Օշան թաղիքային
| Օշան թաղիքային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
| Ենթաընտանիք | Salsoloideae |
| Տրիբա | Caroxyleae |
| Ցեղ | Kaviria |
| Տեսակ | Օշան թաղիքային (K. tomentosa) |
| Միջազգային անվանում | |
| Kaviria tomentosa | |
Օշան թաղիքային (լատիներեն՝ Salsola tomentosa), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-30 սմ բարձրությամբ, պառկած կամ վեր բարձրացող ընձյուղներով մոխրագույն կիսաթուփ է։ Կիսագլանիկանման տերևների երկարությունը 5-10 մմ է։ Ցողունները և տերևներն ծածկված են խորդուբորդ կամ ճյուղավորված կիսաառսեղմ մազիկներով։ Նշտարաձև, դեղնավուն, թաղանթային ծաղկապատի մասերը վերևում սրացած են, պտղի ժամանակ՝ սևավուն կամ ծիրանագույն թևերով, 2,4-2,7 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի (Արմավիր, Արևշատ, Զովաշեն, Գառնի, Երախ, Վեդի, Շահումյան) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Թուրքմենստանում և Աֆղանստանում[1]։
էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, քարքարոտ գիպսակիր, կավային լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։
Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա։ Պահպանություն չի իրականացվում[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան թաղիքային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան թաղիքային» հոդվածին։ |
|
| ||||||||||