Ֆելիքս Նև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Նև
Félix Nève
Ծնվել էհունիսի 13, 1816(1816-06-13)[1]
Ath
Մահացել էմայիսի 23, 1893(1893-05-23)[1] (76 տարեկանում)
Լյուվեն, Arrondissement of Leuven, Բրաբանտ նահանգ, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Մասնագիտությունլեզվաբան
ԱնդամակցությունՄխիթարյան միաբանություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Félix Nève Վիքիպահեստում


Ֆելիքս Ժան Բատիստ Ժոզեֆ Նև (ֆր.՝ Félix-Jean-Baptiste-Joseph Nève, 13 հունիսի, 1816, Բելգիա - 23 մայիսի, 1893, Ասվեն), բելգիացի արևելագետ, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների տնօրեն (1838Բելգիայի արքունական ակադեմիայի, Պետերբուրգի կայսերական Գիտությունների ակադեմիայի, Հռոմի կաթոլիկական ակադեմիայի, Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ։ Հայկական և հնդկական, մատենագրության, սանսկրիտի մասնագետ։

1841 թվականից Լուվենի համալսարանի մատենագրության և արևելյան լեզուների դասախոս։ Նևի հայագիտական գործունեությունն սկսվել է 1841 թվականից՝ «Պատմական ակնարկ հայոց լեզվի և գրականության» հոդվածի և Առաքելոց շարականի ֆրանսերեն թարգմանությամբ։ Նևը անդրադարձել է հայոց լեզվին, այբուբենին, հայ հեթանոսական պաշտամունքի առանձին կողմերին, հայ դպրության սկզբնավորմանը, քրիստոնեական կոթողներին, շարականներին, երգաբանությանը, հայրախոսությանը։

Գրել է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Եղիշեի, Թովմա Մեծոփեցու և այլոց կենսագրությունները՝ նրանց ստեղծագործությունների թարգմանությամբ ու ծանոթագրություններով, նկարագրել մոնղոլական ավերիչ արշավանքները Հայաստանում, լույս ընծայել խաչակրաց արշավանքների մասնակից բելգիացիների մասին հայկական սկզբնաղբյուրներում պահպանված տեղեկությունները, գրել Արծրունիների տան պատմությունը են։ 1855 թվականին, Փարիզի արքունական մատենադարանում պահվող երկու ձեռագրերի հիման վրա հրատարակել է «Ուսումնասիրություն Թովմա Մեծոփեցու և նրա 15-րդ դարի Հայոց պատմության մասին» աշխատությունը, իսկ 1858 թվականին Նևի թարգմանությամբ «Պատմությունը» լույս է տեսել ֆրանսերենով։ Նևի հայագիտական ուսումնասիրություններն ու թարգմանությունները ամփոփված են «Քրիստոնյա Հայաստանը և յուր գրականությունը» (1886) գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png