Ֆադվա Սոլիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆադվա Սոլիման
արաբ․՝ فدوى سليمان‎‎
Fadwa Sulaiman.jpg
Ծնվել էմայիսի 17, 1972(1972-05-17)[1]
ԾննդավայրՀալեպ[1]
Մահացել էօգոստոսի 17, 2017(2017-08-17)[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Սիրիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Ֆադվա Սոլիման կամ Ֆադվա Սուլեյման (արաբ․՝ فدوى سليمان‎‎, մայիսի 17, 1972(1972-05-17)[1], Հալեպ[1] - օգոստոսի 17, 2017(2017-08-17)[1][2], Փարիզ[3]), ալավիական ծագմամբ սիրիացի դերասանուհի[4], հասարակական գործիչ, այլախոհ, «Սիրիայի ազատության համար պայքարող ստեղծագործ գործիչների միության անդամ»: Հայտնի է Բաշշար ալ-Ասադի ռեժիմի դեմ իր քննադատությամբ: Հակամարտության սկզբից դարձել է սիրիական ընդդիմության հայտնի դեմքերից մեկը[5][6][7][8][9][10]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆադվա Սոլիման ծնվել է 1970 թվականին Հալեպում[11]: Ավարտել է Դամասկոսի թատերական արվեստի միջազգային ինստիտուտը: Խաղացել է մի շարք ներկայացումներում, նկարահանվել հեռուստահաղորդումներում: Խաղացել է Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսի արաբական ադապտացված տարբերակում, որը բեմադրվել է Դամասկոսի «Ալ-Քաբբանի» թատրոնում:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին զանգվածային բողոքի ցույցերի սկզբում Ֆադվան այն սակավաթիվ դերասանուհիներից մեկն էր, որ բացահայտ պայքարի դուրս եկավ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ: Չնայած ձերբակալման կամ նույնիսկ մահվան սպառնալիքին՝ Ֆադվան շարունակում էր մասնակցել բողոքի ցույցերին, չնայած ծագմանը, նա հեռացել էր այն ալավիներից, ովքեր աջակցում էին Ասադին և նրա կլանին. Ըստ նրա՝ մասնակցելով բողոքի ցույցերին՝ ցանկանում է իր օրինակով փարատել այն նախապաշարմունքները, որ ալավիական համայնքը (որը կազմում է բնակչության 10% ) անխտիր աջակցում է Ասադի կառավարությանը:

Իր ելույթներում Ֆադվան կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը, քանի դեռ Ասադի ռեժիմը չի տապալվել[12]: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Պիտեր Հարլինգի՝ Ֆադվան կարողացել էր սիրիական ընդդիմության շարքերում թեթևացնել աղանդավորական հակամարտությունը: 2011 թվականի նոյեմբերին թողարկված իր վիդեո ուղերձներից մեկում նա նշել է, կառավարական անվտանգության ուժերը իրեն փնտրել են Հոմսի մոտակայքում, խոշտանգել են տեղացիներին՝ պարզելու իր գտնվելու վայրը[13]: Խուսափելով կալանքից՝ դերասանուհին փոխել է իր արտաքին տեսքը և փախել տանից[5]:

2012 թվականին ամուսնու հետ փախել են Լիբանան, այնուհետև բնակվել են Փարիզում[14]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 17-ին Սոլիմանը քաղցկեղից մահացել է Փարիզում[15]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանումը Բնօրինակ անվանում Դեր
Մոխրոտի հեքիաթը Cinderella Monogatari Ժաննա
Թոմն ու Ջերրին. մանկություն Tom & Jerry Kids Show Ջերրի
Նարուտո Naruto Ինարի
Դոռեմի ձախորդ կախարդը Ojamajo Doremi
Տանիքում ապրող Կասպերը The Spooktacular New Adventures of Casper Կետրին «Կետ» Հարվի
Գաղտնի այգին Himitsu no Hanazono Мэри Леннокс /Մարի Լենոքս
Դիգիմոնի արկածները Digimon Adventure Соре Такэноути / Սորա Տակենուչի
Փոքրիկն ու ես Aka-chan to Boku
Պոկեմոն Pokémon Ջեննի սպաներ
Սոնիկ X Sonic X Սոնիկ ոզնի
Աստրոբոյ Astro Boy Աստրո
Էմիլի քամին Kaze no Shoujo Emily պերրի Միլեր
Փոքրիկ կանայք 2. Նանն ու միսս Ջոն Wakakusa Monogatari: Nan to Jou Sensei Ջոզեֆինա «Ջո» Բեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.latimes.com/local/obituaries/la-me-fadwa-suleiman-20170817-story.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/08/17/l-actrice-et-militante-syrienne-fadwa-suleimane-est-morte_5173385_3382.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.liberation.fr/planete/2017/08/17/mort-de-fadwa-suleiman-icone-de-la-revolution-syrienne_1590477
  4. Basma Atassi (23 Nov 2011) "Q&A: Syria's daring actress", Al Jazeera.
  5. 5,0 5,1 Khaled Yacoub Oweis (Jan 5, 2012) "Syrian actress treads new stage in Syrian protests", Reuters.
  6. Amrutha Gayathri (March 31, 2012) "Fadwa Suleiman: Actress And Alawite Icon Of Syrian Revolt Warns Of Sectarian Violence", International Business Times.
  7. Deborah Pasmantier (March 30, 2012) "Actress icon of Syrian revolt warns of sectarian warfare", Agence France-Presse.
  8. Mohamed Abi Samra (16.02.2012) "Fadwa Suleiman : une pasionaria syrienne", Courrier International.
  9. Hala Kodmani (24 décembre 2011) "Fadwa Suleiman, pasionaria de Homs", Libération
  10. "Fadwa Suleiman et ses espoirs pour la Syrie", Euronews, March 27, 2012.
  11. «Who's who: Fadwa Suleiman»։ The Syrian Observer։ 2015-12-28 
  12. "Message to Canada by actor Fadwa Soliman from inside Syria.", YouTube, Dec 2, 2011.
  13. "Fadwa Sulayman syrian actress announces a hunger strike", YouTube, Nov 14, 2011.
  14. «Täuschungsversuch mit kleinen Freiheiten»։ 2012-09-21։ Վերցված է 2014-12-02 
  15. «Syrian actress who rallied crowds against Assad dies»։ Apnews.com։ Վերցված է սեպտեմբերի 3, 2017