Jump to content

Օտտո Վայնինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օտտո Վեյնինգերից)
Օտտո Վայնինգեր
Otto Weininger
Ծնվել էապրիլի 3, 1880(1880-04-03)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Մահացել էհոկտեմբերի 4, 1903(1903-10-04)[1][2][3][…] (23 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]
ինքնասպանություն[4]
ԳերեզմանMatzleinsdorf Protestant Cemetery
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա
Դավանանքլյութերականություն[4]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և հոգեբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, Գենդերային հետազոտություններ և հոգեբանություն[4]
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7]
Ազդվել էՀենրիկ Իբսեն
 Otto Weininger Վիքիպահեստում

Օտտո Վայնինգեր (գերմ.՝ Otto Weininger, ապրիլի 3, 1880(1880-04-03)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հոկտեմբերի 4, 1903(1903-10-04)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]), ավստրիացի փիլիսոփա և հոգեբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական հարուստ ընտանիքում։ 1898 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որը գերազանց ավարտել է՝ պաշտպանելով դոկտորական դիսերտացիան բիսեքսուալություն թեմայով։ Դիսերտացիան պաշտպանելուց հետո դարձել է բողոքական։

հետմահու նկար

Օտտո Վեյնինգերը ցուցադրաբար ինքնասպան է եղել հյուրանոցի այն համարում, որտեղ մահացել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Նրա ինքնասպանության հնարավոր պատճառ է համարվում «նրա կողմից քարոզվող ճգնավորության և ցանկասիրության միջև կոնֆլիկտը»[8]։ Մյուս կողմից, Վեյնինգերի ինքնասպանությունը երբեմն դասվում է «մշակութային թերարժեքության բարդույթի պատճառով առաջացող ինքնասպանությունների» թվին[9]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյնինգերի հիմնական աշխատությունը «Սեռ և բնավորություն. Սկզբունքային հետազոտություն» գիրքն է (1902), թեև եղել են նաև աշխատություններ, որոնք տպագրվել են նրա մահվանից հետո՝ «Վերջին իրերի մասին» (1904, հրատարակել է ընկերը՝ Մորից Ռապպապորտը), «Սեր և կին» (1917)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արթուր Հերբերը հրատարակեց նաև Վեյնինգերի նոթերն ու նամակները։

«Սեռ և բնավորություն. Սկզբունքային հետազոտություն» (1902)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը գրվել է բնափիլիսոփայության դիրքերից և համարվում է «տղամարդկային» և «կանացի» սկզբի հետազոտություն։ Ըստ հեղինակի՝ առաջիններին բնորոշ է գիտակցության, ստեղծագործելու և ճգնավորության բարձր մակարդակ։ Երկրորդները համարվում են գիտակցության պարզունակ մոդելի, անարդյունավետության և զգայունության կրողներ։ «Կանացի» սկիզբը բացի կանանցից բնորոշ է նաև տղամարդկանց՝ հրեաներին և սևամորթներին։ «Հրեականության մասին» գլխում Վեյնինգերը հակադրել է «կանացի» (այսինքն՝ անբարոյական) հրեականությունը «տղամարդկային» քրիստոնեությանը, որը հետագայում հիմք հանդիսացավ ավստրիացի հրեատյաց անձանց շրջանում հրեատեցության քարոզչության համար[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 [Otto Weininger Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Вейнингер, Отто (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 192—193.
  5. 5,0 5,1 5,2 Венгерова З. Вейнингер, Отто (ռուս.) // Еврейская энциклопедияСПб.: 1910. — Т. 5. — С. 383—384.
  6. 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. CONOR.Sl
  8. 8,0 8,1 Герман Свобода. Смерть Вейнингера. — 1912 (ռուս.)
  9. Григорий Чхартишвили. Писатель и самоубийство. — М: Захаров, 2008 (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վայնինգեր» հոդվածին։