Օնուկա (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնուկա
Мария Сорокина, Ната Жижченко, Дарина Серт .jpg
Ժանրերփորձարարական երաժշտություն
Գործունեություն2013
Պարգևներ
Կայքonuka.ua
Commons-logo.svg ONUKA Վիքիպահեստում

ONUKA (ուկրաիներեն՝ «Онука», Թոռնուհի), ուկրաինական էլեկտրո-ժողովրդական երաժշտական խումբ։ Ստեղծվել է 2013 թվականին երաժիշտներ Եվգեն Ֆիլատովի և Նատալյա Ժիժչենկոյի կողմից[1][2][3]։ Խմբի մյուս անդամներն են Դարինա Սերտը (ստեղնաշարայիններ, բեք վոկալիստ), Մարիա Սորոկինան (հարվածային գործիքներ) և Եվգեն Յովենկոն (բանդուրա)։ Խմբի գործիքավորումը ներառում է էլեկտրոնային հարվածային գործիքներ, տրոմբոններ, գալարափող և ուկրաինական ազգային երաժշտական գործիքներ` բանդուրա և սոպիլկա[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնուկա բառն ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «թոռնուհի», և խումբն այդպես է կոչվել ի պատիվ երգչուհի Նատա Ժիժչենկոյի պապի՝ ազգային երաժշտական գործիքներ ստեղծող հայտնի վարպետ Ալեքսանդր Շլյոնչիկի[5]։ Ժիժչենկոն իր երաժշտական կարիերան սկսել է «Tomato Jaws» երաժշտական խմբում, որը հիմնադրել է եղբոր հետ։ «Tomato Jaws» խումբը ակտիվ է եղել 11 տարի[6]։ Խմբի մի քանի երգերի ռեմիքսներ են արվել Ֆիլատովի «The Maneken» խմբի կողմից, և ի վրջո ստեղծվել է Օնուկան։ Գլխավոր երգիչ Նատա Ժիժչենկոն հավատում է, որ կարող է վերակենդանացնել հին ավանդույթները և դասական ժողովրդական գործիքները (ինչպիսիք են բանդուրան և սոպիլկան), որոնք անհետացել են խորհրդային ժամանակներում[7]։

2017 թվականին Օնուկան ելույթ է ունեցել «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ընդմիջման ժամանակ՝ հանդես գալով NAONI ժողովրդական նվագախմբի հետ[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնուկայի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 15-ին և ազատ հասանելի է համացանցում[9][10]։ Այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում[11][12][13]՝ առաջ անցնելով Օկեան Էլզի խմբից[14]։ Նրանց առաջին մինի ալբոմը, որ կոչվում է Look, թողարկվել է մայիսի 15-ին և iTunes-ում իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում[15]։ Օնուկան իր երկրորդ մինի ալբոմը՝ Vidlik , թողարկել է 2016 թվականի փետրվարի 8-ին։ Վերջինս ներառում էր 5 երգ` Svitanok, Vidlik, Other (Intro), Other և 19 86[16] (ուկրաիներեն և անգլերեն[17][18]): Ժիժչենկոն նշում է Չերնոբիլի աղետը և դրա ազդեցությունը Ուկրանիայի ու ալբոմի վրա[19]։ Մինի ալբոմի անվանումը՝ Vidlik, նշանակում է նոր սկիզբ կամ հետհաշվարկ[20]։

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
UKR
Onuka
Mozaika
  • Թողարկում՝ մարտի 22, 2018
  • Լեյբլ՝ Vidlik Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
UKR
Look
Vidlik
  • Թողարկում՝ փետրվարի 22, 2016
  • Լեյբլ՝ VIDLIK
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
UKR
"Look" 2013 Look and Onuka
"Time" 2015
"Misto"
"City" ոչ ալբոմի սինգլ
"Vidlik" 2016 Vidlik
"19 86"
"Այլ"

(featuring NAONI Orchestra)

"Vsesvit" 2017 Mozaika
"—" նշանակում է, որ չի ընդգրկվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնուկան առաջադրվել է ուկրաինական «Յունա» երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Petrenko Victoria (March 5, 2015)։ «Entertainment Guide March 3 - March 17»։ Վերցված է June 26, 2015 
  2. «Onuka»։ Վերցված է Aug 3, 2015 
  3. Maurice Loulou։ «ONUKA»։ Justemagazine։ Juste Magazine։ Վերցված է հունվարի 28, 2016 
  4. «Onuka USA & Canada Tour Announce»։ June 23, 2015։ Վերցված է August 3, 2015 (չաշխատող հղում)
  5. Demskaya Aleksandra։ «ONUKA: Ukraine’s electronic miracle»։ EMPR։ EMPR։ Վերցված է նոյեմբերի 4, 2015 
  6. «PressReader.com - Connecting People Through News»։ www.pressreader.com։ Վերցված է 2016-08-02 
  7. «Lyricism under Pressure: Naadya, Onuka, The Cancel, and KSKY»։ Far From Moscow։ Far From Moscow։ Վերցված է հունվարի 28, 2016 (չաշխատող հղում)
  8. «ONUKA & NAONI - Interval Act at Eurovision Song Contest Grand Final 2017»։ մայիսի 14, 2017 
  9. Новий альбом ONUKA з’явився в мережі // inspired — Сергій Пішковцій /15 жовтня 2014.
  10. ONUKA випустила дебютний альбом // open.ua — Олексій Подчашинский/15 жовтня 2014
  11. ONUKA презентувала дебютний альбом 'ONUKA' // liroom.com.ua
  12. УКРАЇНСЬКА ГРУПА ONUKA випустив свій дебютний АЛЬБОМ Archived 2014-10-23 at the Wayback Machine. // xxl.ua
  13. АЛЬБОМ ONUKA ОЧОЛИВ УКРАЇНСЬКИЙ ЧАРТ ITUNES Archived 2018-12-22 at the Wayback Machine. // cultprostir.com.ua — 19 жовтня 2014
  14. Дебютний альбом ONUKA віпередів «Океан Ельзи» на iTunes // zaxid.net — Дарина Цвях, 20 жовтня 2014
  15. 15,0 15,1 Romanyshyn Yuliana (April 3, 2015)։ «Discover Onuka, Ukraine's electronic wonder»։ Վերցված է June 26, 2015 
  16. «VIDLIK»։ RateYourMusic։ RateYourMusic։ Վերցված է փետրվարի 9, 2016 
  17. «Vidlik»։ MusicBrainz 
  18. «ONUKA записала альбом, вдохновленный Чернобыльской катастрофой»։ Cultprostir։ 2016-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2018-05-06 
  19. «ONUKA оспівала проблему Чорнобиля в новому альбомі»։ TSN։ TSN։ Վերցված է փետրվարի 9, 2016 
  20. «Vidlik»։ Beatport։ Beatport, LLC։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է փետրվարի 28, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]