Jump to content

Ֆելիքս Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Հոֆման
գերմ.՝ Felix Hoffmann
Ծնվել էհունվարի 21, 1868(1868-01-21)[1]
Լյուդվիգսբուրգ, Վյուրտեմբերգի թագավորություն[1]
Մահացել էփետրվարի 8, 1946(1946-02-08)[1] (78 տարեկան)
Լոզան, Շվեյցարիա[2]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար, դեղագործ և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Bayer[2]
Գործունեության ոլորտքիմիա և Դեղատուն
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3] (1893)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
 Felix Hoffmann (chemist) Վիքիպահեստում

Ֆելիքս Հոֆման (գերմ.՝ Felix Hoffmann, հունվարի 21, 1868(1868-01-21)[1], Լյուդվիգսբուրգ, Վյուրտեմբերգի թագավորություն[1] - փետրվարի 8, 1946(1946-02-08)[1], Լոզան, Շվեյցարիա[2]), գերմանացի քիմիկոս, հերոին անվանման ներքո հայտնի դիամորֆինը առաջինը սինթեզած գիտնական։ Նրան է վերագրվում նաև ասպիրինի սինթեզը, չնայած վիճելի է՝ նա իսկապես ինքնուրու՞յն է սինթեզել ասպիրինը, թե՞ Արթուր Էյհենգրինի հրահանգով[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիա սովորել է Մյունխենի համալսարանում, 1894 թվականին ծառայության է անցել Էլբերֆելդի Bayer հետազոտական կենտրունում (այժմ Էլբերֆելդը Վուպերտալի վարչական կենտրոնն է)։

Արթուր Էյհենգրինի լաբորատորիայում աշխատելով՝ 1897 թվականի օգոստոսի 10-ին իրականացրեց իր առավել հայտնի բացահայտումը՝ առաջին անգամ ստանալով ացետիլսալիցիլաթթվի օրինակներ այն ձևով, որը հնարավոր էր կիրառել բժշկության մեջ։ Bayer-ը նոր դեղը գրանցեց ասպիրին ապրանքանշանի ներքո։ Այդ նույն տարում Հոֆմանը փորձարկումներ իրականացրեց, որոնց արդյունքում ստացավ բժշկական հերոին[6]։

Հարկ է նշել, որ երկու նյութերն էլ առաջին անգամ՝ մինչ Հոֆմանը, արդեն սինթեզվել էին (ացետիլսալիցիլաթթուն՝ Շառլ Ֆրեդերիկ Ժերարի կողմից, 1853 թվականին, հերոինը՝ Ադլեր Ռայթի կողմից), սակայն հենց Հոֆմանը կարողացավ դրանք ստանալ բժշկության մեջ կիրառելի տարբերակով[7]։

Ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Մահացել է 1946 թվականի փետրվարի 8-ին։

Ասպիրինի բացահայտման այլընտրանքային տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինի այլընտրանքային տարբերակի բացահայտման համաձայն, որը հրապարակվել է 1949 թվականին Bayer-ի աշխատակից Արթուր Էյհենգրինի կողմից՝ հենց Էյհենգրինն է ղեկավարել ասպիրինի և դրա հետ կսպվսծ մի քանի այլ նյութերի սինթեզը։ Նա նաև հաստատում էր, որ ինքն է իրականացրել ասպիրինի կլինիկական փորձարկման փուլերը։ Ի վերջո՝ նա հաստատում էր, որ ասպիրինի սինթեզի մեջ Հոֆմանի դերը սահմանափակված է՝ համաձայն իր իսկ բացահայտած մեթոդի[8]։ Էյհենգրինն իրավունք չուներ պաշտպանելու իր հեղինակային իրավունքները, քանի որ ինքը հրեական ծագում ուներ։ Հարկ է նշել, որ դեռևս 1944 թվականին նա իրեն IG Farben-ին ուղղված նամակում մատնանշել է որպես ասպիրինի գյուտարար՝ խնդրելով իրեն ազատագրել Տերեզիենշտադտի ճամբարից։

Մինչև 1999 թվականը Էյհենգրինի առաջարկած վարկածն ուշադրության չարժանացավ։ 1999 թվականին Ուոլտեր Սինդերը, ով Գլազգոյի Սթրաքլայդի համալսարանից էր, եկավ այն եզրահանգման, որ իրականում հենց Էյհենգրինի վարկածն էր ճիշտ[7]։ Bayer-ը չընդունեց այդ փաստը՝ պնդելով, թե Հոֆմանն է հայտնագործել դեղամիջոցը[9][10]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Հոֆմանն ընդգրկվել է ԱՄՆ-ի փառքի ազգային սրահի կազմի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #137596863 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.leo-bw.de/web/guest/detail/-/Detail/details/PERSON/kgl_biographien/137596863/biografie
  3. https://www-leo--bw-de.translate.goog/web/guest/detail/-/Detail/details/PERSON/kgl_biographien/137596863/biografie?_x_tr_sl=auto&_x_tr_tl=fr&_x_tr_hl=fr
  4. https://www.invent.org/inductees/felix-hoffmann
  5. Sneader, W (2000). «The discovery of aspirin: a reappraisal». BMJ (Clinical research ed.). 321 (7276): 1591–4. doi:10.1136/bmj.321.7276.1591. PMC 1119266. PMID 11124191.
  6. Felix Hoffmann
  7. 7,0 7,1 «Felix Hoffmann». Bayer: Science for a better life. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Eichengrün A. 50 Jahre Aspirin. Pharmazie 1949;4:582-4. (in German)
  9. Bayer AG: Zum Vortrag von Dr. Walter Sneader über die Entwicklung der Acetylsalicylsäure
  10. https://web.archive.org/web/20070928132933/http://pressearchiv-kubitschek.www.de/pharma-presse/presseerklaerungen/texte/pharma_medikamente/bayer/bayer_110999.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Հոֆման» հոդվածին։