Jump to content

Օսկար Սոնեջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Սոնեջի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օսկար Սոնեջի Մասանդ
Քաղաքացիությունը Անդորրա Անդորրա
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1976(1976-03-26)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Անդորրա լա Վելյա, Անդորրա
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անդորրա Անդորրա (մինչև 17)
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-2001 Իսպանիա Անդորրա
2001 Անդորրա Սան Ժուլիա
2002 Իսպանիա Անդորրա
2002 Իսպանիա Սեո դե Ուրժել
2003-2008 Իսպանիա Անդորրա
2008-2012 Անդորրա Սանտա Կոլոմա
2012-2013 Անդորրա Լուիզիտանս 13 (0)
2014 Իսպանիա Անդորրա 26 (3)
2014-2015 Անդորրա Լուիզիտանս 17 (3)
2015-2016 Անդորրա Սան Ժուլիա 14 (3)
Ազգային հավաքական
1997-2015 Անդորրա Անդորրա 105 (4)
Մարզչական կարիերա
2015-մ.հ. Անդորրա Անդորրա (մինչև 17)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օսկար Սոնեջի Մասանդ (կատ.՝ Òscar Sonejee Masand, մարաթհի՝ ऑस्कर सोनेजी, մարտի 26, 1976(1976-03-26)[1][2], Անդորրա լա Վելյա, Անդորրա), հնդկական ծագմամբ անդորրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Համարվում է Անդորրայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի (մինչև 17 տարեկաններ) գլխավոր մարզիչը։

1997 թվականին նա սկսում է իր կարիերան «Անդորրա» ակումբի կազմում։ 2001 թվականին նա հանդես է գալիս «Սան Ժուլիա» ակումբի կազմում, իսկ 2002 թվականին համարվում էր «Սեո դե Ուրժել» ակումբի ֆուտբոլիստը։ 2003 թվականից 2008 թվականը հանդես է եկել «Անդորրա» ակումբի կազմում։ 2008 թվականին տեղափոխվել է «Սանտա Կոլոմա» և ակումբի հետ միասին երկու անգամ դարձել է չեմպիոն և Անդորրայի գավաթի դափնեկիր։ 2012 թվականին դառնում է «Լուզիտանս» ակումբի ֆուտբոլիստը, որի կազմում դառնում է առաջնության չեմպիոն և սուպերգավաթի դափնեկիր։ Եվրոգավաթային մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման[3]։

Անդորրայի ազգային հավաքականի կազմում Սոնեջին ռեկորդակիր է համարվում անցկացրած հանդիպումների քանակով։ Նրա հաշվին կա 105 հանդիպում և հեղինակած 4 գոլ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից 2001 թվականը եղել է «Անդորրա» ակումբի ֆուտբոլիստը, որը հանդես էր գալիս Իսպանիայի ցածրագույն դիվիզիոններում։ 1997-98 թվականների մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում[4]։ 2001-02 թվականների մրցաշրջանում հանդես է եկել «Սան Ժուլիա» ակումբի կազմում՝ Անդորրայի առաջնությունում։ Օսկարը մասնակցություն է ունեցել Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի շրջանակներում կայացած «Կոլրեյնի» դեմ խաղին։ Երկու խաղերի արդյունքում «Սան Ժուլիան» զիջում է մրցակցին[3]։ Հետո Օսկարը վերադառնում է «Անդորրա»։ 2002-03 թվականների մրցաշրջանի առաջին մասը Սոնեջին անցկացնում է «Սեո դե Ուրժել» ակումբի կազմում, ինչից հետո կրկին համալրում է «Անդորրայի» կազմը[5]։

2008 թվականի ամռանը Սոնեջին դառնում է «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստը։ 2008 թվականի հուլիսին նա երկու խաղ է անցկացնում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում ընդդեմ «Կաունասի»[6]։ 2008-09 թվականների մրացշրջանում ակումբի հետ միասին դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր և Գավաթի դափնեկիր[5]։

2009 թվականին որպես ֆիզպատրաստության մարզիչ աշխատել է «Սանտա Կոլոմաում» և Անդորրայի պատանեկան հավաքականում[7]։ 2009 թվականի հոկտեմբերին Օսկարը ուներ հնարավորություն հնդկական «Չյորչիլ Բրազերս» տեղափոխվելու համար[8]։ 2009-10 թվականների մրցաշրջանում Սոնեջին չորս խաղ է անցկացնում Անդորրայի առաջնությունում, իսկ ակումբը չեմպիոն է դառնում[5]։

2010 թվականի հուլիսին Սոնեջին մեկ խաղ է անցկացնում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կայացած «Բիրկիրկարայի» դեմ։ Երկու խաղերի հաշվարկով «Սանտա Կոլոման» չի անցնում հաջորդ փուլ[9]։ 2010-11 թվականների մրցաշրջանում ակումբի հետ միասին նա երկրորդ անգամն անընդմեջ դառնում է առաջնության չեմպիոն[10]։ 2011 թվականի հունիսին Սոնեջին մեկ հանդիպման է մասնակցում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում։ Այս անգամ էլ նրանց չի հաջողվում անցնել մյուս փուլ[11]։ 2011-12 թվականների մրցաշրջանում «Սանտա Կոլոման» դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր և իրենից առաջ է թողնում միայն «Լուզիտանսին»[12]։ Այդ մրցաշրջանում նրանք նաև դառնում են Անդորրայի գավաթի դափնեկիր։ 2012 թվականի հուլիսին Օսկարը մասնակցում է խորվաթական «Օսիեկա» ակումբի դեմ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղին։ Անդորրացիները երկու խաղերի ընդհանուր 4-1 հաշվով պարտվում են վերջինիս[13]։

2012-13 թվականների մրցաշրջանը Սոնեջին մեկնարկում է «Լուզիտանս» ակումբում, որի հետ այդ մրցաշրջանում դառնում է Անդորրայի չեմպիոն։ Սոնեջին այդ մրցաշրջանում անցկացնում է 9 խաղ[5]։ 2013 թվականի հուլիսին անդորրացի ֆուտբոլիստը մասնակցում է Եվրոպայի լիգայի որակավորման փուլում կայացած «Ստրեյմուրի» դեմ երկու խաղերին։ «Լուզիտանսը» այդ խաղերում զիջում է մրցակցին, իսկ Սոնեջին երկու խաղերում էլ դեղին քարտ է ստանում[14]։ 2013 թվականի սեպտեմբերին ակումբի հետ միասին նա դառնում է Անդորրայի սուպերգավաթի դափնեկիր[15]։

2013-14 թվականների մրցաշրջանի երկրորդ մասը Սոնեջին անցկացնում է «Անդորրա» ակումբի կազմում, որտեղ նա մասնակցելով 26 հանդիպման դառնում է 3 գոլի հեղինակ[5]։ Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադառնում է «Լուզիտանս»[16]։ 2014-15 թվականների մրցաշրջանում անդորրացի ֆուտբոլիստը առաջնությունում մասնակցում է 12 հանդիպման և դառնում է երկու գոլի հեղինակ։ Առաջնությունը ակումբը ավարտում է մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելով։ Անդորրայի գավաթի խաղարկություն Սոնեջին մասնակցում է երկու խաղի և դառնում է մեկ գոլի հեղինակ[17]։ 2015 թվականի հուլիսին Սոնեջին մասնակցում է Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ արտագնա խաղին[18]։

2015 թվականի ամռանը Սոնեջին կրկին դառնում է «Սան Ժուլիայի» ֆուտբոլիստը։ Ակումբի կազմում անդորրացի ֆուտբոլիստը դառնում է առաջնության բրոնզե մեդալակիր և հասնում է մինչև Անդորրայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նրանք զիջում են «Էնգորդանին»[19]։

Կարիերան հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդորրայի ազգային հավաքականը կազմավորվում է 1996 թվականին և շուտով դրանից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Մանոել Միլուիրը սկսում է հրավիրել Սոնեջիին ազգային հավաքական։ Այդ ժամանակ Օսկարը 21 տարեկան էր։ Անդորրայի հավաքականը համարվում է համաշխարհային ֆուտբոլի աութսայդերներից մեկը[20]։

1997 թվականի հունիսի 22-ին Սոնեջին իր նորամուտն է նշում Անդորրայի հավաքականի կազմում՝ ընդդեմ Էստոնիայի ազգային հավաքականի[21]։ Երեք տարի անց Լատվիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Սոնեջին իր առաջին գոլն է հեղինակում հավաքականի կազմում[22]։ 1998 թվականի հունիսի 24-ին մասնակցում է Ադրբեջանի հավաքականի դեմ կայացած խաղին։ Խաղն ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ ակումբին պատմության մեջ առաջին անգամ հաջողվում է չպարտվել[23]։

2000 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Սոնեջին մասնակցում է բոլոր 10 խաղերին։ 2000 թվականի փետրվարին Սոնեջին հայտավորվում է Ռոթմանս մրցաշարի համար։ Այնտեղ նա մասնակցում է երեք խաղի։ Անդորրան զբաղեցնում է երեք երրորդ հորիզոնականը խմբում՝ զիջելով Ալբանիային և Մալթային[24]։ Մալթայի դեմ կայացած խաղում Սոնեջին աչքի է ընկնում հեղինակած գոլով։ 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում անդորրացի ֆուտբոլիստը մասնակցություն է ունենում բոլոր 10 խաղերում[16]։

2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Սոնեջին մասնակցում է ութ հանդիպման։ 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Անդորրայի հավաքականը վաստակում է 5 միավոր և այդ արդյունքը համարվում է հավաքականի համար լավագույնը բոլոր ընտրական մրցաշարերի պատմության մեջ։ Այդ ժամանակ հավաքականը մեկ անգամ հաղթել էր Մակեդոնիայի ազգային հավաքականին և երկու անգամ ոչ-ոքի է ավարտել կրկին Մակեդոնիայի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերը։ Սոնեջին մասնակցել է բոլոր 12 խաղերին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, Օսկարը ինքնագոլի հեղինակ է դառնում[25]։ 2006 թվականին Սոնեջին, որպես Անդորրայի ազգային հավաքականի թմավագ մասնակցում է ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակի քվեարկության փուլին և քվերակում է Զինեդին Զիդանի օգտին[26]։

2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Օսկար Սոնեջին մասնակցում է կայացած 12 խաղերից 11-ին։ 2010 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում Սոնեջին մասնակցում է արդեն կայացած 10 խաղերից յոթին։ Ղազախստանի ազգային հավաքականի դեմ խաղում Սոնեջին հեղինակում է Անդորրայի հավաքականի երրորդ գոլը այդ խաղում[27]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Սոնեջին անցկանցում է չորս հանդիպում։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում, Սոնեջին գրավում է Սերգեյ Պաշենկոյի պաշտպանած դարպասը[28]։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտարական մրցաշարում Սոնեջին մասնակցել է երկու խաղի[16]։

Նրա վերջին ընտրական մրցաշարն է դառնում Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլը, որում նա Սոնեջին մասնակցում է յոթ հանդիպման։ Իր վերջին խաղը հավաքականի կազմում Սոնեջին անցկացնում է 2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացած Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի դեմ[29]։

Օսկար Սոնեջին հանդես է եկել ազգային հավաքականի կազմում, որպես թմավագ։ Անդորրայի հավաքականի կազմում ընդհանուր հաշվարկով նա անցկացրել է 105 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ Նա ռեկորդակիր է համարվում հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով և երկրորդն է լավագույն ռմբարկուների ցանկում. նա զիջում է միայն Իլդեֆոնս Լիմային (նրա հաշվին կա 11 գոլ)[30]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սոնեջին Էլեյ Կազալսի հետ միասին գլխավորում է մինչև 17 տարեկանների Անդորրայի պատանեկան հավաքականը[31]։ 2017 թվականին Սոնեջին պատանեկան հավաքականին հասցնում է Մալթայում ընթացող ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարին։ Անդորրացիները հաղթում են Ջիբլարթարի և Մալթայի հավաքականներին և ոչ-ոքի է խաղում Հայաստանի հավաքականի հետ[32]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնեջին ունի հնդկական արմատներ, նրա ծնողները ապրում են Մումբային։ Աշխատում է, որպես ապահովագրական գործակալ[33][34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Վիճակագրությունը UEFA.com կայքում
  4. Օսկար Սոնեջի պրոֆիլը BDFutbol կայքում
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
  6. «Матчи против «Каунаса»» (անգլերեն). transfermarkt.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  7. Ляпин, Максим (02.09.2010). «Зарплата – от 1500 до 2500. Костяк сборной Андорры составляют «белые воротнички», чей месячный доход составляет меньшую сумму, чем у наших игроков первого дивизиона» (ռուսերեն). Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  8. Rahul Bali (11.10.2009). «I-League: Your ITC Request For Sonejee Can't Be Processed — AIFF To Churchill Brothers» (անգլերեն). Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Матчи против «Биркиркары»» (անգլերեն). transfermarkt.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  10. «Шестой титул ФК «Санта-Колома»» (ռուսերեն). UEFA.com. 06.03.2009. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  11. «Матчи против «Ф91 Дюделанж»» (անգլերեն). transfermarkt.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  12. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  13. «Матчи против «Осиека»» (անգլերեն). transfermarkt.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  14. «Матчи против «ЭБ/Стреймур»» (անգլերեն). transfermarkt.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  15. «Протокол матча «Лузитанс» — «Унио Эспортива Санта-Колома» (1:0)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 16,2 «Профиль игрока» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  17. «Профиль игрока в чемпионате Андорры 2014/15» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  18. «Профиль игрока в Кубке Андорры 2015» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  19. «Полуфинал. 06.03.2016. Протокол матча «Сан-Жулиа» — «Энгордань» (1:2)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  20. «Рейтинг сборных» (անգլերեն). Официальный сайт ФИФА. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  21. «Football MATCH: 22.06.1997 Estonia v Andorra» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  22. «Football MATCH: 25.06.1997 Latvia v Andorra» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  23. «Football MATCH: 24.06.1998 Andorra v Azerbaijan» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  24. «Football MATCH: 08.02.2000 Malta v Andorra» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  25. «Football MATCH: 12.10.2005 Andorra v Armenia» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  26. «Лучший игрок мира-2006. Кто за кого голосовал» (ռուսերեն). Dynamomania.com. 19.12.2006. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  27. «Football MATCH: 09.09.2009 Andorra v Kazakhstan» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  28. «Football MATCH: 14.08.2013 Moldova v Andorra» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  29. «Football MATCH: 12.11.2015 Andorra v St. Kitts/Nevis» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  30. «Andorra international footballers of all-time» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  31. «La selecció sub16, a punt pel UEFA DEVELOPMENT TOURNAMENT de Montenegro» (կատալաներեն). faf.ad. 09.04.2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
  32. «Campions d'ara. Promeses del futur» (կատալաներեն). faf.ad. 19.02.2017. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  33. Lucy Turner (08.03.2007). «Sonejee's Andorran odyssey» (անգլերեն). UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.()
  34. Marcus Mergulhao (06.10.2009). «Sonejee Masand set to join Churchill Brothers» (անգլերեն). The Times of India. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Սոնեջի» հոդվածին։