Օձահմա կինը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օձահմա կինը
տեսակգեղանկար
նկարիչԱնրի Ռուսո
տարի1907
բարձրություն167 սանտիմետր
լայնություն189 սանտիմետր
ուղղություննաիվ արվեստ
ժանրբնանկար, մարդու ձևի գեղանկարչություն և նյու[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերԺակ Դուսե
Ծանոթագրություններ
 La Charmeuse de serpents Վիքիպահեստում

«Օձահմա կինը» (ֆր.՝ La charmeuse de Serpents), ֆրանսիացի ինքնուս նկարիչ, պարզունակ արվեստի`պրիմիտիվիզմի կարկառուն ներկայացուցիչ Անրի Ռուսոյի[2][3] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1907 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 169 × 189 սմ։ «Օձահմա կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օձահմա կինը» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Անրի Ռուսոն նկարել է սևածամ կնոջ՝ օձահմայի։ Կինն իր սև տեսքով հիշեցնում է հնադարյան միստիկական աստվածություն. այն կարծես Եվան է դրախտում։ Սև օձերը, հիացած նրա սրինգի կաղարդական մեղեդիներից, դուրս են գալիս բոլոր տեղերից։ Ընդ որում, եթե առաջին հայացքից դիտում ես նկարը, օձերը հազիվ տեսանելի են, սակայն, երբ ավելի մանրակրկտորեն ես նայում կտավին, օձերն ավելի ու ավելի շատ են երևում։ Հեղինակը «Օձահմա կինը» կտավում կնոջ միակ լուսավոր հատվածը նկարել է աչքերը, որոնք ունեն հսկայական ձգողական ուժ։ Գետը լուսավորված է լիալուսնի լույսով։ Կանաչ բուսականության խիտ ծածկույթը, էկզոտիկ վարդագույն թռչունը փայլում են վառ դեղին գուներանգով. այս ամենի ամբողջությունը կտավին փոխանցում է հանգիստ ու ներդաշնակություն։

Ֆանտաստիկական աշխարհը, որտեղ կանգնած նվագում է օձահման, վերածվում է սյուրռեալիզմի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օձահմա կինը» ստեղծագործությունը պատվիրել է Էլի Դելոնեն՝ ֆրանսիացի նկարիչ Ռոբեր Դելոնեի մայրը, որը ճանապարհորդությունների մեծ սիրահար էր։ Ըստ էության, նրա պատմությունները Հնդկաստանի մասին ներշնչանք են առաջացրել Ռուսոյի մոտ, որպեսզի ստեղծի այս կտավը։ Առաջին անգամ այս նկարը հանրության համար ցուցադրության է ներկայացվել 1907 թվականին՝ ստեղծման տարում փարիզյան Աշնանային սալոնում։ Չնայած որ մամուլը գրեթե չարձագանքեց կտավի մասին, այնուամենայնիվ դրան ուշադրության արժանացրին երիտասարդ ավանգարդ նկարիչները։

1922 թվականին Ռոբեր Դելոնեն վաճառում է «Օձահմա կինը» ստեղծագործությունը ֆրանսիացի մոդելյոր, մեկենաս և կոլեկցիոներ Ժաք Դուսեին 50 հազար ֆրանսիական ֆրանկով։ Այն կոլեկցիոների ստուդիայի տեսանելի վայրում էր փակցված[4]։ Դուսեի կտակի համաձայն կտավն անցավ պետությանը։ 1936 թվականից այն տեղափոխվեց Լուվր։ 1978 թվականին փոխանցվել է Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանին։ 1985 թվականից ցայսօր այն ցուցադրության է ներկայացված Օրսե թանգարանում[5]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշնանային սալոն, Փարիզ, Ֆրանսիա, 1907
  • Salon de la Société des artistes indépendants, Փարիզ, Ֆրանսիա, 1911
  • Erster Deutscher Herbstsalon , Բեռլին, Գերմանիա, 1913
  • Exposition de la peinture française de Manet à nos jours, Պրահա, Չեխիա, 1937
  • [sans titre], Փարիզ, Ֆրանսիա, 1937
  • Les Peintres populaires de la Réalité, Ցյուրիխ, Շվեյցարիա, 1937
  • Cent chefs-d'oeuvre des peintres de l'Ecole de Paris, Փարիզ, Ֆրանսիա, 1946
  • 15 paintings by french masters of the nineteenth century lent by the Louvre and the museums of Albi and Lyon, Նու Յորք, ԱՄՆ, 1955
  • Paris 09-29 : fastes et décors de la vie parisienne de 1909 à 1929, Փարիզ, Ֆրանսիա, 1957
  • Henri Rousseau, Փարիզ, Ֆրանսիա, 1960
  • Les sources du XXème siècle - les arts en Europe de 1884 à 1914, Փարիզ, Ֆրանսիա, 1960
  • Le Bateau Lavoir, Փարիզ, Ֆրանսիա, 1975
  • Exposition inaugurale, Փարիզ, Ֆրանսիա, 1977
  • Paris-Berlin : rapports et contrastes France-Allemagne, 1900-1933, art, architecture, graphisme, objets industriels, littérature, théâtre, cinéma, musique, Փարիզ, Ֆրանսիա, 1978
  • Le Douanier Rousseau, Փարիզ, Ֆրանսիա, 1984
  • Le Douanier Rousseau, Նու Յորք, ԱՄՆ, 1985
  • Les nymphéas avant et après, Փարիզ, Ֆրանսիա, 1992
  • Henri Rousseau : Jungles in Paris, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, 2005
  • Jungles à paris, les peintures de Henri Rousseau, Փարիզ, Ֆրանսիա, 2006
  • Henri Rousseau : Jungles in Paris, Վաշինգտոն, ԱՄՆ, 2006
  • D'un regard l'autre. Histoire des regards européens sur les arts d'Afrique, d'Amérique et d'Océanie, Փարիզ, Ֆրանսիա, 2006
  • Walt Disneys wunderbare Welt und ihre Wurzeln in der europäischen Kunst, Մյունխեն, Allemagne, 2008
  • Walt Disneys wunderbare Welt und ihre Wurzeln in der europäischen Kunst, Հելսինկի, Ֆինլանդիա, 2009
  • Lagrimas de Eros, Մադրիդ, Իսպանիա, 2009
  • Henri Rousseau, Bâle, Suisse, 2010
  • Post-impressionnisme - 115 chefs-d'oeuvre de la collection du musée d'Orsay, Տոկիո, Ճապոնիա, 2010
  • Van Gogh, Gauguin, Cézanne, and beyond : Post-impressionist masterpieces from the Musée d'Orsay, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 JocondeLab — 2014.
  2. Artillerymen by Rousseau at the Guggenheim
  3. "Welcome to HenriRousseau.org - "Le Douanier" : The Life and Works of Henri Rousseau". Henrirousseau.org. Retrieved 2012-08-07.
  4. François Chapon Mystère et splendeurs de Jacques Doucet. — Paris: Éditions J.-C. Lattès, 1984. — С. 283. — 416 с. — ISBN 978-2213630298
  5. Կաղապար:БД Орсе

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Vérité sur le Douanier Rousseau. Le Conseil municipal de Paris et les Artistes indépendants: 1880—1900, La Bibliothèque des Arts, Lausanne-Paris, 1971, d’Henry Certigny
  • Frances Morris, Christopher Green: Henri Rousseau. Jungles in Paris. London: Tate Publishing, 2005, ss. 158—160
  • Vallier Dora, Tout l’oeuvre peint de Henri Rousseau, Paris, 1970
  • Compin Isabelle — Roquebert Anne, Catalogue sommaire illustré des peintures du Musée du Louvre et du Musée d’Orsay, Paris, 1986
  • Compin Isabelle — Lacambre Geneviève [coordination]- Roquebert Anne, Musée d’Orsay. Catalogue sommaire illustré des peintures, Paris, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]