Գետնուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գետնուղի, հին և միջնադարյան ամրոցների, երբեմն նաև քաղաքների՝ դրսի հետ հաղորդակցության ստորգետնյա գաղտնի ճանապարհ։ Եղել է երկու տեսակ, մեկը՝ սկիզբ առնելով միջնաբերդում, ելք է ունեցել բերդից դուրս (դրանցով երթևեկել են սուրհանդակներ, կամ, թշնամուն չհանձնվելու համար, փախել իշխանական տան անդամները), մյուսը ամրոցը կապել է մոտակա հոսող ջրի հետ՝ պաշարված ժամանակ բնակիչներին ջրով ապահովելու համար (ջրի ափին եղել են ստորգետնյա ջրամբարներ)։ Հայաստանում գետնուղիներ ունեցել են Արտաշատը, Դվինը, Անին, Ամբերդը, Լոռու բերդը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24 CC-BY-SA-icon-80x15.png