Օլինգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլինգո
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ինֆրակարգ Arctoidea
Վերնաընտանիք Musteloidea
Ընտանիք Ջրարջեր (Procyonidae)
Ենթաընտանիք Potosinae
Ցեղ Օլինգո (Bassaricyon)
Allen, 1876
Վերևից ներքև՝ Bassaricyon neblina ruber, Bassaricyon medius orinomus, Bassaricyon alleni, Bassaricyon gabbii

Օլինգո (լատ. Bassaricyon), ենոտանման գիշատիչ կենդանիների ընտանիքի կաթնասուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 35-47 սանտիմետր է, պոչի երկարությունը 40-48 սանտիմետր, մարմնի զանգվածը 0,7-2 կիլոգրամ է։ Ենոտանմաների ընտանիքի ամենափոքր տեսակներից է։ Վերջույթները հիմնականում կարճ են, առաջինները ավելի կարճ են վերջիններից։ Դունչը կարճ է և սուր։ Ականջները միջին մեծության են և կլոր։ Աչքերը մեծ են։ Թաթերի ներբանները պատված են մազածածկույթով, մատներն ունեն սուր կորացած ճանկեր։ Պոչը պատված է երկար մազերով, որոնք դժվար է բռնել։ Մարմնի մազածածկույթը խիտ է, շատ թավ և փափուկ։ Մեջքը դեղնադարչնագույն կամ ոսկեգույն է` սև և մոխրագույն երանգների խառնուրով։ Փորը բաց դեղնավուն է։ Պոչի վրա երբեմն նկատվում են օղակաձև մուգ բծեր[1]։ Գենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ օլինգոյին արյունակից են երկարառունգ կենդանիները[2]։ Օլինգոյի և կինկաժուի (ենոտանմանների ընտանիքի գիշատիչ կաթնասուն) արտաքին նմանության միջև տարվում են զուգահեռ էվոլյուցիայի մասին հետազոտություններ։

Տարածքը և բնակության վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են հարավային Ամերիկայի հյուսիսային և Կենտրոնական խոնավ արևադարձային և մերձարևադարձային անտառներում՝ Նիկարագուայից մինչև Պերու[3]։ Հանդիպում են ջունգլիներում՝ ծովի մակարդակից 2750 մետր բարձրության վրա։

Կենսաձևը[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիան թույլ է ուսումնասիրված։ Ակտիվ են գիշերը։ Վարում են ծառից ծառ թռչկոտելու կենսաձև, հիանալիորեն մագլցում են։ Միայնակ կենդանիներ են, բայց երբեմն հանդիպում են ոչ մեծ խմբերով մեծ պտղատու ծառերի վրա։ Մեծ մասամբ սնվում են մրգերով, ուտում են նաև ծաղիկների նեկտար և ծաղիկներ, ինչպես նաև որսում են մանր և անողնաշարավոր կենդանիներ, այդ թվում նաև տաքարյուններ։ Անազատ վիճակում ուտում են միս։ Միայն մեկ ձագ են ունենում, որը ծնվում է փակ աչքերով[4]։ Խոշոր կատուները, ինչպիսիք են հովազները, և օձերը որսում են օլինգոյին։ Խուսափում են կինկածուի հետ հանդիպումից, որոնք նրանց քշում են ծառերի վրայից։ Բնության մեջ կյանքի շարունակական տևողության մասին հստակ տվյալներ չկան, կյանքի տևողությունը ենթադրվում է 10 տարեկանից ոչ ավել, իսկ անազատ կյանքում ապրել են մինչև 25 տարի[1][4][5]։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջին ժամանակները ուսումնասիրվում էր օլինգոյի 5 տեսակ, սակայն 2013 թվականին ամերիկացի կենդանաբան Քրիստոֆեր Հելջենի ղեկավարած հետազոտական խմբի կողմից անկացված Bassaricyon տեսակի օլինգոյի ուսումնասիրությունից հետո առանձնացնում են 4 տեսակի օլինգո[6]։

  • Bassaricyon alleni - Ալլենա տեսակի օլինգո
  • Bassaricyon gabbii- Փափկապոչ օլինգո
  • Bassaricyon medius
  • Bassaricyon neblina

Անդերի Էկվադորի Լաս-Մակինասում 2006 թվականին Քրիստոֆեր Հելջենը հայտնագործեց Bassaricyon neblina տեսակը։ 2013 թվականին այդ տեսակը ստացավ ձևական նկարագրություն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nowak R. 1999. Walker’s Mammals of the World. Sixth Edition. Baltimore and London: The Johns Hopkins University Press.
  2. Koepfli K.-P., Gompper M. E., Eizirik E., Ho C.-C., Linden L., Maldonado J. E., Wayne R. K. (2007) Phylogeny of the Procyonidae (Mammalia: Carvnivora): Molecules, morphology and the Great American Interchange. Molecular Phylogenetics and Evolution, 43 (3): 1076—1095. doi:10.1016/j.ympev.2006.10.003 Полный текст
  3. Род Bassaricyon в книге Don E. Wilson & DeeAnn M. Reeder (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.), Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0. [1]
  4. 4,0 4,1 Pontes A., Chivers D. 2002. Abundance, Habitat Use and Conservation of the Olingo Bassaricyon sp. in Maraca Ecological Station, Roraima, Brazilian Amazonia. Studies on Neotropical Fauna and Environment, 37 (2): 105—109. doi:10.1076/snfe.37.2.105.8577
  5. «Iwokrama International Centre for Rain Forest Conservation and Development. 1999. «Mammals of Iwokrama» (On-line)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  6. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
  7. Helgen, Kristofer M.; Pinto, Miguel; Kays, Roland; Helgen, Lauren; Tsuchiya, Mirian; Quinn, Aleta; Wilson, Don; Maldonado, Jesus (2013) Taxonomic revision of the olingos (Bassaricyon), with description of a new species, the Olinguito. ZooKeys, 324 (Special issue): 1—83. doi:10.3897/zookeys.324.5827
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլինգո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլինգո» հոդվածին։