Օտտո Վայնինգեր
| Ծնվել է | ապրիլի 3, 1880[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
|---|---|
| Մահացել է | հոկտեմբերի 4, 1903[1][2][3][…] (23 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6] ինքնասպանություն[4] |
| Գերեզման | Matzleinsdorf Protestant Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | լյութերականություն[4] |
| Մասնագիտություն | փիլիսոփա, գրող և հոգեբան |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, Գենդերային հետազոտություններ և հոգեբանություն[4] |
| Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[4] |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][7] |
| Ազդվել է | Հենրիկ Իբսեն |
Ներշնչվել է
| |
Օտտո Վայնինգեր (գերմ.՝ Otto Weininger, ապրիլի 3, 1880[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հոկտեմբերի 4, 1903[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]), ավստրիացի փիլիսոփա և հոգեբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեական հարուստ ընտանիքում։ 1898 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որը գերազանց ավարտել է՝ պաշտպանելով դոկտորական դիսերտացիան բիսեքսուալություն թեմայով։ Դիսերտացիան պաշտպանելուց հետո դարձել է բողոքական։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո Վեյնինգերը ցուցադրաբար ինքնասպան է եղել հյուրանոցի այն համարում, որտեղ մահացել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Նրա ինքնասպանության հնարավոր պատճառ է համարվում «նրա կողմից քարոզվող ճգնավորության և ցանկասիրության միջև կոնֆլիկտը»[8]։ Մյուս կողմից, Վեյնինգերի ինքնասպանությունը երբեմն դասվում է «մշակութային թերարժեքության բարդույթի պատճառով առաջացող ինքնասպանությունների» թվին[9]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեյնինգերի հիմնական աշխատությունը «Սեռ և բնավորություն. Սկզբունքային հետազոտություն» գիրքն է (1902), թեև եղել են նաև աշխատություններ, որոնք տպագրվել են նրա մահվանից հետո՝ «Վերջին իրերի մասին» (1904, հրատարակել է ընկերը՝ Մորից Ռապպապորտը), «Սեր և կին» (1917)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արթուր Հերբերը հրատարակեց նաև Վեյնինգերի նոթերն ու նամակները։
«Սեռ և բնավորություն. Սկզբունքային հետազոտություն» (1902)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը գրվել է բնափիլիսոփայության դիրքերից և համարվում է «տղամարդկային» և «կանացի» սկզբի հետազոտություն։ Ըստ հեղինակի՝ առաջիններին բնորոշ է գիտակցության, ստեղծագործելու և ճգնավորության բարձր մակարդակ։ Երկրորդները համարվում են գիտակցության պարզունակ մոդելի, անարդյունավետության և զգայունության կրողներ։ «Կանացի» սկիզբը բացի կանանցից բնորոշ է նաև տղամարդկանց՝ հրեաներին և սևամորթներին։ «Հրեականության մասին» գլխում Վեյնինգերը հակադրել է «կանացի» (այսինքն՝ անբարոյական) հրեականությունը «տղամարդկային» քրիստոնեությանը, որը հետագայում հիմք հանդիսացավ ավստրիացի հրեատյաց անձանց շրջանում հրեատեցության քարոզչության համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 [Otto Weininger Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- 1 2 3 4 5 6 Вейнингер, Отто (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 192—193.
- 1 2 Венгерова З. Вейнингер, Отто (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1910. — Т. 5. — С. 383—384.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ CONOR.Sl
- 1 2 Герман Свобода. Смерть Вейнингера. — 1912 (ռուս.)
- ↑ Григорий Чхартишвили. Писатель и самоубийство. — М: Захаров, 2008 (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Отто Вейнингер «Пол и характер» Արխիվացված 2008-08-03 Wayback Machine (ռուս.)
- Отто Вейнингер «Последние слова» Արխիվացված 2015-04-05 Wayback Machine (ռուս.)
- Евгений Берштейн. Трагедия пола: две заметки о русском вейнингерианстве (ռուս.)
- Евгений Беркович. Еврейская самоненависть (Трагедия Отто Вейнингера) (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վայնինգեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1903 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ավստրիացի հոգեբաններ
- Ինքնասպան գրողներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ինքնասպան փիլիսոփաներ
- Հրեա փիլիսոփաներ
- Ավստրիացի փիլիսոփաներ
- Գիտությունների դոկտորներ