Օձապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օձագապար` Տրանսֆեգերաշի մայրուղու հատվածում

Օձապար[1], օձագալար(ք)[2], սերպանտին ( ֆր.՝ serpentin, լատ.՝ serpens, serpentis - «օձ» [3][4] բառից), օձաժապավենի նման գալարապտույտ ճանապարհ (կամ նրա հատվածները՝ կտրուկ ոլորներով և հանգույցներով)[5]։ Օձապարը լեռնալանջերի վրա ծրագծի ուղղության կտրուկ փոփոխության համար կիրառվող կոր է։ Գետահովտային ընթացքի դեպքում ճանապարհի ուղղության կտրուկ փոփոխության համար կիրառվող կորը կոչվում է օձագալար, արտաքինից նմանվում է օձապարին[1]։

Շատ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում ավտոմոբիլային ճանապարհների անցկացման ժամանակ ճանապարհի տրված թեքություններ ստանալու համար ստեղծում են հատուկ տեսակի կորեր՝ համաչափ օձապարեր[6]՝ շրջադարձերի մեծ անկյուններով և անցման կորերով, ինչը թույլ է տալիս իրականացնել գծի զարգացում՝ մեծ երկարության վրա կտրուկ վերելքներն ու իջեցումները հաղթահարելու նպատակով։ Նման կորացումները կոչվում են օձապարեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օձապարի շրջադարձի անկյունը շատ մեծ է, կորը տեղադրում են ոչ թե անկյունի ներսում, այլ դրսից։

Օձապարերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձապարերը հիմնականում լինում են երկու տեսակի՝

  • I տեսակի, որոնց օժանդակ կորերի ուռուցիկությունները տեղակայված են տարբեր ուղղություններով. դրանք կարող են լինել համաչափ և անհամաչափ.
  • II տեսակի, որոնց օժանդակ կորերը տեղակայված են մեկ ուղղությամբ. դրանք կարող են լինել լիարժեք — հիմնական կորի կենտրոնը շեղված է շրջադարձի անկյան գագաթի համեմատ, և կիսաօձապար — հիմնական կորի կենտրոնը գտնվում է գծի վրա, որը ուղղահայաց է շրջադարձի անկյան կողմերից մեկին[7]:

Օձապարի հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիարժեք օձապարի հանգույցը բաղկացած է հետևյալ հիմնական տարրերից՝ հիմնական կորից, դրա շառավղից, կենտրոնական անկյունից, օձապարի անկյունից, օժանդակ (հակադարձ) կորերից, կորերի (հիմնական և կցորդող) տանգենսների միջև ուղիղ ներդիրներից, օժանդակ կորի անկյունից և վզիկից (բկանցկից)՝ (օձապարի առանցքների միջև հեռավորությունը հանգույցի ամենանեղ տեղում):

Հիմնական կորի և օժանդակ կորերի շառավիղների չափերը, ուղիղ ներդիրների և վզիկի երկարությունն ընտրվում են՝ կախված տեղանքի չափորոշ, տեղագրական, երկրաբանական և ջրաբանական պայմաններից։

Օձապարի հանգույցի նախագծումը դրա տարրերի հաշվարկումն է և տեղանքում հողային պաստառի տեղադրման հնարավորության ստուգումը։ Հողային պաստառի նախագծման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվում է դրա կայունության ապահովմանը և փոխադրամիջոցների երթևեկության համար նորմալ պայմանների ստեղծմանը։

ՀՀՇՆ IV-11.05.02-99[1] նախատեսված են օձապարերի տարրերի նախագծման նորմեր։ Օձապարի հաշվարկման և նշահարման համար մշակված են հատուկ աղյուսակներ՝ նախագծողների և ճանապարհաշինարարների աշխատանքը հեշտացնելու համար[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ՀՀ շինարարական նորմեր»։ www.mud.am։ էջ 61։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2020-08-09 
  2. «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Серпантин»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-08-09 
  3. Большой толковый словарь русского языка. Гл. ред. С. А. Кузнецов. Первое издание: СПб.: Норинт, 1998.
  4. Крысин Л.П. Толковый словарь иностранных слов
  5. Серпантин, Л. Г. Бабенко. Большой толковый словарь русских существительных. АСТ-Пресс Книга, 2009 г.
  6. «7. Разбивка серпантины (օձապարի նշահարում)»։ StudFiles (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-09 
  7. П.К. Дуюнов (2016)։ «Экологическая безопасность строительства и городского хозяйства. Проектирование трасс на подходах к перевалу.»։ www:journal.samgasu.ru։ Вестник СГАСУ. Градостроительство и архитектура։ doi:10.17673/Vestnik.2016.01.7։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2020-08-09 
  8. Серпантины Archived 2014-07-14 at the Wayback Machine., Автомобильные дороги.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пособие по проектированию элементов плана, продольного и поперечного профилей, инженерных обустройств, пересечений и примыканий автомобильных дорог (в развитие СНиП 2.05.02-85 «Автомобильные дороги») (одобрено решением Главного технического управления Союздорнии Минтрансстроя СССР от 27 октября 1986 г. N 37-07-17/11).
  • Инструкция по разбивочным работам при строительстве, реконструкции и капитальном ремонте автомобильных дорог и искусственных сооружений ВСН 5-81 (утв. протоколом Минавтодора РСФСР от 8 октября 1981 г.).
  • Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր։ (ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ)։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]