Բանդուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանդուրա
Stamp 2011 Bandura crop.png
ՈրակավորումԱղելարային կսմիթային նվագարան և տփիկային կիթառ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321-5 և 314.122[1]
Bandura range.tif
Տորբոն

Բանդուրա, (ուկր.՝ бандура), ուկրաինական բազմալար կսմիթային երաժշտական գործիք։ Հայտնի է 16-րդ դարից։ Իրանը կլոր է կամ ձվաձև, լարերը ձգված են վզիկի (բասեր՝ նվագակցելու համար) և հնչերեսի կողքի վրա («ենթալարեր», որոնցով կատարվում է մեղեդին)։ Նվագելիս լարերը սեղմելով չեն կարճացվում։ Ձայնն ուժեղացնելու նպատակով հաճախ կսմիթվող մատներին հագցնում են փայտյա կամ մետաղյա կնտնտոց։ Հին բանդուրան կոչվում էր կոբզա։ Ժողովրդական երգիչ-երաժիշտները բանդուրայով նվագակցում էին իրենց երգեցողությանը։ Ներկայումս բանդուրան կատարելագործվել է, ստեղծվել են նվագախմբային տարբերակներ, ասպարեզ են եկել բանդուրահարների կապելլաներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Musical Instrument Museums Online
  2. ՀՍՀ, հատոր 2, էջ 279։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png