվել կալվածքներից: Նրան ուղարկել են Պանֆուտիևո-Բորովյան եկեղեցի, որտեղ պահել են վիրապում: Հենց այնտեղ էլ նա սովահարությունից մահացել է:

Հնադավանների կողմից պաշտվում է որպես սուրբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոսիան եղել է Պրոկոֆի Սոկովնինի դուստրը, ով հավանաբար եղել է թագուհուն սպասարկող պալատականներից: Ֆեոդոսիան 17 տարեկան հասակում ամուսնացել է Գլեբ Մորոզովի հետ, ով Ռոմանովների ազգական Մորոզովների ընտանիքից է եղել: Գլեբ Մորոզովի եղբայրը` Բորիս Մորոզովը, հսկայական կարողության տեր մարդ է եղել, սակայն զավակ չի ունեցել և մահացել է 1662 թվականին` ամբողջ կարողությունը թողնելով Գլեբին (կա նաև այլ վարկած)[2][3]: Շուտով մահացել է նաև Գլեբը և երկու եղբայրների անբավ ունեցվածքը մնացել է Գլեբ և Ֆեոդոսիա Մորոզովների մանկահասակ որդուն` Իվանին:

Փաստացի ամբողջ ժառանգությունը կառավարում էր բոյարուհի Մորոզովան: Նրանց բազմաթիվ կալվածքներից մեկում` Զյուզինո գյուղում, արևմտյան տիպի առանձնատուն է կառուցվել նրանց համար, որը նման առաջին շինություններից մեկն էր Ռուսաստանում: Արքայական պալատում Ֆեոդոսիան զբաղեցրել է բարձրաստիճան բոյարուհու պաշտոն, եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի մտերիմներից: Ժամանակակիցները վկայում են. «Տանը նրան սպասարկում էին մոտ 300 սպասավոր: Նա ունեցել է մոտ 8.000 գյուղացի, երթևեկել է թանկարժեք կառքով, որը զարդարված էր արծաթի խճանկարով: Վեց կամ տասներկու ձիեր էին քաշում նրա կառքը, իսկ նրա հետևից գնում էին ծառաները` մոտ հարյուր մարդ` նրան պատվի արժանացնելով»[4]:

Հնադավանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյարուհի Մորոզովան բանտում այցելում է Ավակումին, 19-րդ դարի ձեռագիր

Բոյարուհի Մորոզովան եղել է Մոսկվայի կաթողիկոս Նիկոնի բարեփոխումների հակառակորդ և ակտիվորեն շփվել է հնադավանների ու նրանց առաջնորդ պրոտոպոպ Ավակում Պետրովիչի հետ: Ֆեոդոսիա Մորոզովան զբաղվել է բարեգործությամբ, իր տանն ընդունել թափառականներին, աղքատներին: 30 տարեկանում այրիանալով` նա հագնում էր երկար սև զգեստներ, սակայն Ավակում պրոտոպոպը նրան հանդիմանում էր` առավել պահեցողության կոչ անելով[5]: Տանը Մորոզովան աղոթքներ էր անում հին ծիսակարգի համաձայն, իսկ նրա մոսկովյան տունը համարվում էր հին հավատի հետևորդների հավաքատեղի[6]:

Ակադեմիկոս Ալեքսանդր Պանչենկոն, ուսումնասիրելով Մորոզովայի և Ավակումի նամակները, գրել է, որ նրանցում չկան հավատին առնչվող քննարկումներ և կարծում է, որ Ֆեոդոսիան «կույր երկրպագու չէ, այլ տիրուհի ու մայր, որ զբաղված է տան գործերով ու որդով»[7]:

Ալեքսեյ Միխայլովիչ արքան, որ ընդհանուր առմամբ սատարում էր եկեղեցական բարեփոխումները, փորձում էր ազդել բոյարուհու վրա նրա ազգականների ու շրջապատի միջոցով` խլելով ու վերադարձնելով նրա կալվածքները: Վճռական գործողություններից արքային հետ էր պահում Մորոզովայի դիրքը և թագուհի Մարիայի միջնորդությունները: Ֆեոդոսիա Մորոզովան բազմիցս ներկա է եղել «նոր օծված» եկեղեցու ծիսակատարություններին, ինչը հնադավանների կողմից ընկալվում էր որպես «ստիպողական երեսպաշտություն», սակայն 1670 թվականին Ֆեոդորա անունով կնքվելով նոր հավատով` նա աստիճանաբար հեռանում է աշխարհիկ հավաքույթներից:

Հիվանդության պատրվակով 1671 թվականի հունվարի 22-ին (փետրվարի 1) բոյարուհի Մորոզովան հրաժարվում է Ալեքսեյ Միխայլովիչի և Նատալյա Նարիշկինայի հարսանիքին մասնակցելուց[7]: Մերժումը հարուցում է արքայի զայրույթը. նա Մորոզովայի մոտ է ուղարկում բոյար Տրոեկուրովին` պահանջելով ընդունել եկեղեցական բարեփոխումները: Ավելի ուշ նա ուղարկում է նաև իր քրոջ ամուսնուն` իշխան Ուրուսովին, սակայն Մորոզովան երկուսին էլ խստորեն մերժում է:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկովի նկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Սուրիկովը 1887 թվականին ստեղծել է «Բոյարուհի Մորոզովա» նկարը: Նկարն ի դեմս բոյարուհու ունի մեկ միասնական կոմպոզիցիոն կենտրոն: Նրա կերպարին նկարիչը հաղորդել է մոլեգին պահվածք: Մորոզավան ձեռքը վեր է բարձրացրել` հին հավատի համաձայն երկու մատով խաչակնքելով և մարդկանց կոչ անելով պահպանել հին հավատը: Նրա դեմքը ֆանատիկ է: Բոյարուհին հագել է թավշյա սև մուշտակ, որն ավելի է ընդգծում նրա դեմքի գունատությունը: Չնայած նկարում որոշ կերպարների առաջ է մղում ուղղակի հետաքրքրասիրությունը, ընդհանուր առմամբ մարդկանց մեծ մասը նրան նայում է հիացմունքով ու երկրպագում է նրան, իսկ բոյարուհին ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ իր համոզմունքների համար[8]:

Լիտովչենկոյի նկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լիտովչենկո, «Բոյարուհի Մորոզովա»

Բոյարուհու կերպարին անդրադարձել է նաև ռուս պատմանկարիչ, Կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Լիտովչենկոն: Նրա «Բոյարուհի Մորոզովա» նկարը ստեղծվել է 1885 թվականին: Ներկայումս պահվում է Նովգորոդի պետական միացյալ թանգարան-արգելոցում:

Շչեդրինի օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ռոդիոն Շչեդրինն ավարտել է «Բոյարուհի Մորոզովա» երգչախմբային օպերան: Օպերայի միջազգային բեմելը ծչագրվել էր 2007 թվականին Գերմանիայում, սակայն տեղափոխվել է 2006 թվականի հոկտեմբերի 30-ը Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Լիբրետոյի հիմքը կազմել է Ավակումի և Մորոզովայի նամակագրությունը: Օպերայի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2006 թվականին Կուլտուրա հեռուստաալիքով:

«Պառակտում» հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թվականներին նկարահանվել է «Պառակտում» հեռուստասերիալը, որտեղ Մորոզովայի դերում խաղացել է Յուլյա Մելնիկովան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Другая версия:
    Храбров А.Е Миф о наследстве боярыни Ф.П. Морозовой (постановка вопроса) // Старообрядчество: история, культура, современность: материалы / Осипов В.И. ред. — Музей истории и культуры старообрядчества, Боровский историко-краеведческий музей. — Москва: Музей истории и культуры старообрядчества, 2005. — Т. 1. — С. 25-31. — 435 с. — (сборник статей).
    текст опубликован в Храбров А.Е (4 сентября 2007)։ «Миф о наследстве боярыни Ф.П.Морозовой. Постановка вопроса.»։ Портал Credo.Ru (ռուսերեն)։ Москва։ Վերցված է 2018-12-11 
  3. Кожурин К.Я Глава 3. Болярыня великая Морозовых. «Вдова я молодая после мужа своего, государя, осталася» // Боярыня Морозова. — Москва: Молодая гвардия, 2012. — С. 150. — 382 с. — (Жизнь замечательных людей, малая серия, выпуск 38). — 5000 экз. — ISBN 978-5-235-03559-1
  4. Соловьёв С. М. История России с древнейших времён
  5. Житие протопопа Аввакума, им самим написанное, и другие его сочинения. М., 1960. С. 208
  6. Барсков Я. Л. Памятники первых лет русского старообрядчества. СПб., 1912. С. 34
  7. 7,0 7,1 Панченко А. М. Боярыня Морозова — символ и личность. // Панченко А. М. Русская история и культура: работы разных лет. — СПб.: Юна, 1999. — С. 422—436
  8. Коллекция: мировая художественная культура Суриков, Василий Иванович. Боярыня Морозова. 1887. ГТГ Archived 2016-03-04 at the Wayback Machine.