Օլիմպիա (ֆիլմ)
Օլիմպիա գերմ.՝ Olympia | |
---|---|
Երկիր | Գերմանական ռայխ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2] և պրոպագանդիստական ֆիլմ |
Թեմա | Օլիմպիական խաղեր |
Հիմք | Ամառային Օլիմպիական խաղեր 1936 |
Թվական | 1938 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Լենի Ռիֆենշթայլ[2] |
Պրոդյուսեր | Լենի Ռիֆենշթայլ |
Սցենարի հեղինակ | Լենի Ռիֆենշթայլ |
Դերակատարներ | Ադոլֆ Հիտլեր[3], Ջեսսի Օուենս[3], Luz Long?[3], Լուիս Սպիրիդոն, Rie Mastenbroek?, Լենի Ռիֆենշթայլ[3], Հերման Գյորինգ[4], Ռուդոլֆ Հեսս[4], Վիլհելմ Ֆրիկ[4] և Josef Klein?[5] |
Օպերատոր | Paul Holzki?, Wilfried Basse?, Hans Ertl?, Վալտեր Ֆրենց, Հանս Կարլ Գոտշալկ, Richard Groschopp?, Վիլլի Համեյստեր, Walter Hege?, Albert Höcht?, Carl Junghans?, Sepp Ketterer?, Gustav Lantschner?, Otto Lantschner?, Kurt Neubert?, Erich Nitzschmann?, Albert Oskar Schattmann?, Ernst Sorge?, Կարլ Ֆաս, Willy Zielke?, Andor von Barsy?, Heinz von Jaworsky?, Hugo von Kaweczynski? և Ալեքսանդր ֆոն Լագորիո |
Երաժշտություն | Հերբերտ Վինդտ |
Մոնտաժ | Լենի Ռիֆենշթայլ |
Պատմվածքի վայր | Բեռլին |
Տևողություն | 226 րոպե |
Olympia (1938 film) Վիքիպահեստում |
«Օլիմպիա», (գերմ.՝ Olympia) վավերագրական կինոնկարը, Ռեժիսոր Լենի Ռիֆենշթայլ, պատմում է 21-րդ Ամառային Օլիմպիադայի մասին, որը կայացել է 1936 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Բեռլինում։ Կինոնկարը բաղկացած է երկու մասից՝ «Օլիմպիա. Մաս 1։ Ժողովրդական տոն», «Օլիմպիա. Մաս 2։ Գեղեցկության տոն»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիա, Մաս 1։ Ժողովրդական տոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկրանի վրա երևում է Ակրոպոլիսի ավերակները, այնուհետ տեսախցիկը ցուցադրում է անտիկ մարզիկների առանձին գլուխները և աստվածներին՝ սահուն անցնելով հայտնի արձանների ցուցադրմանը, որից հետո կատարվում է անցում մերկ մարզիկների «կենդանի ներկայացմանը», ովքեր նկարահանման դանդաղ էֆեկտների օգնությամբ ցուցադրում էին ծովային ֆոնի վրա այնպիսի հնագույն մրցույթներ, ինչպիսիք էին սկավառակի նետումը և գնդի նետումը։ Այնուհետ հանդիսատեսը տեսավ մերկ մարզիկներին, որոնց շարժումները ուղեկցեցին Օլիմպիական ջահակիրին՝ չհանգող օլիմպիական կրակը տեղափոխել հին Հունաստանից մինչև 1936թվական՝ ժամանակակից Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ
«Օլիմպիա, Մաս 2:Գեղեցկության տոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավոտյան անտառում, որտեղ մերկ վազորդները, ինչպես ստվերներ, հայտնվում են հանդիսատեսին և նետվում ջուրը։ Սաունա, մարզիկների փայլուն մարմիններ,կեչու ավելներ, ծիծաղկոտ դեմքեր…։ Բայց ավելի հայտնի է կինոնկարի վերջը՝ տղամարդկանց ջրացատկ, ովքեր օդում ցուցադրեցին թռիչք անկշռելիության մեջ։ Այնուհետ էկրանին հայտնվում է օլիմպիական մարզադաշտը՝ ամբողջը կրակի մեջ, լսվում է զանգերի ղողանջ, երևում է օլիմպիական կրակը և միմյանց խոնարվող դափնիներով զարդարված դրոշակակիրները։ Օլիմպիական դրոշը և «Լույսի տաճար»-ը, երիտասարդ քանդակագործ Ալբերտ Շպերի, աշխատանքները եզրափակեցին կինոնկարը։ «Օլիմպիա» ֆիլմի երկու մասերում էլ միմյանց էին փոխարինում օպերատորական բազմաթիվ հնարքներ՝ բնության պատկերների հիման վրա դանդաղ շարժումներ, ներքևից և վերևից նկարահանված տեսարաններ, մի քանի տեսախցիկների համատեղ նկարահանումներ։ Նկարահանման ընթացքում օգտագործվող նմանատիպ հնարքները և մոնտաժները ոգևորեցին հանդիսատեսին ևնրանք ծափահարություններով և գոչյուններով Հիտլեր, Պաուլ Յոզեֆ Գեբելս և Գերինգ, ուղեկցեցին գերմանական մարզիկներին դեպի հաղթանակներ։ Գերմաներեն լեզվով ֆիլմի մեկնաբանության մեջ անընդմեջ շեշտադրվում էր սպորտային մրցումների և զինվորական գործողությունների միջև եղած նմանությունները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1938 — Պետական մրցանակ
- 1938 — Գլխավոր մրցանակ Վենետիկի կինոփառատոն լավագույն ֆիլմի համար, ինչպես նաև մրցանակներ Շվեդիա և Հունաստան
- 1948 — Ոսկե մեդալ Օլիմպիական կոմիտե
- 1948 — Օլիմպիական դիպլոմ Լոզանիի Միջազգային փառատոն
- 1956 — Պատկանում է բոլոր ժամանակների տասը լավագույն ֆիլմերի թվին[6]
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլիմպիա» ֆիլմի կադրերը օգտագործվել են գերմանական Rammstein խմբի Stripped երգի տեսահոլովակում
- «Օլիմպիա» ֆիլմի կադրերը օգտագործվել են նորվեգական Ulver խմբի մի շարք կոնցերտների ընթացքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլիմպիա, Մաս 1։ Ժողովրդական տոն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Օլիմպիա, Մաս 2:Գեղեցկության տոն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Олимпия» и классика олимпийского кино.(ռուս.) Материал киноведческого журнала «Сеанс»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0030522/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt0030522/fullcredits
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Děkanovský J. Sport ve filmu jako kulturní fenomén, Sport in Film as a Cultural Phenomenon — Faculty of Arts, Charles University in Prague, 2014. — P. 131–132.
- ↑ Наталья Машьянова Օլիմպիադայի մասին ամենահայտնի ֆիլմը // ТАСС-Урал, 6.07.2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիա (ֆիլմ)» հոդվածին։ |
|