Բոյարուհի Մորոզովա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Բոյարուհի Մորոզովա
Vasily Surikov - Боярыня Морозова - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Սուրիկով
տարի1887
բարձրություն304 սանտիմետր
լայնություն587,5 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ, խմբակային դիմանկար և պատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Boyaryna Morozova (Surikov) Վիքիպահեստում

«Բոյարուհի Մորոզովա» (ռուս.՝ Боярыня Морозова), ռուս գեղանկարիչ, մասշտաբային պատմական գեղանկարչության վարպետ Վասիլի Սուրիկովի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1884-ից 1887 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն ահռելի ու ապշեցուցիչ են՝ 304 × 587,5 սմ։ «Բոյարուհի Մորոզովա» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Ստեղծման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Սուրիկովի հետաքրքրությունը հնադավանության թեմայի հետ կապված է նրա սիբիրյան մանկության հետ։ Սիբիրում, որտեղ շատ-շատ հնադավաններ կային, լայն տարածում էին գտել մարտիրոս հնադավանների շարժման մասին վարքագրությունները, որոնց թվում էր «Պատմվածք Բոյարուհի Մորոզովայի մասին» աշխատությունը։ Այդ պատմության մասին նկարիչն իմանում է իր սանամորից՝ Օլգա Մատվեևնա Դուրանդինայից[1], ով ապրում էր Կրասնոյարսկում և ում մոտ ապրում էր Սուրիկովը ուսումնառության տարիներին։

Ըստ վերոնշյալ պատմության` հայտնի հնադավան քույրեր Ֆեոդոսիա Մորոզովան և Եվդոկիա Պրոկոֆևնա Ուրուսովան ձերբակալվել և ուղարկվել են Կրեմլի Չուդով եկեղեցի։ Երբ քույրերին տեղափոխող սահնակները հավասարվում են եկեղեցուն Բոյարուհի Մորոզովան աջ ձեռքը վեր է բարրձրացնում և մատներով ցուցադրում է հնադավանների խորհրդանիշը[2]։ Հենց այս դրվագն էլ Վասիլի Սուրիկովն անմահացրել է «Բոյարուհի Մորոզովա» ստեղծագործությունում։

Աշխատանքներ նկարը ստեղծելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Սուրիկովը հիշել է, որ գլխավոր հերոսուհու կերպարի համար հիմք է ծառայել մի անգամ տեսած սևաթև ագռավը, որին նկատել է ձյուների մեջ[3]։ Բոյարուհու կերպարը նկարիչը վրձնել է Ռոգոժսկոյե գերեզմանատանը հանդիպած մի հնադավանի պատկերով։ Դիմանկարային էտյուդը նկարվել է ընդամենը երկու ժամվա ընթացքում։ Մինչ այդ նկարիչը չէր կարողանում գտնել համապատասխան դեմք՝ դալուկ և մոլեռանդ[3], որը նկարագրել էր Ավակում Պետրովիչը[4]։ Կտավում խելագարի կերպարը Սուրիկովը նկարել է մոսկվացի չքավորից, ով ձյան վրա նստած վարունգ էր վաճառում։ Նկարի համար հիմք դարձաձ էտյուդների թիվը հասնում է մոտավորապես հարյուրի։ Նկարիչը ուրվանկարները սևեռակներով ամրացրել է նկարի վրա, որոնք ի հայտ են եկել նկարի ռեստավրացիոն աշխատանքների ժամանակ[3]։

Մորոզովայի դեմքը նկարելու համար հեղինակը երկար ժամանակ բնորդուհիներ էր փնտրում։ Ի վերջո նախապատկեր է դառնում Սուրիկովի մորաքույրը՝ Ավդոտիա Վասիլևնա Տորգոշինան։ «Բոյարուհի Մորոզովա» ստեղծագործությունում ծիծաղող առևտրականի համար (նկարի ահյակ հատվածում) կեցվածք է ընդունել Սուխոբուզիմսկի Երրորդության եկեղեցու ատենադպիր Վարսանոֆի Սիմյոնովիչ Զակոուրցևը։ Նկարի աջ կողմում ցուպով թափառականին Սուրիկովը հանդիպել և պատկերել է Սուխոբուզիմսկոյեի ճանապարհին։

Վասիլի Սուրիկովը «Բոյարուհի Մորոզովա» ստեղծագործությունում ձյունը նկարել է տասնյակ երանգներով, այդ իսկ պատճառով ժամանակակիցները այն համարել են «գունային սիմֆոնիա»[5]։ Հեղինակը էտյուդներ անելիս մոդելներին նստեցնում էր ձյան վրա և հետևում, թե ինչպես են փոխվում նրանք սառնամանիքի ժամանակ, մասնավորապես հետևում էր մաշկի երանգներին[6]։

Արվեստի պատմության մեջ կա կարծիք, ըստ որի Սուրիկովը նկարը սկսել է վրձնել առավել փոքր կտավի վրա, բայց, հասկանալով, որ բոլոր մտածված հերոսներին չի կարողանա տեղավորել կտավի սահմաններում, ներքևից կցակտոր է ավելացրել։ Ռեստավրատորներն ու թանգարանի աշխատակիցները այդ վարկածը հերքել են[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жуковский, Владимир Ильич, Пивоваров, Даниил Валентинович Зримая сущность: (визуальное мышление в изобразительном искусстве). — Свердловск: Уральский государственный университет, 1991. — 284 с. — 1000 экз. — ISBN 5-7525-0159-8
  • Жуковский, Владимир Ильич Формула гармонии: Секреты шедевров искусства / предисл.: Пивоваров, Даниил Валентинович. — Красноярск: Бонус, 2001. — 206 с. — 500 экз. — ISBN 5-7867-0031-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]