Օսկար Արիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիաս Սանչես Օսկար
Óscar Rafael de Jesús Arias Sánchez
Դրոշ
Դրոշ
(48-րդ) Կոստա Ռիկայի նախագահ
2006 թվականի մասյիսի 8 - 2010 թվականի մայսի 10
Նախորդող Դե լա Էսպրիելյա Աբել Պաչեկո
Հաջորդող Լաուրա Չինչիլյա
Դրոշ
Դրոշ
(43-րդ) Կոստա Ռիկայի նախագահ
1986 թվականի մայիսի 8 - 1990 թվականի մայիսի 8
Նախորդող Լյուիս Ալբերտո Մոնխե
Հաջորդող Ռաֆայել Անխել Կալդերեոն Ֆուրնյե
 
Կուսակցություն՝ Ազգային ազատագրման կուսակցություն
Կրթություն՝ Կոստա Ռիկայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր 1940 թվականի սեպտեմբերի 13
Ծննդավայր Կոստա Ռիկա, Էրեդիա
Քաղաքացիություն  Կոստա Ռիկա
Ամուսին Margarita García
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Օսկար Ռաֆայել դե Հեսուս Արիաս Սանչես (իսպ.՝ Óscar Rafael de Jesús Arias Sánchez, սեպտեմբերի 13, 1941(1941-09-13)[6][7][8][…], Էրեդիա, Կոստա Ռիկա[9] և Սան Խոսե, Կոստա Ռիկա[10]), Կոստա Ռիկայի պետական և քաղաքական ակտիվիստ, 1986-1990 և 2006-2010 թվականներին Կոստա Ռիկայի նախագահ և այդ երկրի պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակակիրը, որը մրցանակ ստանալուց հետո ստանձնեց նախագահի պաշտոնը։ 1987 թվականին նա ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում բարձրացած քաղաքացիական պատերազմների դադարեցման մեջ ջանքեր գործադրելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գործարարի ընտանիքում՝ երկրում ամենահայտնի և հարուստ ընտանիքներից մեկում։ Ավարտել է Կոստա Ռիկայի համալսարանը, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան իրավունքի և տնտեսագիտության ոլորտներում, այնուհետև Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց, որտեղ ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան։

1970 թվականի կեսերին ընդունվել է Ազգային ազատագրման կուսակցություն և դարձել դրա միջազգային քարտուղարը, այնուհետև՝ գլխավոր քարտուղարը։

1972 թվականին նշանակվել է ազգային պլանավորման և տնտեսագիտության նախարար։ 1974 թվականին Էսսեկսա համալսարանում քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել։

1978-1970 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր։

1986 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 52% ձայն։

Խաղաղապաշտպան գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Արիասը մեծ դեր է ունեցել Սալվադորում և Գվատեմալայում քաղաքացիական պատերազմները դադարացնելու գործում։ Արիասը համաշխարհային կառավարման ծրագիր է մշակել։ Նրա առաջարկները հավանության են արժանացել Կենտրոնական Ամերիկայի բոլոր երկրների ղեկավարների կողմից, և արդյունքում ստորագրվել է «Էսկիպուլաս II պայմանագիրը»։ Արիասը նաև կոչ է արել տարածաշրջանում ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակ և պայքարել է Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի ստեղծման համար։ Այդ գործունեության համար Արիասը նույն թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

1969 թվականին Կոստա Ռիկայի Սահմանադրության մեջ կատարվեցին շտկումներ, համաձայն որոնց՝ նախագահները չէին կարող վերընտրվել։ Սակայն 2000 թվականին Արիասը երկրի Բարձրագույն դատարանում վիճարկեց այդ շտկումները։ Սկզբում Բարձրագույն դատարանը մերժեց նրան, բայց 2003 թվականին Օսկար Սանչեսը կրկին հայց ներկայացրեց։ Նրան աջակցեցին երկրի նշանավոր քաղաքական գործիչներից շատերը։ Արդյունքում նրան թույլատրվեց նորից մասնակցել նախագահական ընտրություններին։

2006 թվականի ընտրություններին Արիասը գերազանցեց իր գլխավոր մրցակից Սոլիս Օտտոնին ոչ ավելի, քան ընտրողների ձայների մեկուկես տոկոսով։ Իր երկորդ նախագահության ժամանակ Արիասը մեծ ուշադրություն է դարձրել կրթությանը։ Նրա շնորհիվ նորից անցկացրին ստանդարտացված ակադեմիական թեստեր նախնական և միջին դպրոցի ավարտին։ 2009 թվականին՝ Հոնդուրասում քաղաքական ճգնաժամի ժամանակ, Արիասը որպես միջնորդ հանդես է եկել Մանուել Սելայի և Ռոբերտո Միչելետիի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Արիասը մշակել է համաձայության յոթ կետ, որոնք չէին հակասի Հոնդուրասի սահմանադրությանը։

Նախագահի պաշտոնը լքելուց հետո Արիասը ոչ կառավարական գործունեություն է սկսել, որն առնչվում էր մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական ազատությանը և այլն։

2009 թվականի օգոստոսի 11-ին Օսկար Արիասի մոտ հայտնաբերվեց գրիպի վիրուս՝ H1N1: Այսպիսով, նա դարձավ աշխարհում ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը վարակվել է Խոզի գրիպով[11][12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

22 տարի՝ մինչև 1996 թվականը, Օսկար Արասն ամուսնացած էր Մարգարիտա Պեոնի հետ, որից ունեցել է երկու դուստր։ 2012 թվականի նոյեմբերին Արիասը հայտնել է, որ ամուսնանալու է Սյուզաննա Ֆիշելի (Suzanne Fischel) հետ, որի հետ համատեղ ապրել է երեք տարի[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Արիաս» հոդվածին։
Նախորդող՝
Աբել Պաչեկո
Կոստա Ռիկայի նախագահ
2006-2010
Հաջորդող՝
Լաուրա Չինչիլյա